Անձրևանոցը
Նասրեդինը և իր ընկերը քայլում էին փողոցով, և հանկարծ սկսվեց
հորդառատ անձրև։
Ընկերը նկատեց, որ Նասրեդինը իր մոտ անձրևանոց ուներ և ասաց.
-Բացիր անձրևանոցը, որպեսզի խուսափենք թրջվելուց:
-Բացիր անձրևանոցը, որպեսզի խուսափենք թրջվելուց:
-Ոչ, - ասաց Նասրեդինը, - դա մեզ չի հաջողվի, քանի որ այս հովանոցը
լի է անցքերով:
-Ուրեմն ինչու՞ ես այն բերել,-հետաքրքրությամբ հարցրեց ընկերը։
-Դե, ես չէի կարծում, որ այսօր կանձրևեր, - պատասխանեց Նասրեդինը։
-Դե, ես չէի կարծում, որ այսօր կանձրևեր, - պատասխանեց Նասրեդինը։
Նասրեդինի սուտը
-Նասրեդին, դու հայտնի ես որպես ստախոս և չափազանցնող մարդ։
Մի սուտ ասա ինձ առանց մտածելու , և ես քեզ կպարգևատրեմ հիսուն դոլլարով։
-Հիսուն դոլլա՞ր։ Դու հենց նոր ինձ խոստացար հարյուր դոլլար
պարգևատրել։
Ի՞նչ պետք է անեմ
Նասրեդինի ընկերը մշտապես անհանգստացած էր և ցնցված ամեն կատարվող
բանից։
Մի օր նա գնաց Նասրեդինի մոտ և հարցրեց նրան.
-Ի՞նչ պետք է անեմ, եթե առավոտյան շուտ եմ վեր կենում և այդ ժամանակ այնքան մութ է լինում, որ ես բախվում եմ ինչ-որ բանի և վնասում եմ ինձ:
-Ի՞նչ պետք է անեմ, եթե առավոտյան շուտ եմ վեր կենում և այդ ժամանակ այնքան մութ է լինում, որ ես բախվում եմ ինչ-որ բանի և վնասում եմ ինձ:
Նասրեդինը պատասխանեց.
-Առավոտյան վեր կաց ավելի ուշ:
-Առավոտյան վեր կաց ավելի ուշ:
Ուղտ թե՞ մարդ
-Նասրեդին, ո՞վ է ավելի իմաստուն, ուղտը թե մարդը:
-Ուղտը:
-Ինչու՞:
-Քանի որ ուղտը բեռ է բեռնում, բայց ոչինչ չի պահանջում,
մինչդեռ մարդը, նույնիսկ եթե նա պատասխանատվություն է կրում, հաճախ ընտրում է ավելին:
Թարգմանությունների աղբյուրը՝ http://www.rodneyohebsion.com/mulla-nasrudin.htm
Комментариев нет:
Отправить комментарий