П-ն մաթեմատիկական հաստատուն թիվ է, որը ցույց է տալիս շրջանագծի
երկարության հարաբերությունը տրամագծին։ Այն երբեք չի կրկնվում և երբեք չի վերջանում,
եթե այն գրված է տասնորդական տեսքով։ Եթե նոտաները համարակալենք 0-ից 9 թվանշաններով,
ապա կստանանք պի (П) թվի երաժշտությունը։
Հետաքրքիր փաստեր պի թվի մասին
Առաջին անգամ հունարեն այբուբենի П տառով այս թիվը նշանակել
է բրիտանացի մաթեմատիկոս Վիլյամ Ջոնսը 1706 թվականին։
Նյու-Յորքից մինչև Կանզաս ընկած հեռավորությունը կարող է ընդգրկվել
պի թվի մեկ միլիարդ թվանշաններով։
2010 թվականին հայտնի դարձավ, որ պի թվանշանի տասնորդական թվերի
քանակը ստորակետից հետո ունի ավելի քան 5 տրիլիոն նիշ։
Պի թվանշանները երբեք չեն կրկնվում։
Այս թվերի հաջորդականությունը պատահական չէ։
Ենթադրվում է, որ թվերի հիմքում պի-ն հանդիպում է բոլոր հնարավոր
թվերի համակցություններում, այդ թվում նաև սմարթֆոնների կոնտակտային հեռախոսահամարներում։
Թեև մաթեմատիկական տեսանկյունից որևէ երաշխիք չկա, որ թվերի
բոլոր հնարավոր համադրություններում ներկա է պի թիվը, մինչև նրանք իսկապես չեն հայտնաբերվի։
Պի թվի օրը ամեն տարի նշվում է մարտի 14-ին (3/14):
Սակայն 2015 թվականին այս ամսաթիվը յուրահատուկ է ,քանի որ պի
թվի առաջին 10 թվանշանները համընկնում են ամսաթվի և ժամանակի հետ (3/14/15 ժամը
9:26:53):
Դա տեղի է ունենում յուրաքանչյուր 100 տարին մեկ։
Թարգմանության աղբյուրը՝ https://www.youtube.com/watch?v=IOMkTGZ6GuU
Комментариев нет:
Отправить комментарий