воскресенье, 4 июня 2017 г.

Տիրոջ կամքը

Կար մի մարդ , ով իր ամբողջ կյանքը ապրել էր լեռներում և իր կյանքում երբեք չէր տեսել այգի։ Մի օր նա իջավ հովիտը և այնտեղ նկատեց այգի ու ներս մտավ։ Սկսեց ուսումնասիրել տարբեր պտղատու ծառերը և բանջարեղենները։ Ամեն ինչ նրան շատ դուր եկավ, նա փառք տվեց Տիրոջը և ասաց
-Ամեն ինչ շատ լավ է դասավորված, միայն մի բանն է վատ, սեխը աճում է շատ բարակ ցողունով, իսկ ընկույզները ավելի մեծ ու հաստ ծառի վրա են աճում։
Նա թափառեց այգու միջով և հոգնելուց հետո վերջապես պառկեց և քնեց ընկուզենու ծառի տակ։
Այդ ժամանակ մի ագռավ թռավ, նստեց ծառի վրա և ներքև գցեց մի ընկույզ։ Ընկույզն ընկավ իր ճակատի վրա և վնասեց նրան։ Նա վեր թռավ տեղից ու ասաց
- Օ՜, Աստված իմ, դու ավելի իմաստուն դատեցիրեթե ծառի վրա պտուղը աճեր ավելի մեծ , նա հսկայական վնաս կհասցներ մարդանց։


Աղբյուրը՝ http://lukianpovorotov.narod.ru/Orbeliani_Mudrost_vymysla.htm#15

Աստվածապաշտ չարագործը

Ապրում էր մի մարդ, գործելով շատ մեղքեր, բայց դրա հետ մեկտեղ մեծ աստվածապաշտ էր։ Ազատ ժամանակ, երբ նա չէր զբաղվում չարագործությամբ, աղոթում էր և լաց լինում։ Օրերից  մի օր նրան հայտնվեց մի հրեշտակ և ասաց
-Աստված չի արժանացնի քեզ դրախտի, քո արած չարագործությունների պատճառով, բայց դու այնչափ աստվածապաշտ ես, որ բացի դրախտի ցանկությունից, նա կտա քեզ այն ամենը, ինչ որ դու կխնդրես։
Այդ մարդը պատասխանեց
-Եթե ինձ տրված չէ լինել դրախտում, և դուք ցանկանում եք կատարել իմ որևէ ցանկություն, թող դիմի այնպիսի հզոր մարդու, որպեսզի ինձնից բացի ոչ մեկը չլինի դժոխքում։
Այս ցանկությունը Աստված չկարողացավ իրականացնել և նրան ուղարկեց դրախտ։
 Այս երիտասարդը այնքան խորամանկ էր, որ պահանջեց այնպիսի մի բան, որն անհնար էր իրագործել և տիրեց նրա թագավորությանը։

Աղբյուրը՝ http://lukianpovorotov.narod.ru/Orbeliani_Mudrost_vymysla.htm#9

четверг, 1 июня 2017 г.

Հրազդան գետի հիմնախնդիրները

Հրազդան գետը Արաքսի ձախ վտակն է։ Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմէ (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։
Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը մտահոգող է: Մարդկային անշրջահայաց, անփույթ գործունեության հետեւանքով այս գետն աղտոտվում է ։Դա պայմանավորված է էկոլոգիական հիմնահարցերի, օրենսդրության պահանջների անտեսմամբ ու շրջանցմամբ։ Հրազդան գետի աղտոտումը դրա կենդանական ու բուսական աշխարհի գոյությանը սպառնալուց բացի, սննդի համար ոչ պիտանի կամ մարդկանց առողջության համար վտանգավոր է դարձնում այդ գետում դեռ մնացած ձկները։ Նույնը վերաբերում է նաեւ գյուղատնտեսական այն մթերքներին, որոնք աճեցվում են Հրազդանի ջրերով ոռոգվող տնամերձերում կամ առանձին հողատարածքներում:
Հրազդան գետի վրա ազդեցություն ունեցող 24 գործարանների՝ արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններից ընդամենը չորսն են գործում: Հրազդանը բացի քիմիական միացություններով թունավորելուց, մարդիկ գետը վարակում են նաեւ մանրէներով: Դա հիմնականում պայմանավորված է Դավիթաշեն թաղամասի եւ Հրազդանի կիրճի տարածքում գտնվող բազմաթիվ օբյեկտների կոյուղաջրերով, որոնք առանց մաքրվելու եւ անարգել լցվում են գետ: Եղած մաքրման կայանները Հրազդան գետում քիմիական միացությունների վտանգավոր պարունակությունը չեն նվազեցնում: Ըստ որոշ հետազոտությունների՝  դրանցից որոշները սահմանային թույլատրելի խտությունները գերզանցում են մի քանի, իսկ պղինձը՝ նույնիսկ 22 անգամ:

Օգտագործված աղբյուներ՝

https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D6%80%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A1%D5%B6_%D5%A3%D5%A5%D5%BF

http://hetq.am/arm/news/2067/hrazdan-viravor-jrer.html

Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...