четверг, 15 декабря 2016 г.

Իրավունք

Այստեղ ներկայացրել եմ իմ հետազոտական աշխատանքը «իրավունք» հասկացության վերաբերյալ, փորձել եմ վերլուծել իրավունքի արժեքն ու անհրաժեշտությունը հասարակության կյանքում:
Մարդու իրավունքները հասկանալու համար առաջնահերթ անհրաժեշտ է իմանալ թե ով է մարդը, քանզի մարդու հատկությունները, մարդու իրավունքներն են: Մարդը հասարակական կյանքով ապրող կենսաբանական և բանական էակ է: Մարդու իրավունքները պայմանավորված են բնական օրինաչափություններով: Ուստի դրանք անհատից անբաժանելի են: Ոչ ոք այդ թվում` պետությունը, մարդուն չի նվիրում իրավունքներ: Պետությունը միայն ճանաչում, օրենքներով ամրագրում և երաշխավորում է մարդու բնական իրավունքները, որպեսզի ի վերջո ապահովի մարդու գոյությունը և ազատ զարգացումը:Մարդու իրավունքները պարտադիր են դարձնում բարոյական արժեքները, արմատավորում են բարոյականություն: Բնական իրավունքների հիմքը սահմանադրությունն է, իսկ դրա ճյուղերն են անձնական, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքները:
Իսկ հիմա փորձենք հասկանալ թե ի՞նչ է իրավունքը։ «Իրավ» նշանակում է ճշմարիտ։ Հետևաբար կարելի է ասել, որ իրավունք նշանակում է իրավացի, անխարդախ, արդար: Այն պետության կողմից սահմանվող և հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի ամբողջությունն է, որն արտահայտում է տիրող դասակարգի կամքն ու շահերը։ Իրավունքն նաև այն համակարգն է, որտեղ աﬔն ինչ ենթարկվում է իրավական պահանջներին: Այն շատ մոտ է ազատությանը, մարդու իրավունքներն ու ազատությունները գրեթե հոմանիշներ են: Իրավունքները մարդուն ի վերուստ տրված հանգամանքներ են, որոնք ոչ ոք չի կարող խլել նրանից: Դրա գերակայությունը նշանակում է, որ օրենքները պետք է իրավական լինեն.  համապատասխանեն ազգային և ﬕջազգային իրավունքի պահանջներին, իսկ իշխանավորները պետք է ենթարկվեն քաղաքականությունից վերդասվող իրավունքի տիրապետությանը:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, թվարկվում են մարդու ﬕ շարք հիﬓարար իրավունքն էր, մասնավորապես` կյանքի, ազատության և արժանապատվության,  սեփականության, հանգստի և ժամանցի, ամուսնության և ընտանիք կազﬔլու, կրթության  և այլն:
Իրավունքը և պատասխանատվությունը գրեթե նուն բառերն են: Իրավունքը ծնում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվության իրականացումը ծնում է իրավունք։

Комментариев нет:

Отправить комментарий

Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...