Իհարկե, բոլորն էլ գիտեն, որ կա վրացական գինի «Խվանչկարա»:
Ոմանք նույնիսկ գիտեն, որ դա եղել է Ստալինի սիրած գինին:
Բայց քչերը գիտեն, որ այս խաղողի այդ տեսակը աճում է միայն Ռաճա-Լենչխումիի շրջանում գտնվող լեռան մի փոքր հատվածում, որտեղ առանձնահատուկ միկրոկլիմա է: Դա է պատճառը,
որ այս
«Խվանչկարա» գինու տեսականին շատ քիչ է, այն ինչ վաճառվում է հիմնականում կեղծ է:
Նոր տարին այս մարզում բնակվող ընտանիքները դիմավորում էին ձեռքներում լի զամբյուղներով, լեցուն հյուրասիրմամբ։ Մեկվլեի դերը (այն մարդը, ով առաջինն է մտնում օջախ Նոր տարին շնորհավորելու) այստեղ կատարում է ընտանիքի մեծը:
Երբ գալիս էր Նոր տարին, ընտանիքի մեծը ընտանիքի ամենափոքր անդամի հետ դուրս էին գալիս տնից դեպի խաղողի այգի,
պահելով իրենց ձեռքերում գինու կուժ և աղոթում էին Աստծուն փոքրերի առողջության համար։ Հետո նրանք միասին ոռոգում էին խաղողի այգին գինով և վերադառնում էին տուն նշելու տոնը։
Комментариев нет:
Отправить комментарий