Показаны сообщения с ярлыком Վրացերեն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Վրացերեն. Показать все сообщения

четверг, 16 ноября 2017 г.

Արագվի. Վրաստանի գետեր նախագիծ

Արագվի (վրաց.՝ არაგვი), գետ Վրաստանի արևելքում, Կուր գետի ձախ վտակը։ Կազմավորվում է Սպիտակ, Սև և Փշավյան Արագվիների գետնախառնուրդի արդյունքում (վերջինս հոսում է Բարբալո լեռան արևմտյան լանջերից)։ Երկարությունը 66 կմ է, ավազանի մակերեսը՝ 2740 կմ²։ Գետի երկայնքով ընկած է Ռազմավիրական ճանապարհը։ Կուր թափվելու տեղում է գտնվում Մցխեթա քաղաքը։
 Արագվայի վրա՝ Մցխեթա քաղաքից արևելք, տեղակայված է գործող արական Զեդազենի վանքը, որը հիմնադրվել է 6-րդ դարում։ Գետի վրա է գտնվում Ժինվալյան հիդրոէլեկտրոկայանն իր ջրամբարով, որը ապահովում է Թբիլիսին ջրով։

Աղբյուրը ` https://hy.m.wikipedia.org/wiki/Արագվի


воскресенье, 15 января 2017 г.

Լենչխումնի-Վրաստանի շրջաններ նախագիծ

Իհարկե, բոլորն էլ գիտեն, որ կա վրացական գինի «Խվանչկարա»: Ոմանք նույնիսկ գիտեն, որ դա եղել է Ստալինի սիրած գինին: Բայց քչերը գիտեն, որ այս խաղողի այդ տեսակը աճում է միայն Ռաճա-Լենչխումիի շրջանում գտնվող լեռան մի փոքր հատվածում, որտեղ առանձնահատուկ միկրոկլիմա է: Դա է պատճառը, որ այս «Խվանչկարա» գինու տեսականին շատ քիչ է, այն ինչ վաճառվում է հիմնականում կեղծ է: Նոր տարին այս մարզում բնակվող ընտանիքները դիմավորում էին ձեռքներում լի զամբյուղներով, լեցուն հյուրասիրմամբ։ Մեկվլեի դերը (այն մարդը, ով առաջինն է մտնում օջախ Նոր տարին շնորհավորելու) այստեղ կատարում է ընտանիքի մեծը: Երբ գալիս էր Նոր տարին, ընտանիքի մեծը ընտանիքի ամենափոքր անդամի հետ դուրս էին գալիս տնից դեպի խաղողի այգի, պահելով իրենց ձեռքերում գինու կուժ և աղոթում էին Աստծուն փոքրերի առողջության համար։ Հետո նրանք միասին ոռոգում էին խաղողի այգին գինով և վերադառնում էին տուն նշելու տոնը։

понедельник, 19 сентября 2016 г.

Շարդենի փողոց - Թբիլիսիի թաղամասեր նախագիծ


Շարդենի փողոցը զբոսաշրջիկների և տեղի բնակիչների սիրված վայրն է: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում Ձվելի Թբիլիսի թաղամասում, Բամբակե շարքի աջ մասում : Փողոցը անվանել են ի պատիվ ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի, ով 1673 թվականին այցելել է Թբիլիսի՝ թողնելով քաղաքի նկարագրի մասին հուշագրություններ եւ որոշ նկարներ: Հենց այս փողոցը դեռ միջնադարում համարվել է թիֆլիսյան ամենաաշխույժն ու բանուկը, որի վրա այնքան կրպակ ու ծածկ է եղել, որ, լույսի բացակայության պատճառով, նույնիսկ Մութ շարք (վրաց.՝ «Բնելի րիգի») է անվանվել: Փողոցի վերականգնումից հետո, այստեղ բացվել են հուշանվերների խանութներ, ժողովրդական արհեստները «ցուցադրող» մի քանի վարպետաց սրահներ, ինչպես նաեւ ամառային ռեստորաններին ու սրճարաններին բնորոշ սեղանիկներ: Մի խոսքով, փողոցն այսօր շատ հարմար է զբոսաշրջության համար և ունի հետիոտնային երթևակարգ: Շարդենի փողոցի վերջում, ափամերձ մասում, կանգնեցված է նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անզուգական արձանը: Այն պատրաստվել է Իտալիայում՝ վրացի քանդակագործ Վաժա Միքաբրիձեի էսքիզներով և թբիլիսցի լուսանկարիչ Յուրի Մեչիտովի լուսանկարի օրինակով: Լուսանկարը «ծնվել է» Փարաջանովի «թռիչք» կատարելու պահին: Շարդենի փողոցի մոտ է գտնվում Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում։ Այստեղ է Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրը։ Եկեղեցին նվիրված է Սուրբ Գևորգին։ Այն գտնվում է Վախթանգ Գորգասալի հրապարակի հարավ-արևմտյան անկյունում։ Եկեղեցու բակում է մեծ հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի գերեզմանը։



Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...