Հրազդան գետը Արաքսի ձախ վտակն է։ Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։
Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը մտահոգող է: Մարդկային անշրջահայաց, անփույթ գործունեության հետեւանքով այս գետն աղտոտվում է ։Դա պայմանավորված է էկոլոգիական հիմնահարցերի, օրենսդրության պահանջների անտեսմամբ ու շրջանցմամբ։ Հրազդան գետի աղտոտումը դրա կենդանական ու բուսական աշխարհի գոյությանը սպառնալուց բացի, սննդի համար ոչ պիտանի կամ մարդկանց առողջության համար վտանգավոր է դարձնում այդ գետում դեռ մնացած ձկները։ Նույնը վերաբերում է նաեւ գյուղատնտեսական այն մթերքներին, որոնք աճեցվում են Հրազդանի ջրերով ոռոգվող տնամերձերում կամ առանձին հողատարածքներում:
Հրազդան գետի վրա ազդեցություն ունեցող 24 գործարանների՝ արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններից ընդամենը չորսն են գործում: Հրազդանը բացի քիմիական միացություններով թունավորելուց, մարդիկ գետը վարակում են նաեւ մանրէներով: Դա հիմնականում պայմանավորված է Դավիթաշեն թաղամասի եւ Հրազդանի կիրճի տարածքում գտնվող բազմաթիվ օբյեկտների կոյուղաջրերով, որոնք առանց մաքրվելու եւ անարգել լցվում են գետ: Եղած մաքրման կայանները Հրազդան գետում քիմիական միացությունների վտանգավոր պարունակությունը չեն նվազեցնում: Ըստ որոշ հետազոտությունների՝ դրանցից որոշները սահմանային թույլատրելի խտությունները գերզանցում են մի քանի, իսկ պղինձը՝ նույնիսկ 22 անգամ:
Օգտագործված աղբյուներ՝
https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D6%80%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A1%D5%B6_%D5%A3%D5%A5%D5%BF
http://hetq.am/arm/news/2067/hrazdan-viravor-jrer.html
Комментариев нет:
Отправить комментарий