Եղջերուն մի թշվառ օր, խիտ խաղողի այգու շնորհիվ , գտավ իրեն փրկություն՝ թաքնվեց խաղողի այգում, որտեղ անտեսանելի էր որսորդների հայացքներից.
— Վտանգն անցել է ,- մտածելով, եղջերուն համոզվեց, որ նրան այլևս չեն նկատի և սկսեց կրծոտել խաղողի տերևները։ Նա մի այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ բոլոր որսորդները նկատեցին նրան: Որսորդներից մեկը մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց նրան։ Եղջերուն, զգալով մոտալուտ մահը, հառաչելով ասաց․
-Ես չկարողացա պահպանել այն, ինչն ինձ փրկեց։
Մի մոռացեք և միշտ ցուցաբերեք հարգանք նրանց, ում մեջ գտել եք Ձեր փրկությունը։
Թարգմանության աղբյուրը՝ http://jandelafonten.ru/vinogradnik/
Комментариев нет:
Отправить комментарий