Զիգբերտ Տառաշը ( 5 Մարտ 1862 – 17 Փետրվար 1934) ամենահզոր շախմատիստներից էր և միաժամանակ
ամենաազդեցիկ շախմատի ուսուցիչներից 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։
Տառաշը ծնվել է
Գերմանիայում ։ 1880 թվականին ավարտելով դպրոցը, նա լքում է իր քաղաքը և ուղևորվում
է Հալլե ուսումնասիրելու բժշկությունը։ Ընտանիքի հետ նա բնակություն է հաստատում
Բավարիայի կենտրոնական մասում գտնվող՝ Նյուրնբերգ քաղաքում, իսկ ավելի ուշ տեղափոխվում է Մյունխեն ,
ունենալով հաջողություններ բժշկական պրակտիկայում։ Նա ուներ 5 երեխաներ։ Տառաշը հրեա էր, սակայն 1909 թվականից
դարձավ քրիստոնեա ։ Նա հայրենասեր գերմանացի էր, ով Առաջին համաշխարհային
պատերազմի ժամանակ կորցեց որդուն, սակայն նացիզմի վաղ փուլերում դիմեց հակասեմիտիզմի։
Շախմատային Հրապարակումներ
Զիգբերտ Տառաշը
շախմատի բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Նրա հեղինակային հիմնական գրքերը հետևյալ էին․Dreihundert Schachpartien (1895), թարգմանել է Ալբերտ Սոլոմոնովիչը որպես <<Երեք
հարյուր շախմատային խաղ>>(1999), Die
modern Schachpartie (1912), և Das Schachspiel (1931) , թարգմանել են Գ․Սմիթը և Թ․Բոնը
<<Շախմատի խաղ>> վերնագրով (1935)։ Երրորդ գիրքը բաղկացած է երեք
մասից․ վերջաբանը,
միջին խաղացանկը և բացումը։ Դա նրա գրած վերջին գիրքն էր և ամենահաջողվածը։
Թարգմանության աղբյուրը՝
https://en.wikipedia.org/wiki/Siegbert_Tarrasch
Комментариев нет:
Отправить комментарий