https://apoyanblog.wordpress.com/2017/02/02/one-winter-day/
четверг, 2 февраля 2017 г.
четверг, 19 января 2017 г.
PLED GUILTY
<<Խաղարկային դատարան>>-ը ներկայացում է հորինված պատմության հիման վրա։
Ֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=YS-mJlc-Vks
Ֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=YS-mJlc-Vks
воскресенье, 15 января 2017 г.
Հիլարի Քլինթոն
Early life (Վաղ տարիներ)
Հիլարի Քլինթոնը ծնվել է հոկտեմբերի 26-ին, 1947 թվականին,
Չիկագոյի Էդգեվատոր հիվանդանոցում։ Նա մեծացել է միացյալ մեթոդիստների ընտանիքում։
Սկզբում ապրել է Չիկագոյում, իսկ երբ նա երեք տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել
է Իլինոյս նահանգ: Նրա հայրը, Հյու Ռոդհեմը (1911-1993թթ․), ունեցել է անգլիական ծագում։ Նրան հաջողվել է դնել փոքր
բիզնեսը տեքստիլ արդյունաբերության մեջ։ Նրա մայրը, Դորոթի Էմմա (1919-2011թթ․), եղել է տնային տնտեսուհի ։ Ունեցել է անգլիական,
շոտլանդական, ֆրանսիական, կանադական, հոլանդական ծագում։ Հիլարին ունի երկու փոքր
եղբայրներ՝ Հյուն եւ Թոնին։ Նա մասնակցել է սպորտի ՝լողի, բեյսբոլի և վաստակել է
բազմաթիվ մեդալներ։
Նա սովորել է Արևելյան ավագ դպրոցում, որտեղ
նա մասնակցել է ուսանողական խորհրդին, և հաղթելով ընտրություններում դարձել է
դասարանի փոխնախագահ, բայց հետո պարտվել է դասարանի նախագահի ընտրություններում,
քանի որ տարիքով մեծ էր իր երկու դասընկերներից, որոնցից մեկը ասել էր նրան. «Դուք
իսկապես հիմար եք, եթե կարծում եք, որ աղջիկը կարող է նախագահ ընտրվել»:
Թարգմանության աղբյուրը՝ https://en.wikipedia.org/wiki/Hillary_Clinton#Early_life
Լենչխումնի-Վրաստանի շրջաններ նախագիծ
Իհարկե, բոլորն էլ գիտեն, որ կա վրացական գինի «Խվանչկարա»:
Ոմանք նույնիսկ գիտեն, որ դա եղել է Ստալինի սիրած գինին:
Բայց քչերը գիտեն, որ այս խաղողի այդ տեսակը աճում է միայն Ռաճա-Լենչխումիի շրջանում գտնվող լեռան մի փոքր հատվածում, որտեղ առանձնահատուկ միկրոկլիմա է: Դա է պատճառը,
որ այս
«Խվանչկարա» գինու տեսականին շատ քիչ է, այն ինչ վաճառվում է հիմնականում կեղծ է:
Նոր տարին այս մարզում բնակվող ընտանիքները դիմավորում էին ձեռքներում լի զամբյուղներով, լեցուն հյուրասիրմամբ։ Մեկվլեի դերը (այն մարդը, ով առաջինն է մտնում օջախ Նոր տարին շնորհավորելու) այստեղ կատարում է ընտանիքի մեծը:
Երբ գալիս էր Նոր տարին, ընտանիքի մեծը ընտանիքի ամենափոքր անդամի հետ դուրս էին գալիս տնից դեպի խաղողի այգի,
պահելով իրենց ձեռքերում գինու կուժ և աղոթում էին Աստծուն փոքրերի առողջության համար։ Հետո նրանք միասին ոռոգում էին խաղողի այգին գինով և վերադառնում էին տուն նշելու տոնը։
среда, 11 января 2017 г.
Խաղողի այգին և եղջերուն
Եղջերուն մի թշվառ օր, խիտ խաղողի այգու շնորհիվ , գտավ իրեն փրկություն՝ թաքնվեց խաղողի այգում, որտեղ անտեսանելի էր որսորդների հայացքներից.
— Վտանգն անցել է ,- մտածելով, եղջերուն համոզվեց, որ նրան այլևս չեն նկատի և սկսեց կրծոտել խաղողի տերևները։ Նա մի այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ բոլոր որսորդները նկատեցին նրան: Որսորդներից մեկը մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց նրան։ Եղջերուն, զգալով մոտալուտ մահը, հառաչելով ասաց․
-Ես չկարողացա պահպանել այն, ինչն ինձ փրկեց։
Մի մոռացեք և միշտ ցուցաբերեք հարգանք նրանց, ում մեջ գտել եք Ձեր փրկությունը։
Թարգմանության աղբյուրը՝ http://jandelafonten.ru/vinogradnik/
суббота, 24 декабря 2016 г.
Էվերեստի բարձրությունը նվազել է Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով
Գիտնականները հայտնաբերել են, որ Նեպալում եղած վերջին երկրաշարժի պատճառով Էվերեստի հասակը մի քանի սանտիմետր նվազել է։ Միևնույն ժամանակ Կոլորադո համալսարանի երկրաբանության պրոֆեսոր Ռոդժեր Բիլխեմը կարծում է, որ աշխարհի ամենաբարձր լեռը նվազել է ընդհամենը մի քանի միլիմետրով։
Եվրոպական արբանյակի «Страж-1»-ի վերցրած տվյալների հիման վրա, որը թռել է այն տարածքով, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը եզրակացրել է, որ Էվերեստ լեռան բարձրությունը նվազել է մոտավորապես 2,5 սմ։
Կոլորադո համալսարանի երկրաբանության պրոֆեսոր Ռոդժեր Բիլխեմը համեմատեց այն ռետինի սեղմման պրոցեսի հետ։ <<Սեղմեք ռետինը և նրա բարձրությունը կավելանա, իսկ երբ այն ազատ արձակեք, այն կվերադառնա իր սովորական չափին>>,-պարզաբանել է նա։ Նրա հաշվարկներով Էվերեստը նվազել է մեկ կամ երկու միլիմետրով, սակայն նրա հարևանությամբ գտնվող Աննապուրնա լեռնաշղթայի բարձրությունը աճել է 20 սմ-ով։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի առավոտյան, Նեպալում տեղի ունեցավ 7,9 մագնիտուտով երկրաշարժ։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11։56 րոպեին։ Այս ամենին հաջորդել են նաև մի քանի հզոր հետցնցումներ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 82 կմ հյուսիս-արևմուտք Կատմանդու մայրաքաղաքից և ուներ 15 կմ խորություն։
Թարգմանության աղբյուրը՝ https://russian.rt.com/article/89325
четверг, 22 декабря 2016 г.
Աքլորն ու մարգարիտի հատիկը
Աքլորը քուջուջ անելիս գտավ մարգարիտի մի հատիկ և մտածեց.
-Ինչպիսի դատարկ իր է , արդյո՞ք հիմարություն չէ, որ նրան մարդիկ այդքան բարձր են գնահատում: Ես ավելի ուրախ կլինեի, եթե գտնեի գարու գեթ մեկ հատիկ: Ճիշտ է, նա այդքան երևացող չէ, բայց հագեցնող է։
Տգետներն այսպես են դատում՝ այն, ինչի իմաստը չեն հասկանում, այդ ամենը իրենց համար դատարկություն է թվում։
Թարգմանության աղբյուրը՝ http://rvb.ru/18vek/krylov/01text/vol3/01fables/076.htm
Подписаться на:
Сообщения (Atom)
Login Password Project
Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...
-
П-ն մաթեմատիկական հաստատուն թիվ է, որը ցույց է տալիս շրջանագծի երկարության հարաբերությունը տրամագծին։ Այն երբեք չի կրկնվում և երբեք չի վեր...
-
Շարդենի փողոցը զբոսաշրջիկների և տեղի բնակիչների սիրված վայրն է: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում Ձվելի Թբիլիսի թաղամասում, Բամբակե շարք...
-
1. Որ շարքի բոլոր բառերում են գրվում է . Ա - ամենաէական , Քրիստոնեություն , երբևիցե , ինչևէ Բ - հնէաբան , պատնեշ , չէինք , ...
