вторник, 11 апреля 2017 г.

Հաչիկո՝ մի շան պատմություն

Պատմություն

Համալսարանի պրոֆեսոր Պարկեր Ուիլսոնը կայարանում գտնում է մոլորված մի շան։ Քանի որ շունը տեր չուներ, Պարկերը վերցրեց նրան իր հետը։ Շունը սկսեց ապրել պրոֆեսորի հետ, և այդ ժամանակ ուժեղ բարեկամություն ստեղծվեց նրանց միջև։ Պարկերը շատ է կապվում իր նոր ընկերոջ հետ։ Ամեն օր Հաչիկոն ուղեկցում է տիրոջը դեպի կայարան, երբ նա գնում է աշխատանքի, իսկ երեկոյան գալիս է, որպեսզի հանդիպի նրան, և միասին վերադառնան տուն։ Մի օր պրոֆեսորը հանկարծամահ է լինում համալսարանում դասախոսության ժամանակ, սրտի կաթվածից։ Սպասելով իր տիրոջը, Հաչիկոն ամեն օր գնում է կայարան և սպասում նրա գալուն։
Չնայած նրան, որ պրոֆեսորի հարազատները փորձում են շանը վերցնել իրենց մոտ, միևնույն է Հաչիկոն վերադառնում է ետ կայարան և շարունակում սպասել իր հավատարիմ ընկերոջը։ Տեղի վաճառականները կերակրում են Հաչիկոյին և հիանում են շան նվիրվածության և համառության վրա։
Շուտով այս ոչ սովորական շան մասին իմանում են լրագրողները, և Հաչիկոն դառնում է մամուլի հերոսը։ Մինչև կյանքի վերջին օրերը Հաչիկոն գնում է կայարան, մոտենում է գնացքներին և սպասում , որ երեկոյան իր ընկերը կիջնի գնացքից և նրանք միասին կվերադառնան տուն։ Պրոֆեսորն այդպես էլ չի վերադառնում, բայց հավատարիմ շունը չի հեռանում կայարանից։ Հենց այս կայարանում էլ մահանում է շունը, սպասելով իր տիրոջը։

Թարգմանության աղբյուրը՝  https://en.wikipedia.org/wiki/Hachi:_A_Dog%27s_Tale

Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...