суббота, 24 декабря 2016 г.

Էվերեստի բարձրությունը նվազել է Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով



Գիտնականները հայտնաբերել են, որ Նեպալում եղած վերջին երկրաշարժի պատճառով Էվերեստի հասակը մի քանի սանտիմետր նվազել է։ Միևնույն ժամանակ Կոլորադո համալսարանի երկրաբանության պրոֆեսոր Ռոդժեր Բիլխեմը կարծում է, որ աշխարհի ամենաբարձր լեռը նվազել է ընդհամենը մի քանի միլիմետրով։
Եվրոպական արբանյակի «Страж-1»-ի վերցրած տվյալների հիման վրա, որը թռել է այն տարածքով, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը եզրակացրել է, որ Էվերեստ լեռան բարձրությունը նվազել է մոտավորապես 2,5 սմ։
Կոլորադո համալսարանի երկրաբանության պրոֆեսոր Ռոդժեր Բիլխեմը համեմատեց այն ռետինի սեղմման պրոցեսի հետ։ <<Սեղմեք ռետինը և նրա բարձրությունը կավելանա, իսկ երբ այն ազատ արձակեք, այն կվերադառնա իր սովորական չափին>>,-պարզաբանել է նա։ Նրա հաշվարկներով Էվերեստը նվազել է մեկ կամ երկու միլիմետրով, սակայն նրա հարևանությամբ գտնվող Աննապուրնա լեռնաշղթայի բարձրությունը աճել է 20 սմ-ով։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի առավոտյան, Նեպալում տեղի ունեցավ 7,9 մագնիտուտով երկրաշարժ։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11։56 րոպեին։ Այս ամենին հաջորդել են նաև մի քանի հզոր հետցնցումներ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 82 կմ հյուսիս-արևմուտք Կատմանդու մայրաքաղաքից և ուներ 15 կմ խորություն։


Թարգմանության աղբյուրը՝ https://russian.rt.com/article/89325

четверг, 22 декабря 2016 г.

Աքլորն ու մարգարիտի հատիկը

Աքլորը քուջուջ անելիս գտավ մարգարիտի մի հատիկ և մտածեց.
-Ինչպիսի դատարկ իր է , արդյո՞ք հիմարություն չէ, որ նրան մարդիկ այդքան բարձր են գնահատում: Ես ավելի ուրախ կլինեի, եթե գտնեի գարու գեթ մեկ հատիկ: Ճիշտ է, նա այդքան երևացող չէ, բայց հագեցնող է։
Տգետներն այսպես են դատում՝ այն, ինչի իմաստը չեն հասկանում, այդ ամենը իրենց համար դատարկություն է թվում։

Թարգմանության աղբյուրը՝ http://rvb.ru/18vek/krylov/01text/vol3/01fables/076.htm

суббота, 17 декабря 2016 г.

Նոր տարի

Մարոկկոյում Նոր տարվա նախօրյակին մարդիկ օրը անցկացնում են իրենց ընտանիքի անդամների և ընկերների հետ։ Մարդիկ այդ օրը ուտում են քաղցրավենիքներ, պարում են և միասին ուրախանում։ Սակայն նրանցից շատերը նախընտրում են օրը անցկացնել գիշերային ակումբներում։Կեսգիշերին տեղի է ունենում գեղեցիկ հրավառություն՝ Էին Դիաբում։

Եգիպտոսում Նոր տարին նշում են վառվռուն հրավառությամբ, հակահրդեհային կրեկերներով, ապակե շշերով կամ երբեմն փողոցներում կոտրում են կոտրվող առարկաներ։

Գանայում շատ մարդիկ Նոր տարին նշում են գնալով եկեղեցի, նրանցից ոմանք նախընտրում են օրը անցկացնել գիշերային ակումբներում, փաբերում կամ միանում են փողոցներում կատարվող զվարճանքներին։ Կեսգիշերին տեղի է ունենում հրավառություն։

Թարգմանության աղբյուրը՝  https://en.wikipedia.org/wiki/New_Year%27s_Eve

четверг, 15 декабря 2016 г.

Իրավունք

Այստեղ ներկայացրել եմ իմ հետազոտական աշխատանքը «իրավունք» հասկացության վերաբերյալ, փորձել եմ վերլուծել իրավունքի արժեքն ու անհրաժեշտությունը հասարակության կյանքում:
Մարդու իրավունքները հասկանալու համար առաջնահերթ անհրաժեշտ է իմանալ թե ով է մարդը, քանզի մարդու հատկությունները, մարդու իրավունքներն են: Մարդը հասարակական կյանքով ապրող կենսաբանական և բանական էակ է: Մարդու իրավունքները պայմանավորված են բնական օրինաչափություններով: Ուստի դրանք անհատից անբաժանելի են: Ոչ ոք այդ թվում` պետությունը, մարդուն չի նվիրում իրավունքներ: Պետությունը միայն ճանաչում, օրենքներով ամրագրում և երաշխավորում է մարդու բնական իրավունքները, որպեսզի ի վերջո ապահովի մարդու գոյությունը և ազատ զարգացումը:Մարդու իրավունքները պարտադիր են դարձնում բարոյական արժեքները, արմատավորում են բարոյականություն: Բնական իրավունքների հիմքը սահմանադրությունն է, իսկ դրա ճյուղերն են անձնական, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքները:
Իսկ հիմա փորձենք հասկանալ թե ի՞նչ է իրավունքը։ «Իրավ» նշանակում է ճշմարիտ։ Հետևաբար կարելի է ասել, որ իրավունք նշանակում է իրավացի, անխարդախ, արդար: Այն պետության կողմից սահմանվող և հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի ամբողջությունն է, որն արտահայտում է տիրող դասակարգի կամքն ու շահերը։ Իրավունքն նաև այն համակարգն է, որտեղ աﬔն ինչ ենթարկվում է իրավական պահանջներին: Այն շատ մոտ է ազատությանը, մարդու իրավունքներն ու ազատությունները գրեթե հոմանիշներ են: Իրավունքները մարդուն ի վերուստ տրված հանգամանքներ են, որոնք ոչ ոք չի կարող խլել նրանից: Դրա գերակայությունը նշանակում է, որ օրենքները պետք է իրավական լինեն.  համապատասխանեն ազգային և ﬕջազգային իրավունքի պահանջներին, իսկ իշխանավորները պետք է ենթարկվեն քաղաքականությունից վերդասվող իրավունքի տիրապետությանը:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, թվարկվում են մարդու ﬕ շարք հիﬓարար իրավունքն էր, մասնավորապես` կյանքի, ազատության և արժանապատվության,  սեփականության, հանգստի և ժամանցի, ամուսնության և ընտանիք կազﬔլու, կրթության  և այլն:
Իրավունքը և պատասխանատվությունը գրեթե նուն բառերն են: Իրավունքը ծնում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվության իրականացումը ծնում է իրավունք։

четверг, 8 декабря 2016 г.

It was three o'clock in the morning when the phone rang.

It was three o'clock in the morning when the phone rang. Birds started singing on  a tree outside. I woke up early, because I had to  meet my sister, who had arrived from London. I got up, dressed, washed and ordered a taxi and went to the airport. On the  way I decided to stop somewhere and  buy  flowers for my sister. In the shop I bought beautiful red roses, then I watched at my clock and saw it was already 4 o’clock and I was late . I hurridly went to my taxi and  straigh to the airoport. When I came to the airoport I saw that my sister had already arrived . I saw her and ran towards her. I had missed her so much. Then we decided to go to the cafe to drink a cup of tea or coffee and talk about everything.

Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...