Հարկերը 19-րդ դարում
Արևելյան Հայաստանում կիրառվող հարկատեսակները դասվում էին երկու մեծ խմբի` դրամական և բնամթերային: Դրամական հարկերը ամրագրված չափ ունեին: Դրանք գանձվում էին աշնանը` բերքահավաքից հետո, կամ փետրվարին, երբ ավարտվում էր բամբակի զտումը: Բնամթերային հարկերը կազմում էին տվյալ տարածքից ստացված բերիքի 1/10-րդ մասը:
Հարկային բեռն ընկած էր գերազանցապես գյուղացիների վրա: Գլխավոր հարկը աշարն էր, որն օրենքով կազմում էր բերքի 1/10 մասը, բայց իրականում հասնում էր կրկնակի, եռակի չափերի: Գանձում էին նաև գլխահարկ, անասնահարկ, ճանապարհների, արոտների, զբաղմունքի և բազմաթիվ այլ հարկեր ու տուրքեր:
Հարկերը հիմա
Յուրաքանչյուր պետություն ինքն է մշակում իր հարկային քաղաքականությունը։ ՀՀ-ում գործում է միասնական հարկային համակարգ։ Հարկերը գանձվում են ՀՀ պետական և (կամ) համայնքների բյուջեներ։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է ժամանակին վճարել հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները։ Հարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը։ՀՀ Հարկային մարմիններն են՝
· Վերադաս հարկային մարմին
· Հարկային տեսչություններ
ՀՀ-ում գործող հարկերի հետևյալ տեսակներ.
· պետական հարկեր՝
1. շահութահարկ
2. եկամտահային հարկ
3. ակցիզային հարկ
4. ԱԱՀ
5. փոխարինող հարկատեսակներ՝ հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ և շրջանառության հարկ
· տեղական հարկեր՝
1. գույքահարկ
2. հողի հարկ
Комментариев нет:
Отправить комментарий