среда, 6 декабря 2017 г.

Տիգրան Մեծ

                      Ներածություն

Արտաշեսյան արքայատոհմից հայ ժողովրդի ամենասիրելի արքան էր Տիգրանը: Նա հանդիսացել է հզորագույն նեկայացուցիչը Արտաշեսյան հարստության: Տիգրան Բ-ն Հայաստան երկրի հարազատ կառավարիչն ու առաջնորդն էր: Նրա համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր: Նրա մասին զրույցները, պատմական տվյալները գրի են առնվել մեր պատմիչների կողմից և հասել են մինչև մեր օրերը: Նրանց գրվածների հիման վրա մենք այսօր կարողանում ենք կարծիք կազմել անցյալի մասին և անցյալի սխալները քաղելով փորձում ենք ավելի ճիշտ կերտել մեր ապագան:
Այս աշխատանքը ներկայացնելով ես ցանկանում են պատմել Տիգրան Մեծի մասին, վերլուծել և ուսումնասիրել նրա օրոք Հայաստանում տեղի ունեցած նշանավոր, կարևոր իրադարձությունները: Հայաստանի համար Տիգրան Մեծն արժանավոր ու ճշմարիտ արքա է եղել: Նա գիտեր գրեթե բոլոր գաղտնիքները երկիրը ապրեցնելու: Նրա շնորհիվ բարգավաճեց երկիրը և գոյատևեց բոլոր <<փոթորիներին>>:
Տիգրան Մեծը ծնվել է Ք.ա.140 թվականին: Ապրել է 85 տարի: 45 տարեկանում հաջորդել է անժառանգ Արտավազդ եղբորը՝ Ք.ա.95 թվականին: Գահ է բարձրացել երկրի համար ոչ ծանր իրավիճակում: Իր մահկանացուն կնքել է Ք.ա. 55 թվականին: Գահ բարձրանալուն պես անցել է Հին աշխարհը վերաձևելուն: Հաջող դաշինքների և սրատես քաղաքականության շնորհիվ նա հզորացրել է Մեծ Հայքը, տիրելով Կասպից ծովից մինչև Միջերկրական ծովը ձգվող մի լայնարձակ երկրատարածքի: Տիգրան Մեծը պարթևներից խլում է <<արքայից արքա>> տիտղոսը և նրան հաջորդող բոլոր արքաները կրում են այն: Այսպիսով՝ Տիգրան Մեծը դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Նրա գահակալման 40 տարիները նշանավորվեցին Հայաստանի ռազմաքաղաքական, տնտեսական ու մշակութային աննախադեպ վերելքով, հայկական պետության միջազգային դերի և հեղինակության բարձրացմամբ:

                                                 Տիգրան Մեծ

Ք.ա. I դ. առաջին տասնամյակներին Մեծ Հայքի թագավորությունը Տիգրան Բ թագավորի եռանդուն ջանքերով բռնում է արտաքին նվաճումների ուղին և վերածվում մի աշխարակալ տերության, որն իր բուն տարածքով, ենթակա ու քաղաքական գերիշխանության ոլորտում գտնվող երկրների, դաշնակից, սակայն իրականում Հայոց տերության քաղաքական ազդեցության ոլորտում հայտնված ցեղային երկրամասերի հետ քարտեզին համոզվելու, որ այդ շրջանում Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս ձգվող քաղաքակիրթ աշխարհի տարածքում գոյություն ունի երեք մեծ տերություն՝ Հռոմեական Հանրապետությունը, Տիգրան Բ Մեծի (Ք.ա.95-55թթ.) տերությունն՝ իր ենթակա և գերիշխանության ներքո գտնվող տարածքներով, սահմանակցում էր Փոքր Ասիա թերակղզում Հռոմեական Հանրապետության, իսկ Միջին Ասիայի շրջանում՝ Չինական տերության հետ:
Անտարակույս, Տիգրան Մեծը եղել է ամենանշանավորը հայ քաղաքական գործիչների շարքում, ինչը պատճառ է դարձել, որ Տիգրան Մեծի տերության պատմությունը մշտապես գտնվի հայոց պատմագիտության ուշադրության կենտրոնում: Դժբախտաբար անտիկ հեղինակների գերակշիռ մասը հանդես է եկել ծավալապաշտ Հռոմի ջատագովությամբ և անբարյացակամ ու անգամ թշնամական դիրքերից է ներկայացրել Տիգրան Բ Մեծի գործունեությունը, ինչը հետագայում, ցավոք, որդեգրել է Արևմուտքի պատմագիտությանը: Տիգրան Մեծին հավուր պատշաճորեն է գնահատել ֆրանսիացի նշանավոր պատմաբան Ռընե Գրուսեն՝ գրելով. <<Տիգրանը, թերագնահատված այդ մեծ տիրակալը…, անշուշտ, շատ ավելի արժանի պատմության հիացմունքին, քան նրա ժամանակակից Միհրդատ Եվպատորը, եթե ցանկանաք նկատել, որ Միհրդատը փայլուն <<ինքնասպանության հասցրեց իր երկիրը>>, մինչդեռ Տիգրանն ապահովեց իր ժողովրդի հավերժական հարատևումը>>:
Հայ իրականության մեջ Տիգրան Բ-ի գործունեության և նրա տերության պատմության քննության մեջ Հ. Մանանդյանի դերը, որը կարողացավ անտիկ աշխարհի համեմատաբար չեզոք դիրքորոշում ունեցող փոքրասիական ծագում ունեցող պատմագիրների երկերի միջոցով լուսաբանել խնդրո առարկան: Մանրակրկիտ ուսումնասիրությամբ ցույց տրվեց, որ Տիգրան Բ Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորության վերածվելը Առաջավոր Ասիայի աշխարհակալ տերության, եղել է միանգամայն օրինաչափ, իսկ հայոց արքայից արքայի պայքարն ընդդեմ Հռոմի քաղաքակրթական ազդեցության, այլ համառ դիմադրություն ի պաշտպանություն հելլենիստական աշխարհի նվաճումների:
Տիգրան Բ-ն, որ հայ պարթական անհաջող պատերազմի հետևանքով հայտնվել էր պարթևական պատանդության մեջ, դեռևս Արտավազդ Ա-ի իշխանության օրոք, Մեծ Հայքի թագավորության գահ բարձրացավ Ք.ա. 95 թվականին՝ իր հոր Տիգրան Ա կամ Տիրան թագավորի մահից հետո՝ պատանդությունից ազատվելու համար պարթևներին զիջելով <<Յոթանասուն հովիտներ>> կոչվող երկրամասերը Հայաստանի հարավ-արևելյան կողմերում՝ Ատրպատականյան Մարաստանի սահմանագլխին: Վերադառնալով հայրենիք պարթևական արքունիկից՝ Ապիանոսի հավաստմամբ՝ Տիգրանը թագադրվեց մի վայրում, որտեղ նա հետագայում հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքը:
Դժվար է ասել, թե ինչ ծրագրերով ու երազանքներով էր վերադառնում հայրենիք Տիգրան Բ-ն, սակայն շուտով նրա համար պարզ դարձավ, որ իր ժառանգած թագավորությունը տնտեսապես բարգավաճ ու զարգացած երկիր է, որը նրան հնարավորություն է տալիս վարելու եռանդուն արտաքին քաղաքականություն: Արտաքին հանգամանքները նույնպես բարենպաստ էին նման քաղաքականության համար, քանի որ երբեմնի հզոր Սելևկյան տերությունը խիստ թուլացել էր պարթևներից կրած պարտությունների հետևանքով, ինչպես նաև երկրում ծնունդ առած գահակալական պայքարի պատճառով: Հայոց թագավորության համար մեծ վտանգ ներկայացնող Պարթևական տերությունը Միհրադատ Բ-ի կառավարման վերջին շրջանում նկատելի տեղատվություն էր ապրում, առավել ևս վտանգը փոքր էր, քանի որ պարթևական թագավորն ամուսնացած էր Տիգրան Բ-ի դստեր՝ Ավտոմայի հետ: Հյուսիսային սահմանագլխին քիչ թե շատ զորեղ ուժեր չկային, արևմուտքում՝ օրավոր հզորացոր Հռոմը դեռ հեռու էր Հայոց թագավորության սահմաններից, իսկ հյուսիս-արևմուտքում սկսել էր հզորանալ Պոնտոսի թագավորությունը, որի շահերը, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, համընկնում էին Հայոց թագավորության հեռահար ծրագրերին:
Քաղաքական բարենպաստ պայմանները ինչպես նաև երկրի տնտեսական հզորությունը հնարավորություն տվեցին Տիգրան Բ-ին ձեռնամուխ լինելու արտաքին նվաճումների, որոնց ծրագրերը նա հղացել էր դեռևս պարթևական պատանդության շրջանում: Անհրաժեշտ էր միավորել հայկական հողերը միասնական թագավորության մեջ: Նրա առաջին քայլերը եղավ ավարտել Արտաշես Ա (Ք.ա.189-160թթ.) թագավորի ծրագիրը Մեծ Հայքին միացնել Ծոփքի թագավորությունը, որը նա կատարեց Ք.ա.94 թվականին: Զարեհյանների իշխանությանը վերջ տրվեց, թագավոր Արտանեսը սպանվեց, իսկ այդ տոհմի ներկայացուցիչ Միթրոբագանեսը (Մեհրուժան) Տիգրանի կողմից նշանակվեց Ծոփքի կառավարիչ:
Ծոփքի միացումը Մեծ Հայքի թագավորությանը մեծապես բարձրացրեց Տիգրան Բ-ի հեղինակությունը, Պոնտական թագավորությունը, որ պատրաստվում էր՝ ի դեմս Միհրդատ Զ Եվպատոր թագավորի, ստեղծելու հելլենիստական մի հզոր տերություն, հանձին Տիգրան Բ-ի՝ տեասվ իր ապագա դաշնակցին, որը կապահովեր Պոնտոսի թիկունքը Հռոմի դեմ պայքարում: Միհրդատ Զ Եվպատորը, որ Անտիպատրոս թագավորից ժառանգելով Փոքր Հայքի թագավորությունը, կարճ ժամանակ անց տիրացել էր իր հայրենի Պոնտական թագավորությանը, իրեն համարում էր պոնտական և հայկական թագավոր, իսկ Կապադովկիայի դեմ առաջիկա պայքարում նա կամենում էր ձեռք բերել հայոց թագավորի աջակցությունը: Նա հատուկ դեսպանություն ուղարկեց Տիգրան Բ-ի մոտ դաշինքի առաջարկով, որը շուտով կնքվեց և ամրապնդվեց Տիգրան Բ-ի ամուսնությամբ՝ Միհրդատ Զ Եվպատորի դուստր Կլեոպատրայի հետ: Փոխադարձ համաձայնությամբ Կապադովկիայի տարածքն անցնելու էր Պոնտոսին, իսկ շարժական գույքը, հարստությունները և բնակչությունը՝ Հայաստանին: Դաշինքը փոխշահավետ էր, քանի որ Տիգրան Բ-ն ձեռք էր բերում ոչ միայն մեծ հարստություններ և գերեվարված բնակչություն, այլև պատժում էր Ծոփքի Մեծ Հայքին միացմանը երկար ժամանակ խանգարած Կապադովկիայի թագավորությանը: Ք.ա. 93 թվականին Կապադովկիան ռազմակալվեց հայկական զորքերի կողմից, որի Արիոբարզան թագավորը փախավ Հռոմ: Սենատի կարգադրությամբ Կիլիկիայի կուսակալ Լուկիոս Կոռնելիոս Սուլլան ստիպեց հայկական զորքերին ազատել Կապադովկիան, սակայն Ք.ա. 91 թվականին վերջիններս կրկին ռազմակալեցին այն: Տիգրան Բ-ն իր այս քայլով այրեց Կապադովկիայի ավագանու հետ ունեցած բարիդրացիական և դաշնակցային բոլոր կամուրջները: Եվ սա բխում էր Տիգրան արքայի այն վճռականությունից, որով նա իր բոլոր ուժերը պետք է կենտրոնացներ պարթևական սպառնալիքի դեմ: Իսկ դրա համար հարկավոր էր, գոնե ժամանակավոր, դադարեցնել պայքարը Հռոմի դեմ՝ այդ պայքարը թողնելով Պոնտոսին: Այս պատճառով էր, որ նա Կապադովկիան թողեց Միհրդատին և ամրապնդեց իր դաշինքը նրա հետ: Մեզ անհայտ պատճառներով՝ Տիգրան Բ-ի հետաքրքրությունը Կապադովկիայի նկատմամբ պակասեց, առավել ևս, որ այն հիմնավորապես ավերվել էր հայկական զորքերի կողմից: Պետք է ենթադրել, որ Տիգրան Բ-ին համակել էր նվաճումներ կատարելու քաղաքականությունը, ինչը հնարավոր էր դարձել պարթևական Միհրդատ Բ թագավորի մահվանից հետո (Ք.ա.87 թվականին): Չնայած պարթևական Միհրդատ Բ թագավորի կենդանության օրոք Տիգրան Բ-ն խուսափում էր Պարթևստանի վրա հարձակվելուց, թե վերջինս և թե Հռոմը փորձեցին համաձայնության գալ, որն, ըստ էության, ուղղված էր Տիգրան Բ-ի դեմ: ՄԻհրդատ Բ-ի դեռ կենդանության օրոք իրեն թագավոր հռչակած Գոդերձը ժառանգեց պարթևական գահը, իսկ հայկական զորքերը՝ առանց լուրջ դիմադրության հանդիպելու, հետ վերադարձրին <<Յոթանասուն հովիտները>>, այնուհետև զարգացնելով հաջողությունը, ներխուժեցին Ատրպատական ու բուն Մարաստան և հասնելով պարթևական թագավորների նստավայրերից Էկբատանին, պաշարեցին այն: Պաշարման ժամանակ հայկական զորքերը հրկիզեցին քաղաքից դուրս գտնվող արքունի դղյակը: Պարթևստանն այլևս դիմադրել ի վիճակի չէր: Գոդերձի առաջարկով հաշտություն կնքվեց, որով հայոց թագավորությունը ստանում էր Ատրպատականի թագավորություն, Հյուսիսային Միջագետքը Կորդուքի թագավորության հետ միասին, <<Յոթանասուն հովիտները>>, իսկ Գոդերձը՝ հօգուտ հայոց արքայի, հրաժարվում էր <<արքայից արքա>> տիտղոսից, որն այնուհետև կրելու էին Տիգրան Բ-ն և նրա ժառանգները: Այս պայմանգրով Պարթևստանը ճանաչեց Հայաստանի գերիշխանությունը պահելով իր կազմում միայն Էկբատան աթոռանիսը: Համաձայն այդ պայմանագրի հայկական զորքերը մտան Կորդուք, Միգդոնիա, Օսրոենե և դորս եկան Եփրատի ափերը:
Հայկական զորքերը պատրասվում էին գրավել Սելևկյան պետությունը, որը խիստ թուլացել էր գահակալական կռիվներից: Քաղաքական խմբավորումների միջև պայքար սկսվեց, թե ու՞մ հանձնել թագավորությունը: Իշխող խավերը ի դեմս նոր տիրակալի հարմար գտան Տիգրան Բ Մեծին, որին հրավիրեցին Սելևկյանների գահին բազմելու: Վերջինս զորքերը առանց մի նոր արձակելու, անցան Եփրատը և տիրեցին Սելևկյանների թագավորությանը, իսկ Տիգրան Բ-ն հաստատվեց Սելևկյանների գահին խաղաղությամբ իշխելով Ասորիքում 17 տարի: Հայկական բանակներն այնուհետև գրավեցին Փյունիկիան իր հարուստ քաղաքներով, իրենց ենթարկեցին Հրեաստանը և Նաբաթեացիների թագավորությունները, Կելեսիրիան, Դաշտային Կիլիկիան և Լեռնային Կիլիկիային մի մասը, Կոմագենեն: Նրա իշխանությունը ճանաչեցին Պարսից ծոցի ափերին բնակվող արաբական ցեղերը և միջինասիական սակարաուկները: Ք.ա. 70 թվականին գրավվեց Պտղոմայիս քաղաքը, որով ավարտվեցին Տիգրան Բ Մեծի նվաճումները:
Տիգրան Բ Մեծի տերությունն արևելյան տիպի բռնապետություն էր, որի միջուկը կազմում էին Մեծ Հայքի տարածքները: Որպես ենթակա թագավորություններ նրա մեջ էին մտնում Վիրքը, Աղվանքը, Կորդուքը, Ատրպատականը, նրան էին հպատակվում Հրեաստանի (Հուդա) և Նաբաթեացիների թագավորությունները, նրա քաղաքական ազդեցության ոլորտում գտնվում էին Պարթևական թագավորությունը և նրանից անջատված ու առանձին թագավորություններ դարձած մի քանի երկրներ, ինչպես նաև <<դաշնակից>> հռչակված Պարսից ծոցի արաբները և սակարկուները: Տերության առավել զարգացած մասը Ասորիքն էր՝ Անտիոք մայրաքաղաքով, Փյունիկիան՝ Տյուրոս, Սիդոն, Բերիթ ու Արադոս հարուստ քաղաքներով, Դաշտային Կիլիկիան՝ Տարսոն, Սոլե, Ադանա և այլ քաղաքներով և Հյուսիսային Միջագետքը՝ Մծբին քաղաքով: Տիգրան Բ-ն իր կողմը գրավեց Միջերկրական ծովի ծովահեններին՝ աջակցելով նրանց Հռոմի դեմ եղած պայքարում: Բուն տերության մնացած մասերը վերածվել էին փոխարքայությունների: Տիգրան Բ Մեծը Հայաստան քշեց մեծ թվով բնակիչների Կապադովկիայից, Կիլիկիայից և այլ երկրներից, որոնք բնակեցվեցին Աղձնիքում կառուցված նոր մայրաքաղաք Տիգրանակերտում և Հայաստանի այլ քաղաքներում: Տիգրանի տերության մեջ խոսում էին 15 լեզվով: Ի տարբերություն հպատակ արքաների հայոց արքան կրում էր <<արքայից արքա>> տիտղոսը: Մեծ զարկ տվեց երկրում քաղաքաշինությանը, առևտրական ճանապարհներին, ինքնավարություն տրվեց քաղաքային շատ համայնքների: Տերության վարչական կառավարումը հեշտացնելու նպատակով նա կառուցեց Տիգրանակերտ մայրաքաղաքը, քանի որ Արտաշատը հայտնվել էր տերության ծայրամասում, իսկ Անտիոքը և մյուս նշանավոր քաղաքներն օտար բնակչություն ունեին: Տիգրանակերտ քաղաքը կառուցվեց 50 կանգուն բարձրությամբ պարիսպներով: Պարիսպներն այնքան լայն էին, որ նրանց մեջ տեղավորվել էին ձիերի ախոռներ և պահեստներ: Քաղաքի ներսում գտնվում էր ամուր և անմատչելի միջնաբերդը: Տիգրանակերտ մայրաքաղաքը կենտրոն է դառնում ոչ միայն միջազգային առևտրի, արհեստների, արդյունագործության, այլև՝ գիտության, արվեստի և գրականության: Անշուշտ, մեծ մասամբ օտար էր նաև Տիգրանակերտի բնակչությունը, սակայն վերջինս գտնվում էր Հայաստանում և շրջապատված էր զանգվածային հայ բնակչությամբ: Հատկապես հունական բնակչության գաղթեցման հետևանքով երկրում ուժեղացավ դիցարանի հելլենականացումը: Հելլենիզմը ազդել էր կրոնի վրա: Այսինքն՝ հայ աստվածները՝ Արամազդյան դիցարանի աստվածները, միաձուլվել էին հունական աստվածների հետ:
Հայոց տերության և նրա դաշնակից Պոնտոսի ուժեղացումն առաջ բերեց Հռոմի անհանգստությունը, առավել ևս, որ առանց Պոնտոսի օգնության Տիգրան Մեծը ռազմակալեց Կապադովկիան: Միհրդատյան երեք պատերազմում ջախջախելով Պոնտոսին՝ Հռոմն իր ուշադրությունը բևեռեց հայոց տերությանը: Միհրդատ Զ Եվպատորը փախավ Հայաստան և Տիգրան Մեծը հրաժարվեց նրան հանձնել հռոմեացիներին, երբ նրան այդպիսի պահանջ ներկայացվեց Լուկուլլոս զորավարի դեսպան Ա. Կլավդիոսի միջոցով: Առանց սենատի համաձայնության՝ Լուկուլլոսն արշավեց Տիգրան Մեծի դեմ և պաշարեց Տիգրանակերտ մայրաքաղաքը, որը կատաղի դիմադրություն ցույց տվեց Հայկական մի զորաբանակ՝ մուտք գործելով քաղաք, դուրս բերեց թագավորի կանանոցը և գանձերի մեծ մասը՝ ոգևորություն առաջ բերելով երկրում: Սակայն Տիգրանի զորքերը պարտություն կրեցին Տիգրանակերտի Ք.ա.69 թվականի հոկտեմբերի 6-ին ճակատամարտում: Վերականգնելով բանակը Տիգրան Բ-ն և նրա աներ Միհրդատ Զ Եվպատորը թշնամուն մի շարք հարվածներ հասցրին և ծանր պարտության մատնեցին Ք.ա.68 թվականին Արածանիի ճակատամարտում: Բարոյալքված հռոմեական բանակը չնայած հրամանատար Լուկուլլոսի հորդորներին, լքեց հայոց տերության սահմանները, իսկ Տիգրան Բ Մեծն սկսեց վերականգնել իր տերության երբեմնի սահմանները: Հայկական 8 հազարանոց մի զորաբանակ Միհրդատ Զ Եվպատորի ղեկավարությամբ մտավ Պոնտոս և Փոքր Հայք, որտեղ Պոնտական թագավորը միայն 75 ամրոց էր կառուցել ժամանակին, և ազատագրեց դրանք հռոմեական տիրապետությունից:
Հռոմի հեղինակությունը խիստ ընկավ: Վիճակը շտկելու համար Լուկուլլոսը ետ կանչվեց գլխավոր հրամանատարի պաշտոնից և հռոմեական զորքերի նոր հրամանատար նշանակվեց նշանավոր քաղաքական գործիչ և զորավար Գնեոս Պոմպեոսը: Նա սկզբում ջախջախեց <<կիլիկյան>> ծովահեններին, այնուհետև արշավեց Պոնտոսի դեմ: Խիստ թուլացած Պոնտական թագավորությունը գրավվեց հռոմեացիների կողմից, իսկ Միհրդատ Զ Եվպատորը փախավ իր հպատակ Բոսպորյան թագավորություն:
Գնեոս Պոմպեոսը դաշնակցեց պարթների հետ, որոնք առիթ էին փնտրում վրեժխնդիր լինելու հայերից կրած իրենց պարտությունների համար: Հայոց արքայից արքան ոչ միայն մնաց առանց դաշնակիցների, այլև խաթարվեց երկրի ներքին միասնությունը, երն նրա դեմ խռովություն բարձրացրեց նրա կրտսեր որդի Տիգրան Կրտսերը, որը հանդես էր գալիս հօգուտ պատերազմը մինչև հաղթական ավարտ մղելուն: Տիգրանը պարտության մատնեց իր որդուն, որը հասցրել էր ամուսնանալ պարթևական թագավորի դստեր հետ և պարթևական զորքերով արշավել Հայաստան: Եվ Տիգրան Կրտսերը սկզբում փորձեց ապաստանել պապի՝ Միհրդատ Զ Եվպատորի մոտ, սակայն իմանալով նրա պարտության մասին, ներկայացավ հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսին: Հասկանալով, որ ստեղծված իրադրության պայմաններում անհրաժեշտ է լեզու գտնել դեպի Արտաշատ արշավող Հռոմեական զորավարի հետ: Տիգրան Բ Մեծը բանակցություններ սկսեց և Ք.ա. 66 թվականին Արտաշատում ստորագրվեց հայ-հռոմեական հաշտության պայմանագիրը: Գնեոս Պոմպեոսը հաճույքով գնաց հաշտության, քանի որ հռոմեացիների համար ավելի ձեռընտու էր Տիգրան Մեծի գահակալությունը Հայաստանում, քան Տիգրան Կրտսերինը, որը պարթևական թագավորի փեսան էր և Միհրդատ Զ Եվպատորի թոռը: Պայմանագրի համաձայն՝ հայոց արքայից արքան, որ պահպանում էր այդ տիտղոսը, հրաժարվում էր իր նվաճած երկրներից, Տիգրան Կրտսերը հաստատվում է Ծոփքի թագավոր, հռոմեացիները ստանում էին 6 հազար տաղանդ ռազմատուգանք և նշանակալից գումար էլ վճարվում էր հռոմեական հրամանատարներին ու զինվորներին: Ըստ որում՝ վճարումները կատարվեցին Ծոփքի գանձարաններից՝ առաջ բերելով Տիգրան Կրտսերի դժգոհությունը: Երբ նա փորձեց ըմբոստանալ, Գնեոս Պոմպեոսը նրան ձերբակալեց և ուղարկեց Հռոմ: Ծոփքը մնաց Տիգրան Բ-ի իշխանության ներքո: Ավելին՝ Ծոփքի անդրեփրատյան տիրույթների համար, որ Հռոմը հանձնել էր Կապադովկիային, Տիգրան Մեծն ստացավ Ճորոխի ավազանը, որով ամբողջացավ Մեծ Հայքի տարածքը, իսկ շատ չանցած հռոմեական օգնությամբ նաև Հյուսիսային Միջագետքի մի մասն ու Կորդուքը, որին հավակնում էին պարթևները: Պարթևներն ստիպված եղան կուլ տալ այդ դառը դեղահաբը՝ հույս ունենալով Հռոմի դեմ հետագա պայքարում ունենալու Հայաստանի օգնությունը:
Տիգրան Բ Մեծը Արտաշատի 66 թվականի հաշտությունից հետո ապրեց ևս 11 տարի: Այդ ամբողջ շրջանում զբաղվելով խաղաղ շինարարական գործունեությամբ:


                                                Վերջաբան

Որպես վերջաբան ամփոփեմ Տիգրան Մեծի գործունեությունը և կյանքը իմ տեսանկյունից: Նա մեծ սեր էր տածում իր զավակների հանդեպ և առավել շատ սիրում էր իր հայրենի հողը և ամեն իր երկրի հողակտորի համար մեծ հետաքրքրություն էր տածում նրա գաղափարախոսությունը: Նա ժառանգն էր հին արքայական հարստության և տիրակալ լինելով հանդերձ՝ մեծ պարտավորվածություն ուներ և հոգատար էր իր ժողովրդին, իր երկրի հանդեպ: Սակայն նաև իր օտար հպատակների նկատմամբ ուներ այդ նույն պարտավորվածության և հոգատարության զգացումը: Նա բավականին հանդուրժողական քաղաքականություն էր վարում: Հայոց պատմության մեջ չի եղել երբևէ մի դեպք, որ մեզ հիշեցնի նման գերհզոր հայկական տարածքների մասին, որը որ զավթել էր Տիգրան Բ-ն: Տիգրան Մեծի կերպարը այնքան դրական էր, որ նույնիսկ այլ պետություններում ապրող մարդիկ իրենց նորածիններին անվանում էին Տիգրան միայն նրա համար, որ նրա մեծությունը և ուժը տեսնեն իրենց զավակների մեջ: Տիգրանը պատմության մեջ միակ խոշոր թագավորն էր, որ ոչ միայն սիրվել էր սեփական ժողովրդի կողմից, այլ նաև այլ պետությունների ժողովուրդների կողմից: Նա այնքան էր նվիրված հայրենիքին, իր ժողովրդին, որ չկարողացավ սանձել իր որդիներից մեկին, որը նենգաբար ըմբոստացավ և դուրս եկավ իր հոր դեմ: Բայց այնուհանդերձ Տիգրանն ավելի խելացի գտնվեց և ամեն խնդրին ճիշտ լուծում տվեց: Եվ վերջապես նրա շնորհիվ Հայաստանի սահմանները ընդլայնվեցին ու նա դարձավ հզոր քաղաքական ուժ, որը և գրեց Հայոց պատմության առանձնահատուկ էջերը:


Օգտագործված գրականության ցանկ

http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1304&sWord=Array
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6_%D5%84%D5%A5%D5%AE
Դպրոցական Մեծ Հանրագիտարան-Գիրք II Հատոր I
Աննա Պետրոսյան- <<Բոլոր ժամանակների Հայաստանը>>

Комментариев нет:

Отправить комментарий

Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...