Կար մի մարդ , ով իր ամբողջ կյանքը ապրել էր լեռներում և իր
կյանքում երբեք չէր տեսել այգի։ Մի օր նա իջավ հովիտը և այնտեղ նկատեց այգի ու ներս
մտավ։ Սկսեց ուսումնասիրել տարբեր պտղատու ծառերը և բանջարեղենները։ Ամեն ինչ նրան
շատ դուր եկավ, նա փառք տվեց Տիրոջը և ասաց․
-Ամեն ինչ շատ լավ է դասավորված, միայն մի բանն է վատ, սեխը
աճում է շատ բարակ ցողունով, իսկ ընկույզները ավելի մեծ ու հաստ ծառի վրա են աճում։
Նա թափառեց այգու միջով և հոգնելուց հետո վերջապես պառկեց
և քնեց ընկուզենու ծառի տակ։
Այդ ժամանակ մի ագռավ թռավ, նստեց ծառի վրա և ներքև գցեց մի
ընկույզ։ Ընկույզն ընկավ իր ճակատի վրա և վնասեց նրան։ Նա վեր թռավ տեղից ու ասաց․
- Օ՜, Աստված
իմ, դու ավելի իմաստուն դատեցիր․եթե ծառի
վրա պտուղը աճեր ավելի մեծ , նա հսկայական վնաս կհասցներ մարդանց։Աղբյուրը՝ http://lukianpovorotov.narod.ru/Orbeliani_Mudrost_vymysla.htm#15
Комментариев нет:
Отправить комментарий