суббота, 24 декабря 2016 г.

Էվերեստի բարձրությունը նվազել է Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով



Գիտնականները հայտնաբերել են, որ Նեպալում եղած վերջին երկրաշարժի պատճառով Էվերեստի հասակը մի քանի սանտիմետր նվազել է։ Միևնույն ժամանակ Կոլորադո համալսարանի երկրաբանության պրոֆեսոր Ռոդժեր Բիլխեմը կարծում է, որ աշխարհի ամենաբարձր լեռը նվազել է ընդհամենը մի քանի միլիմետրով։
Եվրոպական արբանյակի «Страж-1»-ի վերցրած տվյալների հիման վրա, որը թռել է այն տարածքով, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը եզրակացրել է, որ Էվերեստ լեռան բարձրությունը նվազել է մոտավորապես 2,5 սմ։
Կոլորադո համալսարանի երկրաբանության պրոֆեսոր Ռոդժեր Բիլխեմը համեմատեց այն ռետինի սեղմման պրոցեսի հետ։ <<Սեղմեք ռետինը և նրա բարձրությունը կավելանա, իսկ երբ այն ազատ արձակեք, այն կվերադառնա իր սովորական չափին>>,-պարզաբանել է նա։ Նրա հաշվարկներով Էվերեստը նվազել է մեկ կամ երկու միլիմետրով, սակայն նրա հարևանությամբ գտնվող Աննապուրնա լեռնաշղթայի բարձրությունը աճել է 20 սմ-ով։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի առավոտյան, Նեպալում տեղի ունեցավ 7,9 մագնիտուտով երկրաշարժ։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11։56 րոպեին։ Այս ամենին հաջորդել են նաև մի քանի հզոր հետցնցումներ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 82 կմ հյուսիս-արևմուտք Կատմանդու մայրաքաղաքից և ուներ 15 կմ խորություն։


Թարգմանության աղբյուրը՝ https://russian.rt.com/article/89325

Комментариев нет:

Отправить комментарий

Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...