четверг, 5 октября 2017 г.

Զիգբերտ Տառաշ

Զիգբերտ Տառաշը ( 5 Մարտ 1862 – 17 Փետրվար 1934) ամենահզոր շախմատիստներից էր և միաժամանակ ամենաազդեցիկ շախմատի ուսուցիչներից 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։
Տառաշը ծնվել է Գերմանիայում ։ 1880 թվականին ավարտելով դպրոցը, նա լքում է իր քաղաքը և ուղևորվում է Հալլե ուսումնասիրելու բժշկությունը։ Ընտանիքի հետ նա բնակություն է հաստատում Բավարիայի կենտրոնական մասում գտնվող՝ Նյուրնբերգ քաղաքում,  իսկ ավելի ուշ տեղափոխվում է Մյունխեն , ունենալով հաջողություններ բժշկական պրակտիկայում։ Նա ուներ 5 երեխաներ։ Տառաշը հրեա էր, սակայն 1909 թվականից դարձավ քրիստոնեա ։ Նա հայրենասեր գերմանացի էր, ով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցեց որդուն, սակայն նացիզմի վաղ փուլերում  դիմեց հակասեմիտիզմի։
 Շախմատային Հրապարակումներ
Զիգբերտ Տառաշը շախմատի բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Նրա հեղինակային հիմնական գրքերը հետևյալ էինDreihundert Schachpartien (1895), թարգմանել է Ալբերտ Սոլոմոնովիչը որպես <<Երեք հարյուր շախմատային խաղ>>(1999),  Die modern Schachpartie (1912), և Das Schachspiel (1931) , թարգմանել են ԳՍմիթը և ԹԲոնը  <<Շախմատի խաղ>> վերնագրով (1935)։ Երրորդ գիրքը բաղկացած է երեք մասիցվերջաբանը, միջին խաղացանկը և բացումը։ Դա նրա գրած վերջին գիրքն էր և ամենահաջողվածը։

Թարգմանության աղբյուրը՝ 
https://en.wikipedia.org/wiki/Siegbert_Tarrasch

пятница, 29 сентября 2017 г.

Պատմության քառուղիներում. նախագիծ 2

«Պատմության քառուղիներում» նախագծի շրջանակներում նկարահանվում է
Ժամանակի մեքենա տեսադասերի շարքը: 
Առաջին տեսադասի նկարահանումները կազմակերպվել են Դաշտադեմի ամրոցում: Թեման՝ Տիրան թագավոր:
Երկրորդ տեսադասի նկարահանումները նախատեսված են իրականացնել Սյունիքում: Թեման՝ Դավիթ Բեկ. հայոց պետականության զուգահեռները: Տաղավարային նկարահանումները կազմակերպվելու են Կրթահամալիրում:
Նախագիծ
Պատմության քառուղիներում.

Ընդհանուր նկարագիր
Սույն նախագծի շրջանակներում նկարահանվելու են տեսադասեր, որոնք նվիրված են անցյալի և ներկայի մեջ զուգահեռներ անցկացնելուն, սովորողին նոր մոտեցումներով ուսումնական նյութեր ներկայացնելուն:
Նախագիծը կրելու է շարունակական բնույթ և անդրադառնալու է տարբեր ժամանակաշրջանների իրադարձություններին: Այն երևութական է:
Երկրորդ տեսադաս. հիմնական նկարագիր
21-րդ դարի գիտնականը կառուցել է ժամանակի մեքենա: Այս անգամ լրագրողները ուղևորվում են 18-րդ դարի առաջին քառորդ՝ ծանոթանալու Սյունիքում ծավալվող իրադարձություններին։ Գործող հիմնական անձիք են՝ Դավիթ Բեկը, Մխիթար Սպարապետը, Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսը, տեր Ավետիսը, Գոհարը, Սաթենիկը։
Խնդիրներ
Սովորողները ծանոթանում են առկա նյութի հետ:
Ստեղծվում է համապատասխան հագուստ:
Ստեղծվում է համապատասխան տաղավար:
Կատարվում է դերերի բաշխում:
Ընթացք
Վերոնշյալ խնդիրների կարգավորումից հետո, նկարահանումներն իրականացվում են Սյունիքում, որը զուգորդվում է նաև հայրենագիտությամբ։ Նկարահանումները կազմակերպվում են Խնձորեսկի քարանձավներում՝ Ճոճվող կամրջի շրջակայքում, Հալիձորի բերդում։
Գործընկերություն
Նախագիծը հնարավոր չի լինի իրականացնել առանց ԹՎ միջոցների և կրթահամալիրում գործող ԹՎ-ի հետ համագործակցելու: Այս անգամ, հոլովակի նկարահանման, մոնտաժման և այլ տեխնիկական աշխատանքներին մասնակցելու են 12-րդ դասարանի սովորող Նանե Սարգսյանի գործընկերները՝ Թումո կենտրոնից։
Նպատակ
Ուսումնական ֆիլմի, տեսադասի ստեղծում, որում կներկայացվեն 18-րդ դարի առաջին քառորդի անցքերը։ Կանցկացվեն զուգահեռներ արդի իրականության հետ։ Սովորողների մի խումբ հանդես է գալիս որպես փորձագետ։
Թեմայի արդիականությունը
Դասական պատմագրության մեջ ընդունված է այս թեման ներկայացնել որպես ազատագրական շարժում։ Իրականության մեջ, եթե համեմատենք, այն բավականին կուռ պետական կառույց էր, որն ուներ պետականությանը բնորոշ հիմնական բաղադրիչները։ Թեման հատկապես կարևոր է Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության վերաբերյալ ընկալումների ու քննարկումների ֆոնին։

Շահառուներ և կիրառման ուղղություններ
6-րդ և բարձր դասարանների սովորողներ, ծնողներ, կրթության հետ առնչվող անձիք, պարզապես հետաքրքրված անձիք: Կարող է կիրառվել հասարակագիտական տարբեր բնույթի դասընթացներում:
Համակարգող ̀   Վահրամ Թոքմաջյան

Ճամփորդությունը նախատեսվում է իրականացնել սույն թվականի հոկտեմբերի 6-8-ը։
Մասնակիցները՝ 10-12-րդ դասարանի սովորողները։
Ճամփորդության և նկարահանումների ծրագիր.
Օր առաջին, հոկտեմբերի վեց
Մեկնում ՝
Հոկտեմբերի 6, ժամը՝ 8:00, Մայր դպրոցից։
Առաջին կանգառ՝ Աղավնաձորի շուկային հարակից տարածքում ընդմիջում։
Երկրորդ կանգառ՝ այցելություն Զորաց քարեր։
Երրորդ կանգառ՝ Խնձորեսկ, տեսադասի առաջին մասի նկարահանումներ։
Չորրորդ կանգառ՝ Կոռնիձոր գյուղ։ Տեղավորվում են տներում։ Ընթրիք։ Շփումներ գյուղի բնակիչների հետ։
Օր երկրորդ, հոկտեմբերի յոթ
Վերկաց՝ 8.00
Նախաճաշ՝ 9.00:
Մեկնում Հալիձորի բերդ՝ 9.30:
11.00-ից, Ողջի բերդի հովտով քայլք դեպի Հալիձոր բերդ։
12.00-ից նկարահանումների մեկնարկ։
14.00 ճաշ։
16.00 մեկնում Շիկահողի արգելոց։
20:00 ժամանակում Կոռնիձոր, ընթրիք։
Օր երրորդ, հոկտեմբերի ութ
Վերկաց՝ 8.00
Նախաճաշ՝ 9.00:
Նկարահանումներ Կոռնիձոր գյուղում։
12.00 մեկնում Տաթևի վանք։
14.00 ճաշ։
16.00 վերադարձ Երևան։
Հնարավորության դեպքում, փոքրիկ տեղեկատվական հոլովակի նկարահանում Կոռնիձոր գյուղի, գյուղի խնդիրների, բնակիչների վերաբերյալ։

суббота, 9 сентября 2017 г.

Baby Tiger

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի դեռահասներից մեկը, Մեխիկոյից գնել էր վագրի ձագ։ Փոքրիկ Բենգալյան վագրը արժեր 300 դոլլար։ Նոր օրենքի համաձայն արգելվում էր էկզոտիկ կենդանիների մուտքը Մեքսիկայի կրկեսներ։ Ձագը ընդամենը 6 շաբաթական էր և կշռում էր մոտավորապես 3 կգ։ Կան մոտ 2500 վայրի Բենգալյան վագրեր Հնդկաստանում, Չինաստանում, Բութանում, Բանգլադեշում և Միանմայում։ Ոստիկանությունը ձերբակալեց դեռահասին։ Եթե մարդիկ նրան ճանաչեին մեղավոր, ապա նրան կարող էին դատապարտել ավելի քան 20 տարի ազատազրկման։

Թարգմանության աղբյուրը՝ 
https://www.newsinlevels.com/products/baby-tiger-level-3/

четверг, 7 сентября 2017 г.

Սիմոն Սոլովեյչիկ

Սիմոն Սոլովեյչիկ Լվովիչը(հոկտեմբերի 1, 1930, Սիմֆերոպոլ- հոկտեմբերի 18, 1996, Մոսկվա, Ռուսաստան) խորհրդային և ռուս հրապարակախոս է, լրագրող ու մանկավարժ։
Սոլովեյչիկը վարել է «Աշակերտության ժամը» և «Մանկավարժություն բոլորի համար» հեռուստատեսային հաղորդումները։ 1970 թվականի երկրորդ կեսին նա հեռանում է բոլոր թերթերից՝ աշխատանքը շարունակելով տանը։ Այդ ժամանակահատվածում գրել է «Մանկավարժություն բոլորի համար» և մի շարք այլ գրքեր։
1985-1988 թվականներին «Ուսուցչի թերթի» հատուկ թղթակից և գլխավոր ղեկավար Վլադիմիր Ֆեդերովիչ Մատեևի գլխավորությամբ կազմակերպվում են փորձարարական հանդիպումներ: Այս ընթացքում Սոլովեյչիկը այցելում է օտարերկրյա դպրոցներ՝ իր հոդվածներում ներկայացնելով աշխարհի տարբեր երկրների դպրոցական կյանքի մասին տպավորություններ:
1992 թվականին հիմնել և ղեկավարել է «Սեպտեմբերիթերթն ու հրատարակչությունը։
Մահացել է 1996 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Մոսկվայում։ Թաղված է Վոստրյակովսկու գերեզմանատանը:

Թարգմանության աղբյուրը՝ https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2%D0%B5%D0%B9%D1%87%D0%B8%D0%BA,_%D0%A1%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BD_%D0%9B%D1%8C%D0%B2%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87

воскресенье, 4 июня 2017 г.

Տիրոջ կամքը

Կար մի մարդ , ով իր ամբողջ կյանքը ապրել էր լեռներում և իր կյանքում երբեք չէր տեսել այգի։ Մի օր նա իջավ հովիտը և այնտեղ նկատեց այգի ու ներս մտավ։ Սկսեց ուսումնասիրել տարբեր պտղատու ծառերը և բանջարեղենները։ Ամեն ինչ նրան շատ դուր եկավ, նա փառք տվեց Տիրոջը և ասաց
-Ամեն ինչ շատ լավ է դասավորված, միայն մի բանն է վատ, սեխը աճում է շատ բարակ ցողունով, իսկ ընկույզները ավելի մեծ ու հաստ ծառի վրա են աճում։
Նա թափառեց այգու միջով և հոգնելուց հետո վերջապես պառկեց և քնեց ընկուզենու ծառի տակ։
Այդ ժամանակ մի ագռավ թռավ, նստեց ծառի վրա և ներքև գցեց մի ընկույզ։ Ընկույզն ընկավ իր ճակատի վրա և վնասեց նրան։ Նա վեր թռավ տեղից ու ասաց
- Օ՜, Աստված իմ, դու ավելի իմաստուն դատեցիրեթե ծառի վրա պտուղը աճեր ավելի մեծ , նա հսկայական վնաս կհասցներ մարդանց։


Աղբյուրը՝ http://lukianpovorotov.narod.ru/Orbeliani_Mudrost_vymysla.htm#15

Աստվածապաշտ չարագործը

Ապրում էր մի մարդ, գործելով շատ մեղքեր, բայց դրա հետ մեկտեղ մեծ աստվածապաշտ էր։ Ազատ ժամանակ, երբ նա չէր զբաղվում չարագործությամբ, աղոթում էր և լաց լինում։ Օրերից  մի օր նրան հայտնվեց մի հրեշտակ և ասաց
-Աստված չի արժանացնի քեզ դրախտի, քո արած չարագործությունների պատճառով, բայց դու այնչափ աստվածապաշտ ես, որ բացի դրախտի ցանկությունից, նա կտա քեզ այն ամենը, ինչ որ դու կխնդրես։
Այդ մարդը պատասխանեց
-Եթե ինձ տրված չէ լինել դրախտում, և դուք ցանկանում եք կատարել իմ որևէ ցանկություն, թող դիմի այնպիսի հզոր մարդու, որպեսզի ինձնից բացի ոչ մեկը չլինի դժոխքում։
Այս ցանկությունը Աստված չկարողացավ իրականացնել և նրան ուղարկեց դրախտ։
 Այս երիտասարդը այնքան խորամանկ էր, որ պահանջեց այնպիսի մի բան, որն անհնար էր իրագործել և տիրեց նրա թագավորությանը։

Աղբյուրը՝ http://lukianpovorotov.narod.ru/Orbeliani_Mudrost_vymysla.htm#9

четверг, 1 июня 2017 г.

Հրազդան գետի հիմնախնդիրները

Հրազդան գետը Արաքսի ձախ վտակն է։ Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմէ (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։
Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը մտահոգող է: Մարդկային անշրջահայաց, անփույթ գործունեության հետեւանքով այս գետն աղտոտվում է ։Դա պայմանավորված է էկոլոգիական հիմնահարցերի, օրենսդրության պահանջների անտեսմամբ ու շրջանցմամբ։ Հրազդան գետի աղտոտումը դրա կենդանական ու բուսական աշխարհի գոյությանը սպառնալուց բացի, սննդի համար ոչ պիտանի կամ մարդկանց առողջության համար վտանգավոր է դարձնում այդ գետում դեռ մնացած ձկները։ Նույնը վերաբերում է նաեւ գյուղատնտեսական այն մթերքներին, որոնք աճեցվում են Հրազդանի ջրերով ոռոգվող տնամերձերում կամ առանձին հողատարածքներում:
Հրազդան գետի վրա ազդեցություն ունեցող 24 գործարանների՝ արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններից ընդամենը չորսն են գործում: Հրազդանը բացի քիմիական միացություններով թունավորելուց, մարդիկ գետը վարակում են նաեւ մանրէներով: Դա հիմնականում պայմանավորված է Դավիթաշեն թաղամասի եւ Հրազդանի կիրճի տարածքում գտնվող բազմաթիվ օբյեկտների կոյուղաջրերով, որոնք առանց մաքրվելու եւ անարգել լցվում են գետ: Եղած մաքրման կայանները Հրազդան գետում քիմիական միացությունների վտանգավոր պարունակությունը չեն նվազեցնում: Ըստ որոշ հետազոտությունների՝  դրանցից որոշները սահմանային թույլատրելի խտությունները գերզանցում են մի քանի, իսկ պղինձը՝ նույնիսկ 22 անգամ:

Օգտագործված աղբյուներ՝

https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D6%80%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A1%D5%B6_%D5%A3%D5%A5%D5%BF

http://hetq.am/arm/news/2067/hrazdan-viravor-jrer.html

Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...