среда, 6 декабря 2017 г.

Հարկերը 19-րդ դարում

Հարկերը 19-րդ դարում

Արևելյան Հայաստանում կիրառվող հարկատեսակները դասվում էին երկու մեծ խմբի` դրամական և բնամթերայինԴրամական հարկերը ամրագրված չափ ունեինԴրանք գանձվում էին աշնանըբերքահավաքից հետոկամ փետրվարիներբ ավարտվում էր բամբակի զտումըԲնամթերային հարկերը կազմում էին տվյալ տարածքից ստացված բերիքի 1/10-րդ մասը: 
Հարկային բեռն ընկած էր գերազանցապես գյուղացիների վրա: Գլխավոր հարկը աշարն էր, որն օրենքով կազմում էր բերքի 1/10 մասը, բայց իրականում հասնում էր կրկնակի, եռակի չափերի: Գանձում էին նաև գլխահարկ, անասնահարկ, ճանապարհների, արոտների, զբաղմունքի և բազմաթիվ այլ հարկեր ու տուրքեր:
Հարկերը հիմա
Յուրաքանչյուր պետություն ինքն է մշակում իր հարկային քաղաքականությունը։ ՀՀ-ում գործում է միասնական հարկային համակարգ։ Հարկերը գանձվում են ՀՀ պետական և (կամհամայնքների բյուջեներ։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է ժամանակին վճարել հարկերըտուրքերը և պարտադիր վճարները։ Հարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունըիսկ հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը։ՀՀ Հարկային մարմիններն են՝
·        Վերադաս հարկային մարմին
·        Հարկային տեսչություններ
ՀՀ-ում գործող հարկերի հետևյալ տեսակներ.
·        պետական հարկեր՝
1.    շահութահարկ
2.    եկամտահային հարկ
3.    ակցիզային հարկ
4.    ԱԱՀ
5.    փոխարինող հարկատեսակներ՝ հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ և շրջանառության հարկ
·        տեղական հարկեր՝
1.    գույքահարկ
2.    հողի հարկ

Լեոնարդո դա Վինչի

Ներածություն

Այս աշխատանքում ներկայացնում եմ համաշխարհային հռչակ ունեցող, վաստակավոր և միջնադարյան հզոր մեծության՝ Լեոնարդո դա Վինչիին։
Լեոնարդո դա Վինչին իտալացի հռչակավոր նկարիչ, քանդակագործ ու ճարտարապետ էր։ Նա նաև հրաշալի ինժեներ էր և մաթեմատիկ։ Ծնվել է 1452 թվականի ապրիլի 6-ին մի չնաշխարհիկ իտալական քաղաքում՝ Անչիանոյում։ Լեոնարդո դա Վինչին բնավորությամբ փակ մարդ է եղել։ Նա աշխատել է մենակ, ստեղծել է իր գործերը և պահպանել դրանք հատուկ վայրերում։ Նա սիրում էր իր գործերի մեջ կոդավորումներ թողնել։ Նրա յուրաքանչյուր գործը, որ բնագավառից էլ որ լիներ, ուներ իրեն հատուկ բացատրություններ, որոշներն էլ մինչ օրս ողջ մարդկության համար անբացատրելի են։ Դա Վինչին նկարում էր, գյուտեր անում, կառուցում։ Մահից հետո նա թողեց 7 հազար ձեռագիր էջ, որոնք մինչ օրս դեռ լրիվ ուսումնասիրված չեն։
Ձեռագրերում գտնվեցին միջնադարյան ճարտարապետական նախատիպը չունեցող շատ ու շատ զարմանալի գծագրեր պարաշյուտի, սուզանավի, ուղղաթիռի նաև ջրանցքների, վառարանների, տպագրական ու հողափոր մեքենաների նախագծեր։ Մինչ ինքնաթիռի հայտնագործումը շատ ու շատ տարիներ առաջ դա Վինչին արդեն ստեղծել էր թռչուն հիշեցնող թռչող ապարատ։
Սակայն այն ժամանակների տեխնիկայի ցածր մակարդակը դա Վինչիին խանգարեց իրականացնելու իր նորարարական մտահաղացումները։ Այնուամենայնիվ կարելի է համարել, որ Լեոնարդո դա Վինչին դարերով առաջ էր անցել իր ժամանակից։
Նկարչի ստեղծագործություններն ավելի երջանիկ ճակատագիր ունեցան։ Նրա նկարներով ու անհամար գծանկարներով հիացել է և շարունակում է հիանալ ողջ աշխարհը։ Այսօր մարդիկ ժամերով հերթ են կանգնում նրա ստեղծած թեկուզ մեկ նկար տեսնելու համար։ Լեոնարդոյի ստեղծագործությունները դեպի իրենց են ձգում միլիոնավոր մարդկանց։
Նրա նկարները կենսաթրթիռ են։ Պատկերված առարկաները, մարդկանց և կենդանիների կերպարներն, ասես, ծավալ ունենան։ Պատկերման հիմնական միջոցը, որով նկարիչը հասնում էր դրան, լույսն ու ստվերն էր։ Այդ ամենի օգնությամբ Լեոնարդոն նկարում վերարտադրում էր իրական աշխարհի ողջ բազմազանությունը։ Այդ վարպետությանը նա հասել էր բնության մեջ տեղի ունեցող երևույթների խոր իմացության շնորհիվ։

Լեոնարդո Դա Վինչին ծնվել է Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող գյուղակում: Նրա հայրը Պիերոն՝նոտար էր, մայրը Կատերինան գեղջկուհի էր: 1996 թվականին ընտանիքի հետ տեղափոխվում է Ֆլորենցիա,որտեղից սկսվում է ապագա հանճարի ստեղծագործական
ուղին: Դեռ վաղ հասակից արտահայտվում էր նրա նկարչական ձիրքը,և այդ պատճառով Լեոնարդոյի հայրը նրան ուղարկում է Տոսկանայի լավագույն նկարիչ ՝Անդրեա Դել Վերոկկոյի մոտ ուսանելու: Այդ տարիներին նա սովորել է ոսկերչություն,քանդակագործություն և նկարչություն: Նրա վաղ շրջանի հայտնի գործերից հրեշտակի գլուխը՝ Վերոկկիոյի «Մկրտություն» նկարում, «Ավետումը», «Ծաղկով Տիրամայրը» , որտեղ նկարիչը կերպարները պատկերել է քանդակային, սահուն, կորակազմ մակերեսներով: Այդ տարիներին նա զբաղվել է նաև անատոմիայիում,ֆիզիկայով և մաթեմատիկայով։
Դատելով նրա պահվածքից, հագուստից և խոսելաձևից, բոլորը կարծում էին, որ նա մեծահարուստ էր,սակայն դա ամենեվին էլ այդպես չէր:Չնայած այս ամենին նրան շատերն էին մեղադրում կախարդ լինելու և քրիստոնեական աշխարհի մայրաքաղաքը պղծելու համար, դիակներ հերձելու և հերետիկոս լինելու համար։
1840 թվականին նա ուներ իր արվեստանոցը, սակայն զուգահեռաբար զբաղվում էր գիտությամբ: Իսկ մի քանի տարի հետո նա պաշտոն է ստանում Միլանի դուքս Լյուդովիկո Մորոյի մոտ:
Նա իր գործունեությունը սկսեց դուքս Լյուդովիկո Մորոյի հոր՝ Ֆրանչեսկո Սֆորցայի քանդակային հուշակոթողի՝ հեծյալ արձանի կերտումով, սակայն 1499 թվականին ֆրանսիացիների կողմից Միլանը գրավվելու ժամանակ այն կործանվեց: Այս շրջանում նա նաև զբաղվում էր դիմանկարչությամբ:Պահպանվել են պալատական կանանց մի քանի ուշագրավ դիմանկարներ «Ազնվազարմ տիկնոջ դիմանկարը», «Կզաքիսով տիկինը» և այլն: Վերջինս ըստ բազմաթիվ հետազոտողների Միլանի դուքս Լյուդովիկո Սֆորզայի սիրուհու՝ Չեչիլիա Գալերանիի դիմանկարն է:
Ֆլորենցիայի հանրապետության պատվերով նա ստեղծեց «Անգիարիի ճակատամարտը» որմնանկարի էտյուդը,և սկսեց մրցակցության մեջ մտնել երիտասարդ Միքելանջելոյի հետ: «Անգիարիի ճակատամարտը» որմնանկարը

Լեոնարդո Դա վինչիի ամենահայտնի գործերից է նաև <<Խորհրդավոր ընթրիքը>>, որը ստեղծվել է 1495-97 թվականներին։ Այն իր դինամիզմով և կերպարների հոգեբանական խորությամբ համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է: Այս նկարում առկա բոլոր անձիք ներկայացված են հատուկ ձևով հայացքները, ձեռքի շարժումները և այլ
բնորոշումները նկարին ինքնին տալիս են խորհրդավորություն: Այս նկարի մեջ բոլորը ինչ որ խառնվածքի մեջ են բացի Քրիստոսից և նրանից ձախ գտնվող կնոջից, որոնց հայացքում հանգստություն է երևում:Հետազոտողները փորձեցին տալ այն մեծ տարածության բացատրությունը որը գտվում էր կնոջ և Հիսուսի միջև:Ըստ հետազոտողների եթե ուղիղ գծով միացնենք իրար կնոջ և Հիսուս Քրիստոսի մարմնի եզրագծերը ապա կնկատենք որ այն նմանվում է լատինատառ M տառի :Այստեղից հետևություն որ այդ կինը Մարիամ Մագդաղենացին է:


Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը հանրահռչակ <<Մոնա Լիզան է>>,մեզանից գրեթե 500 տարի առաջ ապրած երիտասարդ կնոջ՝ մի հարուստ քաղաքացու դիմանկարը (այն կոչվում է նաև <<Ջոկոնդա>>):Կինը թեթևակի ժպտում է՝երազկոտ խոհուն փոքր ինչ թախծոտ:Երկար նայելով այդ չքնաղ դեմքին,թափանցում ես կնոջ հարուստ ու բարդ ներաշխարհը,զգում նրա արտասովոր խելքը:Մոնա Լիզան բնանկարի ֆոնին.հեռավոր սարերը,երկինքը,գետը ծառերը՝ ամենը ասես տարրալուծվում է պաղ մշուշում:Չնայած այս ամենին կտավն ունի իր մեջ շատ ու շատ գաղտնիքներ և հետաքրքիր փաստեր:


Ըստ որոշ տվյալների նկարում պատկերվածը Ֆրանչեսկո դել Ջոկոնդայի կինն է՝Լիզա Գերարդինին:Կան ենթադրությունները ,ըստ որի Դա վինչին այս աշխարհահռչակ կտավում իր մորն է պատկերել: Ըստ այլ վարկածի նկարում պատկերաված է հենց ինքը դա Վինչին։ Ըստ այդ տարբերակի նա փորձել է ինքն իրեն նկարել, այնուհետև տգեղ համարելով
ավելացրել է կանացի դիմագծեր և ստացել իր կնոջ իդեալը: Որոշ գիտնականների համոզմամբ նկարում պատկերվածը Լեոնարդոյի աշակերտ Սալային է՝ կանացի հագուստով:Իսկ Ամստերդամի համալսարանի աշխատակիցները անց են կացրել զգացմունքների ուսումնասիրություն,որն արտահայտել է Մոնա Լիզան: Պարզվել է, որ 83%-ով «Մոնա Լիզան» երջանիկ է եղել,9%-ով տհաճություն է զգում,6% վախեցած է, 2%-ով բարկացած է:
Եվ այսպես շարունակ շուրջ 500 և ավելի տարի գիտնականները և մասնագետները փորձում են պարզել, թե ով է պատկերված նկարում, փորձում են բացահայտել գեղանկարչության գլուխգործոցներից ամենագաղտնին
Այժմ նկարը գտնվում է Լուվրի թանգարանում:Տարեկան ութ միլիոնից ավելի մարդիկ են այցելում թանգարան ,որպեսզի հիանան նկարի գեղեցկությամբ:Նկարը գնահատվում է մոտ մեկ միլիարդ դոլլար:Սակայն ինչպես ասում են Լուվրում <<այդ նկարը անգին է>>:
Այս տարիների ընթացքում նկարը փորձել են բազմիցս անգամ վնասել կամ գողանալ:Չնայած նրան որ այն փորձել են փչացնել թթվի,քարի, կավե բաժակի և ներկերի օգնությամբ,սակայն նկարը այդ ամենի պատճառով լրջորեն չի տուժեն:
1911թ-ի օգոստոսի 21-ին Լուվրից գողացվում է Լեոնարդո դա Վինչիի<<Մոնա Լիզա>> նկարը:Այս գողության մեջ կասկածվում էին գրող Գիյոմ Ապոլիները և նկարիչ Պաբլո Պիկասոն: Երկու տարի անց նկարը գտնում են Ֆլորենցիայում, այնքան անսպասելի,որքան անհետացել էր:Պարզվեց որ գողությունն իրականցրել էր Լուվրի աշխատող,հայելիների իտալացի վարպետ Վինչենցո Պերուջան:Ոչ ոք այդպես էլ չէր բացահայտի նրան,եթե երկու տարի անց իտալական Ուֆֆիցի պատկերասրահին չառաջարկեր ձեռք բերել Ջոկոնդային:
Դա Վինչիի լավագույն գործերից են նաև <<Սուրբ Աննան Մարիամի և մանուկ Քրիստոսի հետ», «Հովհաննես Մկրտիչ», «Ջրհեղեղ» գծանկարները և այլն:
Դա Վինչին թողել է 7 հազար ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝ խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր:

Նախաբանում նշեցինք դա Վինչիի ստեղծած ծրագրերը, իսկ հիմա փորձենք ավելի մոտիկից ծանոթանալ այս ամենի հետ։
Օդապարիկ։ Մշտապես ոգեշնչված թռչելու հնարավորությամբ՝ դա Վինչին երկար ժամանակ էր անցկացնում՝ մտածելով, թե ինչպես է հնարավոր, որ մարդը թռչի:Ի վերջո, նա մտածում է օդապարիկի մասին, որը փայտյա բուրգաձև նախագիծ էր՝ ծածկված
կտորով, որը պետք է դանդաղեցներ մարդու տերմինալ արագությունը երկիր ընկնելիս: Ինչպես ինքը՝ դա Վինչին էր գրում, դա թույլ կտար մարդուն «իրեն վայր գցել ամեն տեսակ բարձրությունից՝ առանց որևէ վնասվածք ստանալու»:
Սուզորդի համազգեստ։ Դա Վինչին աշխատում էր ռազմական ուժերում, որպեսզի պատերազմական գործողություններում հաջողությունների հասնելու հավանականության համար մեխանիզմներ մտածեր: Սկզբնական շրջանում նախագծված լինելով ներխուժող նավերից պաշտպանվելու համար՝ դա Վինչիի՝ սուզվելու համար նախատեսված համազգեստը թույլ էր տալիս մարտիկներին սրանցով ծովային դիվերսիա իրականացնել՝ թշնամական նավերի տակ անցքեր բացելով: Ցավոք, համազգեստի դիզայնը, որի մեջ նաև ներառված էին աչքերը պաշտպանող ու տեսողությունն ապահովող ապակիներ ու շնչելու համար փողրակներ, այդ ժամանակ դեռևս չօգտագործվեց ու մնաց միայն նախագծման փուլում:
Զրահավորված տանկ։Դա Վինչին առաջին մարդն էր, որ մտածել ու նախագծել է զրահավորված տանկը: Աշխատելով Միլանի դքսի համար՝ նա ստեղծել է զրահավորված մեքենա` հագեցած 8 զինվորների կողմից կառավարվող 36 հրազենով: Տեսականորեն սա պետք է անպարտելի լիներ: Այնուամենայնիվ, դա Վինչիի գծագիրը իր մեջ սխալ էր պարունակում. մեխանիզմները անիվները հակառակ կողմերով էին շարժվում: Իրականում դա Վինչին հատուկ էր այդպես գծագրել, որ միայն ինքը իմանա դրա աշխատող իրական մեխանիզմները, ու այն հեռու մնա թշնամիների ձեռքից:
Թռչող մեքենա։ Դա Վինչին թռչող մեքենան նախագծել է թռչուններից ոգեշնչված: Մեքենան այնպես է նախագծված, որ օդաչուն պառկում է կենտրոնում՝ հագնելով ոտնակները, որոնք ամրացված են ձողային ճախարակի համակարգին, ինչի միջոցով էլ պետք է կառավարվեր թռչող մեքենան: Մեքենայի թևերը պետք է թափահարվեին՝ ինչպես թռչունը:
Գնդացիր։ Դա Վինչիի ռազմական հայտնագործություններից էր նաև գնդացիրը: Սա դա Վինչի այն բազմաթիվ նախագծերից մեկն էր, որ այդպես էլ իրականություն չդարձավ, սակայն, անկասկած, այն կոչնչացներ բազմաթիվ թշնամիների: Այն իրականում այնքան էլ այն գնդացիրը չէր, որը մենք օգտագործում ենք այսօր: Այն 33 բարելային մարմին էր՝ 11 մուշկետով, որոնք պետք է կրակ բացեին մեկը մյուսի հետևից` թույլ տալով բարելներին հովանալ մինչև շրջապտույտը:
Զրահակիր ռոբոտ։ Չնայած դա Վինչիի տասնյակ հայտնագործություններ այդպես էլ իրականություն չեն դարձել, սակայն թերևս հենց նրա զրահակիր ռոբոտն էր, որ առավել սարսափելի կլիներ, եթե իրականանար: Սա առաջին ռոբոտն է` մարմնով, անիվներով ու ճոպաններով հագեցած, որը ներկայացվել էր Միլանի տոնական շքերթի համար: Դա Վինչիի գծագրերի համաձայն, որոնց մեծ մասը հնարավոր չի եղել վերականգնել, այս ռոբոտը կարող էր նստել, շարժել գլուխը ու նույնիսկ բարձրացնել իր իսկ սաղավարտի երեսկալը: Մինեսոտայից Մարկ Ռոշեյմը, ցանկանալով կյանքի կոչել դա Վինչի ֆուտուրիստական ռոբոտը, 5 տարի շարունակ ուսումնասիրելով նրա գծագրերը, արդեն 2002-ին ներկայացնում է դրանց հիման վրա իր կողմից ստեղծված ռոբոտը, որը
կարողանում էր քայլել ու ձեռքով անել: Ռոշեյմն այն օգտագործել է NASA-ի (ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերական հետազոտություների գործակալություն)ռոբոտների դիզայնի համար:

Նա նաև առաջինն էր բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը: Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով Դա Վինչին չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները:
Լեոնարդո դա Վինչին չհանդուրժելով անարդարությունը տեղափոխվում է Ֆրանսիա և այնտեղ ապրում մինչև կյանքի վերջ: Դա Վինչիին անկասկած կարելի է համարել ամենաբազմաշնորհ հանճարը պատմության մեջ։
Լեոնարդո Դա Վինչին վախճանվել է 67 տարեկան հասակում։ Ապրիլի 23-ին Լեոնարդոն հոգին ավանդել է իր լավագույն բարեկամի՝Ֆրանցիսկ առաջին թագավորի ձեռքերում:Լեոնարդոյին հուղարկավորել են թագավորական պալատի գերեզմանատանը:Նրա տապանաքարին արել են հետևյալ մակագրությունը՝ <<Այս քարի տակ հանգչում է Լեոնարդո Դա Վինչին՝ ֆրանսիական պետության ամենամեծ նկարիչը,ճարտարագետը և ճարտարապետը>>:

Այս ամենը մի փոքր մասն է մի մեծ ժառանգության որը թողել է մեծագույն հանճար Լեոնարդո Դա Վինչին: Նրա կյանքն ամբողջությամբ մի մեծ չլուծված հանելուկ է: Ճիշտ է ՝դա Վինչին ինքնին առեղծված է, իսկ նրա բոլոր գործերը բացի առեղծվածային լինելուց ունեն նաև հրապուրող, հեքիաթային, երևակայական գեղեցկություն, որոնք գրավում են յուրաքանչյուրին, մտնում ամեն մեկի հոգու մեջ: Լեոնարդո դա Վինչին եղել է ու ընդմիշտ կմնա պատմության մեջ ամենահռչակավոր արվեստագետը….ՄԱՐԴ ..ՀԱՆՃԱՐԵՂՈՒԹՅՈՒՆ…

Շարժումը՝ յուրաքանչյուր կյանքի հիմքն է:
Լեոնարդո Դա Վինչի


Օգտագործված գրականության ցանկ
Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II Հատոր http://blognews.am/arm/news/133570/leonardo-da-vinchii-anhavanakan-6-haytnagortsutyunnery.html https://hy.wikipedia.org/wiki/%D4%BC%D5%A5%D5%B8%D5%B6%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8_%D5%A4%D5%A1_%D5%8E%D5%AB%D5%B6%D5%B9%D5%AB http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1204 http://www.iravunk.com/news/8867

Տիգրան Մեծ

                      Ներածություն

Արտաշեսյան արքայատոհմից հայ ժողովրդի ամենասիրելի արքան էր Տիգրանը: Նա հանդիսացել է հզորագույն նեկայացուցիչը Արտաշեսյան հարստության: Տիգրան Բ-ն Հայաստան երկրի հարազատ կառավարիչն ու առաջնորդն էր: Նրա համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր: Նրա մասին զրույցները, պատմական տվյալները գրի են առնվել մեր պատմիչների կողմից և հասել են մինչև մեր օրերը: Նրանց գրվածների հիման վրա մենք այսօր կարողանում ենք կարծիք կազմել անցյալի մասին և անցյալի սխալները քաղելով փորձում ենք ավելի ճիշտ կերտել մեր ապագան:
Այս աշխատանքը ներկայացնելով ես ցանկանում են պատմել Տիգրան Մեծի մասին, վերլուծել և ուսումնասիրել նրա օրոք Հայաստանում տեղի ունեցած նշանավոր, կարևոր իրադարձությունները: Հայաստանի համար Տիգրան Մեծն արժանավոր ու ճշմարիտ արքա է եղել: Նա գիտեր գրեթե բոլոր գաղտնիքները երկիրը ապրեցնելու: Նրա շնորհիվ բարգավաճեց երկիրը և գոյատևեց բոլոր <<փոթորիներին>>:
Տիգրան Մեծը ծնվել է Ք.ա.140 թվականին: Ապրել է 85 տարի: 45 տարեկանում հաջորդել է անժառանգ Արտավազդ եղբորը՝ Ք.ա.95 թվականին: Գահ է բարձրացել երկրի համար ոչ ծանր իրավիճակում: Իր մահկանացուն կնքել է Ք.ա. 55 թվականին: Գահ բարձրանալուն պես անցել է Հին աշխարհը վերաձևելուն: Հաջող դաշինքների և սրատես քաղաքականության շնորհիվ նա հզորացրել է Մեծ Հայքը, տիրելով Կասպից ծովից մինչև Միջերկրական ծովը ձգվող մի լայնարձակ երկրատարածքի: Տիգրան Մեծը պարթևներից խլում է <<արքայից արքա>> տիտղոսը և նրան հաջորդող բոլոր արքաները կրում են այն: Այսպիսով՝ Տիգրան Մեծը դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Նրա գահակալման 40 տարիները նշանավորվեցին Հայաստանի ռազմաքաղաքական, տնտեսական ու մշակութային աննախադեպ վերելքով, հայկական պետության միջազգային դերի և հեղինակության բարձրացմամբ:

                                                 Տիգրան Մեծ

Ք.ա. I դ. առաջին տասնամյակներին Մեծ Հայքի թագավորությունը Տիգրան Բ թագավորի եռանդուն ջանքերով բռնում է արտաքին նվաճումների ուղին և վերածվում մի աշխարակալ տերության, որն իր բուն տարածքով, ենթակա ու քաղաքական գերիշխանության ոլորտում գտնվող երկրների, դաշնակից, սակայն իրականում Հայոց տերության քաղաքական ազդեցության ոլորտում հայտնված ցեղային երկրամասերի հետ քարտեզին համոզվելու, որ այդ շրջանում Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս ձգվող քաղաքակիրթ աշխարհի տարածքում գոյություն ունի երեք մեծ տերություն՝ Հռոմեական Հանրապետությունը, Տիգրան Բ Մեծի (Ք.ա.95-55թթ.) տերությունն՝ իր ենթակա և գերիշխանության ներքո գտնվող տարածքներով, սահմանակցում էր Փոքր Ասիա թերակղզում Հռոմեական Հանրապետության, իսկ Միջին Ասիայի շրջանում՝ Չինական տերության հետ:
Անտարակույս, Տիգրան Մեծը եղել է ամենանշանավորը հայ քաղաքական գործիչների շարքում, ինչը պատճառ է դարձել, որ Տիգրան Մեծի տերության պատմությունը մշտապես գտնվի հայոց պատմագիտության ուշադրության կենտրոնում: Դժբախտաբար անտիկ հեղինակների գերակշիռ մասը հանդես է եկել ծավալապաշտ Հռոմի ջատագովությամբ և անբարյացակամ ու անգամ թշնամական դիրքերից է ներկայացրել Տիգրան Բ Մեծի գործունեությունը, ինչը հետագայում, ցավոք, որդեգրել է Արևմուտքի պատմագիտությանը: Տիգրան Մեծին հավուր պատշաճորեն է գնահատել ֆրանսիացի նշանավոր պատմաբան Ռընե Գրուսեն՝ գրելով. <<Տիգրանը, թերագնահատված այդ մեծ տիրակալը…, անշուշտ, շատ ավելի արժանի պատմության հիացմունքին, քան նրա ժամանակակից Միհրդատ Եվպատորը, եթե ցանկանաք նկատել, որ Միհրդատը փայլուն <<ինքնասպանության հասցրեց իր երկիրը>>, մինչդեռ Տիգրանն ապահովեց իր ժողովրդի հավերժական հարատևումը>>:
Հայ իրականության մեջ Տիգրան Բ-ի գործունեության և նրա տերության պատմության քննության մեջ Հ. Մանանդյանի դերը, որը կարողացավ անտիկ աշխարհի համեմատաբար չեզոք դիրքորոշում ունեցող փոքրասիական ծագում ունեցող պատմագիրների երկերի միջոցով լուսաբանել խնդրո առարկան: Մանրակրկիտ ուսումնասիրությամբ ցույց տրվեց, որ Տիգրան Բ Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորության վերածվելը Առաջավոր Ասիայի աշխարհակալ տերության, եղել է միանգամայն օրինաչափ, իսկ հայոց արքայից արքայի պայքարն ընդդեմ Հռոմի քաղաքակրթական ազդեցության, այլ համառ դիմադրություն ի պաշտպանություն հելլենիստական աշխարհի նվաճումների:
Տիգրան Բ-ն, որ հայ պարթական անհաջող պատերազմի հետևանքով հայտնվել էր պարթևական պատանդության մեջ, դեռևս Արտավազդ Ա-ի իշխանության օրոք, Մեծ Հայքի թագավորության գահ բարձրացավ Ք.ա. 95 թվականին՝ իր հոր Տիգրան Ա կամ Տիրան թագավորի մահից հետո՝ պատանդությունից ազատվելու համար պարթևներին զիջելով <<Յոթանասուն հովիտներ>> կոչվող երկրամասերը Հայաստանի հարավ-արևելյան կողմերում՝ Ատրպատականյան Մարաստանի սահմանագլխին: Վերադառնալով հայրենիք պարթևական արքունիկից՝ Ապիանոսի հավաստմամբ՝ Տիգրանը թագադրվեց մի վայրում, որտեղ նա հետագայում հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքը:
Դժվար է ասել, թե ինչ ծրագրերով ու երազանքներով էր վերադառնում հայրենիք Տիգրան Բ-ն, սակայն շուտով նրա համար պարզ դարձավ, որ իր ժառանգած թագավորությունը տնտեսապես բարգավաճ ու զարգացած երկիր է, որը նրան հնարավորություն է տալիս վարելու եռանդուն արտաքին քաղաքականություն: Արտաքին հանգամանքները նույնպես բարենպաստ էին նման քաղաքականության համար, քանի որ երբեմնի հզոր Սելևկյան տերությունը խիստ թուլացել էր պարթևներից կրած պարտությունների հետևանքով, ինչպես նաև երկրում ծնունդ առած գահակալական պայքարի պատճառով: Հայոց թագավորության համար մեծ վտանգ ներկայացնող Պարթևական տերությունը Միհրադատ Բ-ի կառավարման վերջին շրջանում նկատելի տեղատվություն էր ապրում, առավել ևս վտանգը փոքր էր, քանի որ պարթևական թագավորն ամուսնացած էր Տիգրան Բ-ի դստեր՝ Ավտոմայի հետ: Հյուսիսային սահմանագլխին քիչ թե շատ զորեղ ուժեր չկային, արևմուտքում՝ օրավոր հզորացոր Հռոմը դեռ հեռու էր Հայոց թագավորության սահմաններից, իսկ հյուսիս-արևմուտքում սկսել էր հզորանալ Պոնտոսի թագավորությունը, որի շահերը, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, համընկնում էին Հայոց թագավորության հեռահար ծրագրերին:
Քաղաքական բարենպաստ պայմանները ինչպես նաև երկրի տնտեսական հզորությունը հնարավորություն տվեցին Տիգրան Բ-ին ձեռնամուխ լինելու արտաքին նվաճումների, որոնց ծրագրերը նա հղացել էր դեռևս պարթևական պատանդության շրջանում: Անհրաժեշտ էր միավորել հայկական հողերը միասնական թագավորության մեջ: Նրա առաջին քայլերը եղավ ավարտել Արտաշես Ա (Ք.ա.189-160թթ.) թագավորի ծրագիրը Մեծ Հայքին միացնել Ծոփքի թագավորությունը, որը նա կատարեց Ք.ա.94 թվականին: Զարեհյանների իշխանությանը վերջ տրվեց, թագավոր Արտանեսը սպանվեց, իսկ այդ տոհմի ներկայացուցիչ Միթրոբագանեսը (Մեհրուժան) Տիգրանի կողմից նշանակվեց Ծոփքի կառավարիչ:
Ծոփքի միացումը Մեծ Հայքի թագավորությանը մեծապես բարձրացրեց Տիգրան Բ-ի հեղինակությունը, Պոնտական թագավորությունը, որ պատրաստվում էր՝ ի դեմս Միհրդատ Զ Եվպատոր թագավորի, ստեղծելու հելլենիստական մի հզոր տերություն, հանձին Տիգրան Բ-ի՝ տեասվ իր ապագա դաշնակցին, որը կապահովեր Պոնտոսի թիկունքը Հռոմի դեմ պայքարում: Միհրդատ Զ Եվպատորը, որ Անտիպատրոս թագավորից ժառանգելով Փոքր Հայքի թագավորությունը, կարճ ժամանակ անց տիրացել էր իր հայրենի Պոնտական թագավորությանը, իրեն համարում էր պոնտական և հայկական թագավոր, իսկ Կապադովկիայի դեմ առաջիկա պայքարում նա կամենում էր ձեռք բերել հայոց թագավորի աջակցությունը: Նա հատուկ դեսպանություն ուղարկեց Տիգրան Բ-ի մոտ դաշինքի առաջարկով, որը շուտով կնքվեց և ամրապնդվեց Տիգրան Բ-ի ամուսնությամբ՝ Միհրդատ Զ Եվպատորի դուստր Կլեոպատրայի հետ: Փոխադարձ համաձայնությամբ Կապադովկիայի տարածքն անցնելու էր Պոնտոսին, իսկ շարժական գույքը, հարստությունները և բնակչությունը՝ Հայաստանին: Դաշինքը փոխշահավետ էր, քանի որ Տիգրան Բ-ն ձեռք էր բերում ոչ միայն մեծ հարստություններ և գերեվարված բնակչություն, այլև պատժում էր Ծոփքի Մեծ Հայքին միացմանը երկար ժամանակ խանգարած Կապադովկիայի թագավորությանը: Ք.ա. 93 թվականին Կապադովկիան ռազմակալվեց հայկական զորքերի կողմից, որի Արիոբարզան թագավորը փախավ Հռոմ: Սենատի կարգադրությամբ Կիլիկիայի կուսակալ Լուկիոս Կոռնելիոս Սուլլան ստիպեց հայկական զորքերին ազատել Կապադովկիան, սակայն Ք.ա. 91 թվականին վերջիններս կրկին ռազմակալեցին այն: Տիգրան Բ-ն իր այս քայլով այրեց Կապադովկիայի ավագանու հետ ունեցած բարիդրացիական և դաշնակցային բոլոր կամուրջները: Եվ սա բխում էր Տիգրան արքայի այն վճռականությունից, որով նա իր բոլոր ուժերը պետք է կենտրոնացներ պարթևական սպառնալիքի դեմ: Իսկ դրա համար հարկավոր էր, գոնե ժամանակավոր, դադարեցնել պայքարը Հռոմի դեմ՝ այդ պայքարը թողնելով Պոնտոսին: Այս պատճառով էր, որ նա Կապադովկիան թողեց Միհրդատին և ամրապնդեց իր դաշինքը նրա հետ: Մեզ անհայտ պատճառներով՝ Տիգրան Բ-ի հետաքրքրությունը Կապադովկիայի նկատմամբ պակասեց, առավել ևս, որ այն հիմնավորապես ավերվել էր հայկական զորքերի կողմից: Պետք է ենթադրել, որ Տիգրան Բ-ին համակել էր նվաճումներ կատարելու քաղաքականությունը, ինչը հնարավոր էր դարձել պարթևական Միհրդատ Բ թագավորի մահվանից հետո (Ք.ա.87 թվականին): Չնայած պարթևական Միհրդատ Բ թագավորի կենդանության օրոք Տիգրան Բ-ն խուսափում էր Պարթևստանի վրա հարձակվելուց, թե վերջինս և թե Հռոմը փորձեցին համաձայնության գալ, որն, ըստ էության, ուղղված էր Տիգրան Բ-ի դեմ: ՄԻհրդատ Բ-ի դեռ կենդանության օրոք իրեն թագավոր հռչակած Գոդերձը ժառանգեց պարթևական գահը, իսկ հայկական զորքերը՝ առանց լուրջ դիմադրության հանդիպելու, հետ վերադարձրին <<Յոթանասուն հովիտները>>, այնուհետև զարգացնելով հաջողությունը, ներխուժեցին Ատրպատական ու բուն Մարաստան և հասնելով պարթևական թագավորների նստավայրերից Էկբատանին, պաշարեցին այն: Պաշարման ժամանակ հայկական զորքերը հրկիզեցին քաղաքից դուրս գտնվող արքունի դղյակը: Պարթևստանն այլևս դիմադրել ի վիճակի չէր: Գոդերձի առաջարկով հաշտություն կնքվեց, որով հայոց թագավորությունը ստանում էր Ատրպատականի թագավորություն, Հյուսիսային Միջագետքը Կորդուքի թագավորության հետ միասին, <<Յոթանասուն հովիտները>>, իսկ Գոդերձը՝ հօգուտ հայոց արքայի, հրաժարվում էր <<արքայից արքա>> տիտղոսից, որն այնուհետև կրելու էին Տիգրան Բ-ն և նրա ժառանգները: Այս պայմանգրով Պարթևստանը ճանաչեց Հայաստանի գերիշխանությունը պահելով իր կազմում միայն Էկբատան աթոռանիսը: Համաձայն այդ պայմանագրի հայկական զորքերը մտան Կորդուք, Միգդոնիա, Օսրոենե և դորս եկան Եփրատի ափերը:
Հայկական զորքերը պատրասվում էին գրավել Սելևկյան պետությունը, որը խիստ թուլացել էր գահակալական կռիվներից: Քաղաքական խմբավորումների միջև պայքար սկսվեց, թե ու՞մ հանձնել թագավորությունը: Իշխող խավերը ի դեմս նոր տիրակալի հարմար գտան Տիգրան Բ Մեծին, որին հրավիրեցին Սելևկյանների գահին բազմելու: Վերջինս զորքերը առանց մի նոր արձակելու, անցան Եփրատը և տիրեցին Սելևկյանների թագավորությանը, իսկ Տիգրան Բ-ն հաստատվեց Սելևկյանների գահին խաղաղությամբ իշխելով Ասորիքում 17 տարի: Հայկական բանակներն այնուհետև գրավեցին Փյունիկիան իր հարուստ քաղաքներով, իրենց ենթարկեցին Հրեաստանը և Նաբաթեացիների թագավորությունները, Կելեսիրիան, Դաշտային Կիլիկիան և Լեռնային Կիլիկիային մի մասը, Կոմագենեն: Նրա իշխանությունը ճանաչեցին Պարսից ծոցի ափերին բնակվող արաբական ցեղերը և միջինասիական սակարաուկները: Ք.ա. 70 թվականին գրավվեց Պտղոմայիս քաղաքը, որով ավարտվեցին Տիգրան Բ Մեծի նվաճումները:
Տիգրան Բ Մեծի տերությունն արևելյան տիպի բռնապետություն էր, որի միջուկը կազմում էին Մեծ Հայքի տարածքները: Որպես ենթակա թագավորություններ նրա մեջ էին մտնում Վիրքը, Աղվանքը, Կորդուքը, Ատրպատականը, նրան էին հպատակվում Հրեաստանի (Հուդա) և Նաբաթեացիների թագավորությունները, նրա քաղաքական ազդեցության ոլորտում գտնվում էին Պարթևական թագավորությունը և նրանից անջատված ու առանձին թագավորություններ դարձած մի քանի երկրներ, ինչպես նաև <<դաշնակից>> հռչակված Պարսից ծոցի արաբները և սակարկուները: Տերության առավել զարգացած մասը Ասորիքն էր՝ Անտիոք մայրաքաղաքով, Փյունիկիան՝ Տյուրոս, Սիդոն, Բերիթ ու Արադոս հարուստ քաղաքներով, Դաշտային Կիլիկիան՝ Տարսոն, Սոլե, Ադանա և այլ քաղաքներով և Հյուսիսային Միջագետքը՝ Մծբին քաղաքով: Տիգրան Բ-ն իր կողմը գրավեց Միջերկրական ծովի ծովահեններին՝ աջակցելով նրանց Հռոմի դեմ եղած պայքարում: Բուն տերության մնացած մասերը վերածվել էին փոխարքայությունների: Տիգրան Բ Մեծը Հայաստան քշեց մեծ թվով բնակիչների Կապադովկիայից, Կիլիկիայից և այլ երկրներից, որոնք բնակեցվեցին Աղձնիքում կառուցված նոր մայրաքաղաք Տիգրանակերտում և Հայաստանի այլ քաղաքներում: Տիգրանի տերության մեջ խոսում էին 15 լեզվով: Ի տարբերություն հպատակ արքաների հայոց արքան կրում էր <<արքայից արքա>> տիտղոսը: Մեծ զարկ տվեց երկրում քաղաքաշինությանը, առևտրական ճանապարհներին, ինքնավարություն տրվեց քաղաքային շատ համայնքների: Տերության վարչական կառավարումը հեշտացնելու նպատակով նա կառուցեց Տիգրանակերտ մայրաքաղաքը, քանի որ Արտաշատը հայտնվել էր տերության ծայրամասում, իսկ Անտիոքը և մյուս նշանավոր քաղաքներն օտար բնակչություն ունեին: Տիգրանակերտ քաղաքը կառուցվեց 50 կանգուն բարձրությամբ պարիսպներով: Պարիսպներն այնքան լայն էին, որ նրանց մեջ տեղավորվել էին ձիերի ախոռներ և պահեստներ: Քաղաքի ներսում գտնվում էր ամուր և անմատչելի միջնաբերդը: Տիգրանակերտ մայրաքաղաքը կենտրոն է դառնում ոչ միայն միջազգային առևտրի, արհեստների, արդյունագործության, այլև՝ գիտության, արվեստի և գրականության: Անշուշտ, մեծ մասամբ օտար էր նաև Տիգրանակերտի բնակչությունը, սակայն վերջինս գտնվում էր Հայաստանում և շրջապատված էր զանգվածային հայ բնակչությամբ: Հատկապես հունական բնակչության գաղթեցման հետևանքով երկրում ուժեղացավ դիցարանի հելլենականացումը: Հելլենիզմը ազդել էր կրոնի վրա: Այսինքն՝ հայ աստվածները՝ Արամազդյան դիցարանի աստվածները, միաձուլվել էին հունական աստվածների հետ:
Հայոց տերության և նրա դաշնակից Պոնտոսի ուժեղացումն առաջ բերեց Հռոմի անհանգստությունը, առավել ևս, որ առանց Պոնտոսի օգնության Տիգրան Մեծը ռազմակալեց Կապադովկիան: Միհրդատյան երեք պատերազմում ջախջախելով Պոնտոսին՝ Հռոմն իր ուշադրությունը բևեռեց հայոց տերությանը: Միհրդատ Զ Եվպատորը փախավ Հայաստան և Տիգրան Մեծը հրաժարվեց նրան հանձնել հռոմեացիներին, երբ նրան այդպիսի պահանջ ներկայացվեց Լուկուլլոս զորավարի դեսպան Ա. Կլավդիոսի միջոցով: Առանց սենատի համաձայնության՝ Լուկուլլոսն արշավեց Տիգրան Մեծի դեմ և պաշարեց Տիգրանակերտ մայրաքաղաքը, որը կատաղի դիմադրություն ցույց տվեց Հայկական մի զորաբանակ՝ մուտք գործելով քաղաք, դուրս բերեց թագավորի կանանոցը և գանձերի մեծ մասը՝ ոգևորություն առաջ բերելով երկրում: Սակայն Տիգրանի զորքերը պարտություն կրեցին Տիգրանակերտի Ք.ա.69 թվականի հոկտեմբերի 6-ին ճակատամարտում: Վերականգնելով բանակը Տիգրան Բ-ն և նրա աներ Միհրդատ Զ Եվպատորը թշնամուն մի շարք հարվածներ հասցրին և ծանր պարտության մատնեցին Ք.ա.68 թվականին Արածանիի ճակատամարտում: Բարոյալքված հռոմեական բանակը չնայած հրամանատար Լուկուլլոսի հորդորներին, լքեց հայոց տերության սահմանները, իսկ Տիգրան Բ Մեծն սկսեց վերականգնել իր տերության երբեմնի սահմանները: Հայկական 8 հազարանոց մի զորաբանակ Միհրդատ Զ Եվպատորի ղեկավարությամբ մտավ Պոնտոս և Փոքր Հայք, որտեղ Պոնտական թագավորը միայն 75 ամրոց էր կառուցել ժամանակին, և ազատագրեց դրանք հռոմեական տիրապետությունից:
Հռոմի հեղինակությունը խիստ ընկավ: Վիճակը շտկելու համար Լուկուլլոսը ետ կանչվեց գլխավոր հրամանատարի պաշտոնից և հռոմեական զորքերի նոր հրամանատար նշանակվեց նշանավոր քաղաքական գործիչ և զորավար Գնեոս Պոմպեոսը: Նա սկզբում ջախջախեց <<կիլիկյան>> ծովահեններին, այնուհետև արշավեց Պոնտոսի դեմ: Խիստ թուլացած Պոնտական թագավորությունը գրավվեց հռոմեացիների կողմից, իսկ Միհրդատ Զ Եվպատորը փախավ իր հպատակ Բոսպորյան թագավորություն:
Գնեոս Պոմպեոսը դաշնակցեց պարթների հետ, որոնք առիթ էին փնտրում վրեժխնդիր լինելու հայերից կրած իրենց պարտությունների համար: Հայոց արքայից արքան ոչ միայն մնաց առանց դաշնակիցների, այլև խաթարվեց երկրի ներքին միասնությունը, երն նրա դեմ խռովություն բարձրացրեց նրա կրտսեր որդի Տիգրան Կրտսերը, որը հանդես էր գալիս հօգուտ պատերազմը մինչև հաղթական ավարտ մղելուն: Տիգրանը պարտության մատնեց իր որդուն, որը հասցրել էր ամուսնանալ պարթևական թագավորի դստեր հետ և պարթևական զորքերով արշավել Հայաստան: Եվ Տիգրան Կրտսերը սկզբում փորձեց ապաստանել պապի՝ Միհրդատ Զ Եվպատորի մոտ, սակայն իմանալով նրա պարտության մասին, ներկայացավ հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսին: Հասկանալով, որ ստեղծված իրադրության պայմաններում անհրաժեշտ է լեզու գտնել դեպի Արտաշատ արշավող Հռոմեական զորավարի հետ: Տիգրան Բ Մեծը բանակցություններ սկսեց և Ք.ա. 66 թվականին Արտաշատում ստորագրվեց հայ-հռոմեական հաշտության պայմանագիրը: Գնեոս Պոմպեոսը հաճույքով գնաց հաշտության, քանի որ հռոմեացիների համար ավելի ձեռընտու էր Տիգրան Մեծի գահակալությունը Հայաստանում, քան Տիգրան Կրտսերինը, որը պարթևական թագավորի փեսան էր և Միհրդատ Զ Եվպատորի թոռը: Պայմանագրի համաձայն՝ հայոց արքայից արքան, որ պահպանում էր այդ տիտղոսը, հրաժարվում էր իր նվաճած երկրներից, Տիգրան Կրտսերը հաստատվում է Ծոփքի թագավոր, հռոմեացիները ստանում էին 6 հազար տաղանդ ռազմատուգանք և նշանակալից գումար էլ վճարվում էր հռոմեական հրամանատարներին ու զինվորներին: Ըստ որում՝ վճարումները կատարվեցին Ծոփքի գանձարաններից՝ առաջ բերելով Տիգրան Կրտսերի դժգոհությունը: Երբ նա փորձեց ըմբոստանալ, Գնեոս Պոմպեոսը նրան ձերբակալեց և ուղարկեց Հռոմ: Ծոփքը մնաց Տիգրան Բ-ի իշխանության ներքո: Ավելին՝ Ծոփքի անդրեփրատյան տիրույթների համար, որ Հռոմը հանձնել էր Կապադովկիային, Տիգրան Մեծն ստացավ Ճորոխի ավազանը, որով ամբողջացավ Մեծ Հայքի տարածքը, իսկ շատ չանցած հռոմեական օգնությամբ նաև Հյուսիսային Միջագետքի մի մասն ու Կորդուքը, որին հավակնում էին պարթևները: Պարթևներն ստիպված եղան կուլ տալ այդ դառը դեղահաբը՝ հույս ունենալով Հռոմի դեմ հետագա պայքարում ունենալու Հայաստանի օգնությունը:
Տիգրան Բ Մեծը Արտաշատի 66 թվականի հաշտությունից հետո ապրեց ևս 11 տարի: Այդ ամբողջ շրջանում զբաղվելով խաղաղ շինարարական գործունեությամբ:


                                                Վերջաբան

Որպես վերջաբան ամփոփեմ Տիգրան Մեծի գործունեությունը և կյանքը իմ տեսանկյունից: Նա մեծ սեր էր տածում իր զավակների հանդեպ և առավել շատ սիրում էր իր հայրենի հողը և ամեն իր երկրի հողակտորի համար մեծ հետաքրքրություն էր տածում նրա գաղափարախոսությունը: Նա ժառանգն էր հին արքայական հարստության և տիրակալ լինելով հանդերձ՝ մեծ պարտավորվածություն ուներ և հոգատար էր իր ժողովրդին, իր երկրի հանդեպ: Սակայն նաև իր օտար հպատակների նկատմամբ ուներ այդ նույն պարտավորվածության և հոգատարության զգացումը: Նա բավականին հանդուրժողական քաղաքականություն էր վարում: Հայոց պատմության մեջ չի եղել երբևէ մի դեպք, որ մեզ հիշեցնի նման գերհզոր հայկական տարածքների մասին, որը որ զավթել էր Տիգրան Բ-ն: Տիգրան Մեծի կերպարը այնքան դրական էր, որ նույնիսկ այլ պետություններում ապրող մարդիկ իրենց նորածիններին անվանում էին Տիգրան միայն նրա համար, որ նրա մեծությունը և ուժը տեսնեն իրենց զավակների մեջ: Տիգրանը պատմության մեջ միակ խոշոր թագավորն էր, որ ոչ միայն սիրվել էր սեփական ժողովրդի կողմից, այլ նաև այլ պետությունների ժողովուրդների կողմից: Նա այնքան էր նվիրված հայրենիքին, իր ժողովրդին, որ չկարողացավ սանձել իր որդիներից մեկին, որը նենգաբար ըմբոստացավ և դուրս եկավ իր հոր դեմ: Բայց այնուհանդերձ Տիգրանն ավելի խելացի գտնվեց և ամեն խնդրին ճիշտ լուծում տվեց: Եվ վերջապես նրա շնորհիվ Հայաստանի սահմանները ընդլայնվեցին ու նա դարձավ հզոր քաղաքական ուժ, որը և գրեց Հայոց պատմության առանձնահատուկ էջերը:


Օգտագործված գրականության ցանկ

http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1304&sWord=Array
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6_%D5%84%D5%A5%D5%AE
Դպրոցական Մեծ Հանրագիտարան-Գիրք II Հատոր I
Աննա Պետրոսյան- <<Բոլոր ժամանակների Հայաստանը>>

Զանգվածային Լրատվամիջոցներ

Զանգվածային Լրատվամիջոցներ

Զլմ-ները մեծ ազդեցություն ունեն քաղաքականության վրա, քանի որ դրանք ձևավորում են հասարակական կարծիք և քաղաքական համոզմունքների հիմքն են հանդիսանում: ԶԼՄ-ի ակտիվ դերը քաղաքականության մեջ պայմանավորված է որոշ գործընթացներով, որոնց նպատակն է տարածվող նյութերի, նորությունների ընտրությունը և պատրաստումը:
Քաղաքացիներին լրատվություն տալը, այդ թվում նաև քաղաքական գործիչներին, կախված է նրանից թե ինչ նպատակով և ինչ նկատառումներով է ընտրվում լրատվությունը, որքան խորն է այն ներկայացնում ռեալ փաստերը նրա մշակումից և պարզեցումից հետո: Զանգվածային հաղորդակցման միջոցները մեծ հնարավորություններ ունեն ակտիվ ազդեցություն գործելու ոչ միայն քաղաքական առանձին երևույթների ընկալման, այլև քաղաքացիների վերաբերմունքի, քաղաքականության վրա ամբողջապես: Պետական բոլոր գործիչները կախում ունեն թերթերի, հեռուստատեսության և զանգվածային լրատվության այլ միջոցների հետ: Քաղաքական կուսակցությունները, հատկապես տեղական կուսակցական կազմակերպությունները, քաղաքական գործիչները, գնալով ավելի ու ավելի կախյալ են դառնում զանգվածային լրատվության միջոցներից: Մամուլի համակրանքը շահելու փորձերը մեծ են, իսկ երբ այդ փորձերն անտեսվում են, նրանց զայրույթն ու շփոթմունքը անսահման է դառնում: ԶԼՄ-ի քաղաքական ազդեցությունը իրականացվում է մարդու ուղեղի և զգացմունքների վրա ազդելով:

Սև Փիար

Սև փիարը-ը շնչավոր կամ անշունչ օբյեկտի իմիջի վատացմանն ուղղված գործողություն է։ Սև փիար-ը նույնպես կարող է որոշ դեպքերում օգտակար լինել: Բանը նրանում է, որ ցանկացած փիարի-ի ժամանակ` այդ թվում և սև, օբյեկտի մասին իմանում են այն մարդիկ, որոնք նախկինում նույնիսկ չէին
էլ լսել նրա մասին: Արդյունքում օբյեկտի հեղինակությունը անհամեմատ աճում է:


Մանիպուլյացիա

Մանիպուլյացիան որևէ անհատի հոգեկանի վրա ազդեցություն գործելու միջոց է, որի առանձնահատկությունը, համեմատած մյուս հոգեկան ազդեցությունների հետ, կայանում է նրանում, որ մանիպուլյատորը ձգտում է թաքցնել սեփական միտումները և ձգտումները։ Մանիպուլյացիա տերմինն առաջացել է լատիներեն manipulus բառից, որն ունի երկու իմաստ. կուց, բուռ (manus'ձեռք և pie՝ լցնել, բառերից) և խուրց, պտղունց, խումբ, որը հիմնականում նշանակում էր հռոմեական բանակի զինվորների ոչ մեծ ջոկատ։
Մանիպուլյացիա բառը փոխաբերական իմաստով նկարագրվում է՝ որպես մարդկանց վրա ազդելու կամ նրանցով ճկունությամբ ղեկավարելու գործընթաց, հատկապես որպես արհամարհական ենթատեքստով թաքուն ղեկավարում կամ վերամշակում։ Այս սահմանումն է օգտագործվում նաև քաղաքական մանիպուլյացիայի մասին խոսելիս։

Հայաստանի ազատագրման ծրագրերը

Հայաստանի ազատագրման ծրագրերը

Հակոբ Ջուղայեցին 1677 թվականին գաղտնի ժողով է գումարվում Էջմիածնում, որտեղ որոշում է օգնություն խնդրել Եվրոպայից, նա ցանկանում էր համագործակցել Եվրոպական որևիցե երկրի հետ։
Իսրայել Օրին հայտնի է իր «Պֆալցիան ծրագիր»-ով։ Այն բաղկացած էր 36 կետից, որտեղ առաջարկվում էին պարսիկներին Հայաստանից վտարելու հնարավոր միջոցները։ Նախատեսվում էր նաև ազատագրական շարժման մեջ ընդգրկել նաև օսմանյան լծի տակ գտնվող Արևմտյան Հայաստանը։ Նա ծրագիրը ներայացնում է Պֆալցի գահակալ Հովնան Վիլհելմին և նա հավանություն է տալիս։
Ինչ որ աղբյուրում չկար նշված Դավիթ բեկի ծրգաիրը, բայց իմ պատկերացումներ ծրագիրը հետևյալն էր։ Լինել վստահ, հավատան իրենք իրենց ուժերին, կռվեն մինչև վերջ, չհանձնվեն, կախված չլինեն ինչ-որ երկրից կամ մարդուց, գործեն վստահ, խելացի, մտածված։ Եվ ամեն գնով կարողանան ազատագրել իրենց հայրենիքն ու իրենց ժողովրդին։
Հովսեփ Էմինը 1761 թվականին Ռուսաստանի վարչապետ Վորոնցովին է ներկայացնում Հ-ի ազատագրման իր ծրագիրը։ Նա մտադիր էր դաշնակցել վրաց Հերակլ 2-րդ թագավորի հետ և պայքարել թուրքերի դեմ։ Վորոնցովը համաձայնվում է և նրան ուղարկում Վրաստան, Հերակլ 2-րդը նույնպես համաձայնվում է նրան ընդառաջել։
1769 թվականի հունիսին աստրախանի մեծահարուստ  Մովսես Սարաֆյանը Ռուսաստանին է ներկայացնում Հ-ի ազատագրման իր ծրագիրը, որի համաձայն պետք է Ռ-ում կազմվեր կամավորների զորաջոկատ և ուղարկել Վրաստան։
Ամփոփելով ասեմ որ բոլոր ծրագրերը գրեթե նույնն էին բացի Դավի բեկի ծրագրից։ Բոլորի ծրագրեը հետապնդում էին օգնություն Վրաստանից ու Ռուսաստանից, դա ելնում էր նրանից, որ առաջնորդները վստահ չէին իրնեց ուժեր վրա ու համախմբվածության մեջ, դրա համար միշտ փորձում էին խնդիրը լուծել որևէ երկրի օգնությամբ միայն։ Սա այն ընդհանուր բանն էր, որը կար բոլոր ծրագրերի միջև։

Այլ էր Դավիթ բեկի ծրագիրը։ Նա այնքան խելացի ու մտածված քայլել գործեց, որ կարողացավ միավորել հայկական ուժերը, նրանց մեջ սերմանել հավատ որ իրենք հույսներն դնեն իրենց վրա և պայքարեն թշնամու դեմ։ Նա բացի այն, որ կարողացավ միավորել հայկական ուժերը, կարողացավ առանց որևէ երկրից օգնություն խնդրելու ազատագրել մեր երկիրը և ստեղծել պետականություն, որը չկարողացան անել անգամ այն առաջորդները որոնք բացի հայկական բանակից, օգնության էին կաչնել նաև վրաստանի բանակին։ Այսպիսով աշխատեց միայն Դավիթ բեկի ծրագիրը, ով կարողացավ ամբողջությամբ ազատագրել Հայաստանը։


«Պատմության քառուղիներում»

«Պատմության քառուղիներում» նախագծի առաջին մասը և երկրորդ մասի թրեյլերը։

воскресенье, 3 декабря 2017 г.

Մաթեմատիկայի առաջադրանքներ 3

12-րդ դասարանցիների գիտելիքների երրորդ ստուգումը մաթեմատիկայից

1.Տրված են 6;17;18;24;29 թվերը:


ա) Այդ թվերից քանիսն են պարզ
2) 2
բ) Այդ թվերից քանիսն են  6-ի բազմապատիկ
3) 3   
գ) Առաջին թիվը չորրորդ թվի ո՞ր տոկոսն է:
2) 25


2.Գտնել արտահայտության արժեքը.


16/3+8/3:4/5


3) 26/3


3.Հաշվել արտահայտության  արժեքը.
 ab*4-ba*4:a*3-b*3+3ab   ,   a= արմատ 11+ 2    b=արմատ 11-2    

4) 14
4.Եթե  2a+3=6 , ապա    3/4a+6-ը    հավասար է


(A) 1/4

5.Հաշվել
արմատ60-արմատ20/ արմատ5-արմատ15         
3) -2    


6. (0,125)2/3     -   250,5
3) -4,75    
 7. (1/3)-2  -  81/3
2)   7  
8. քառակուսի արմատ խորանարդ արմատ 2-ի 4աստիճան *վեց աստիճանի արմատ 4
2) 2
9. log575 -log53
2)  2
10. (1-log510) (1-log2-ի 10 )
1) 1

11. log340-log35log3-ի 2


1)3


12. log6 -ի 10+ log621-log635   


1)1
13.(log520+log515-2)log125   


1) 1
14.  Լուծել անհավասարումը.
log2(x-5) ≥3
2)13


15.Եթե   42x+2 =64, ապա  x-ը  հավասար  է


(A) 1/2


16. Եթե    2y2 + x - 4=0        x/2=y*2,  ապա  x-ը  հավասար է


(B) 2


17.  Գտեք  երկրաչափական  պրոգրեսիայի  4-րդ  անդամի  թվային արժեքը,  եթե  դրա  առաջին  3  անդամների  արժեքները  որևէ  դրական իրական  a  թվի  դեպքում  հավասար  են  a-1,  a+3  և  3a+1:


(C) 32


18. Նշված  եռյակներից,  որը  կարող  է  համապատասխանել  եռանկյան կողմերի երկարություններին:


(C) 7, 4, 4


19 .Լուծել հավասարումը.

7(x-3)/x-1=2


3)19/5


20. Լուծել անհավասարումը.


(x-2)(5-x)0
1.[2;5]


https://docs.google.com/document/d/1s72JqT9tgobQaCi1TilLPoxcHT7jtRVbGbLWiL7seq8/edit

Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...