Ապրում էր մի մարդ, գործելով շատ մեղքեր, բայց դրա հետ մեկտեղ
մեծ աստվածապաշտ էր։ Ազատ ժամանակ, երբ նա չէր զբաղվում չարագործությամբ, աղոթում էր
և լաց լինում։ Օրերից մի օր նրան հայտնվեց
մի հրեշտակ և ասաց․
-Աստված չի արժանացնի քեզ դրախտի, քո արած չարագործությունների
պատճառով, բայց դու այնչափ աստվածապաշտ ես, որ բացի դրախտի ցանկությունից, նա կտա քեզ
այն ամենը, ինչ որ դու կխնդրես։
Այդ մարդը պատասխանեց․
-Եթե ինձ տրված չէ լինել դրախտում, և դուք ցանկանում եք կատարել
իմ որևէ ցանկություն, թող դիմի այնպիսի հզոր մարդու, որպեսզի ինձնից բացի ոչ մեկը չլինի
դժոխքում։
Այս ցանկությունը Աստված չկարողացավ իրականացնել և նրան ուղարկեց
դրախտ։
Այս երիտասարդը
այնքան խորամանկ էր, որ պահանջեց այնպիսի մի բան, որն անհնար էր իրագործել և տիրեց
նրա թագավորությանը։
Աղբյուրը՝ http://lukianpovorotov.narod.ru/Orbeliani_Mudrost_vymysla.htm#9
Комментариев нет:
Отправить комментарий