вторник, 24 мая 2016 г.

About Jamala





Շվեդիա, Ստոկհոլմ:
Դա շատ հետաքրքիր երեկո է, որտեղ հազարավոր մարդիկ են ելույթ ունենում և միլիոնավոր մարդիկ դիտում այն հեռուստացույցով: Խոսքը Եվրատեսիլ երգի մրցույթի մասին է: Ուկրանիայի մասնակիցը` Ջամալան, այս տարի՝ 2016 թվականին, հաղթեց Եվրատեսիլ մրցույթում իր “1944” երգով:
Ջամալան ուկրաինացի երգչուհի, երգահան և դերասան է:  Նրա կատարած երգը ներառում է տարբեր էլեմենտներ վերցված ջազից, ժողովրդական և էլեկտրոնային ոճերից: Երգչուհին դարձել է սիրված և ճանաչված 2009  թվականին կայացած Նոր Ալիք մրցույթից հետո: 2011 թվականին նա կատարեց իր զվարթ երգը “Սմայլ” վերնագրով` Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացնելու համար, սակայն չկարողացավ հաղթել ֆինալը: Այս տարի Եվրատեսիլ երգի մրցույթում նա կատարեց արդեն բոլորի կողմից սիրված “1944” երգը և դարձավ հաղթող:
Ջամալան իր առաջին ռեկորդը երգի ասպարեզում սահմանել է ինը տարեկանում: Նա ներկայացրել է իր առաջին ալբոմը երգեր երեխաների համար: Ավարտել է Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիան Կիևում` օպերային դասական վոկալի բաժինը: Ջամալը պատրաստվում էր կերտել իր կարիերան դասական երաժշտության ասպարեզում, սակայն 2009 թվականի ամռանը նա մասնակցեց Նոր Ալիք միջազգային մրցույթին և արժանացավ Գրանդ Պրիի:
Այս տարի երգչուհուն շնորհվել է “Լավագույն ալբոմ”, “Լավագույն դուետ”, “Լավագույն արտիստ” և “Լավագույն երգ” մրցանակները: Բացի այս մրցանակներից նրան է շնորհվել “Տարվա երգիչ” մրցանակը նաև “Տարվա անձ” Ուկրանիայի Ազգային մրցանակը:
Ջամալան դեռ թողարկել է չորս ալբոմ: Վերջին ռեկորդային ալբոմը թողարկվել է 2015 թվականին: Երգչուհին ունի 12 պաշտոնական երաժշտական տեսահոլովակներ:

Աղբյուրներ՝

понедельник, 2 мая 2016 г.

Անտառների պահպանումը

Բնապահպան ակտիվիստները անտառները համարում են ամենաառաջնային և ամենակարևոր պաշարը երկրի վրա: Սա ճիշտ է և մենք այսօր պետք է նայենք թե որքան հրաշալի են մեր անտառները մեզ համար, և հենց այդ պատճառով մենք պետք է անհապաղ դադարեցնենք ծառահատումները և դրանց ոչնչացումը:
Շատ անտառներ կան, որոնք զանգվածային հավաքածուի ծառեր են: Դա բնական էկոհամակարգի համալիր է, որը կազմված է մի շարք լայն ծառերից, որոնք աջակցում են մի շարք զանգվածային ծառերի կյանքի ձևերին:
Անտառները լինում են տարբեր չափերի և ձևերի:

Անտառները շատ կարևոր դեր են խաղում մարդկանց կյանքի համար երկրի վրա: Սա պայմանավորված է նրանով, որ ծառերը ծառայում են որպես էկոհամակարգի կարևոր մաս և պահպանում են միլիոնավոր կենդանիների և թռչունների կյանքեր, որոնք ապրում են գետերի, վտակների կողքին գտնվող անտառներում: Այն նաև շատ լավ է մթնոլորտի կլիմայի վերահսկողության համար, ինչպես նաև մատակարարող թթվածին է, որը ապահովում է մարդկանց առողջ կենսակերպը:



Թարգմանության աղբյուրը՝ http://eschooltoday.com/forests/forest-preservation-tips-for-kids.html

среда, 27 апреля 2016 г.

Some young people believe that while at school we should concentrate on studying; others think that working part-time has many advantage

I think that basic education, which we get during school years is the foundation for our future profession. As experience shows, young people with good basic knowledges integrate in practical work more easy than others. However practice has its big role. As Emanuel Kant says they are three important levels in our life: first of all is education, than improvement and consolidation, which accompany us all our life. 

среда, 13 апреля 2016 г.

Համամոլորակային էկոլոգիական խնդիրները

Համամոլորակային էկոլոգիական խնդիրները
1.Որո՞նք են համամոլորակային էկոլոգիական խնդիրները:

Համամոլորակային են այն խնդիրները, որոնք ընդգրկում են ողջ երկրագունդն ու մարդկությունը:Դրանք մեծ վտանգ են սպառնում մարդկանց  ներկային և ապագային: Աշխարհում էկոլոգիական խնդիրները գնալով շատանում են : Համամոլորակային էկոլոգիական խնդիրներից են՝
Ա) Երկրագնդի մթնոլորտի աղտոտումը և օզոնի շերտի քայքայումը;
Բ) Անտառազրկումը;
Գ) Հողերի վատթարացումը և էրոզիան;
Դ) Անապատացումը;
Ե) Համաշխարհային օվկիանոսների, լճերի և գետերի աղտոտումը;
Զ) Քաղցրահամ ջրերի որակի վատացումը;
Է) Կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրները և այլն:

  2.Ի՞նչ վիճակում են այսօր գտնվում աշխարհագրական թաղանթի ոլորտները: Որ ոլորտն է առավել վտանգված, բերել օրինակներ:

Աշխարհագրական թաղանթի ոլորտները հինգն են՝ մթնոլորտ, քարոլորտ, ջրոլորտ, կենսոլորտ, մարդոլորտ: Այս բոլոր աշխարհագրական թաղանթները ցավոք գտնվում են վտանգի մեջ: Այս հինգից կցանկանամ առանձնացնել մթնոլորտ թեման և մանրամասն կներկայացնեմ այն: Մթնոլորտի աղտոտումը հասնում է անհավանական սահմանների: Արդյունաբերության, ջերմաէլեկտրակայանների, տրանսպորտային միջոցների արտանետումները, կենցաղային աղբի և այլ օրգանական նյութերի հսկայական զանգվածների փտումից առաջացած գազերը աղտոտում են երկրի օդային ավազանը: Սա ունի համամոլորակային բացասական ներգործություն: Մթնոլորտի աղտոտման ազդեցությանը ենթակա են արտանետման օջախներին մոտ բնակվող մարդիկ, բնական համակարգերը, պատմական հուշարձանները: Արտանետվող վնասակար նյութերը մթնոլորտում կուտակվելով, փոխում են մթնոլորտային օդի բաղադրությունը և պատճառ են դառնում նոր համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրների: 


3.Նշել՝ ինչպիսի բնապահպանական միջոցառումներ ու մոնիթորինգներ են կատարվում խնդիրները կանխելու համար: Մասնավորեցնել մեր երկրի օրինակով:


ՀՀ-ում անտառների անկանոն հատումների պատճառով շատ կաթնասուններ լքել են իրենց բնական կենսավայրերը:Հայաստանում անտառները պետական սեփականություն են,  և պետությունն է ապահովում անտառների պահպանությունը, օգտագործումը, վերականգնումն և նոր անտառային տարածքների ստեղծումը: Օրենքով անտառահատում թույլատրվում է միայն սանիտարական և խնամքի նպատակներով: Անտառների ոչ ճիշտ շահագործման հետևանքով արագանում ու խորանում են հողերի էրոզիան, անտառային գետերի ու ջրամբարների տղմակալումն: Անտառային հողերում ջրի պակասի պատճառով տեղի են ունենում առավել խոնավասեր խոտան ծառատեսակների քանակական և որակական փոփոխություններ: Համաձայն փորձագետների, անտառային տարածքների ոչնչացման առկա տեմպերով շարժվելու դեպքում աշխարհում կվերանան բոլոր կանաչապատ տարածքները և մոտակա 50 տարվա ընթացքում կվերածվեն անապատի: Եվ որպեսզի կանխվի անտառահատման բոլոր փորձերը պետությունը անցկացնում է բազմաթիվ միջոցառումներ, որոնք դրական տեղաշարժեր են գրանցում:

четверг, 7 апреля 2016 г.

07.04.2016

Այսօր՝ ապրիլի յոթին ,մասնակցեցինք Կողբի գեղարվեստը կրթահամալիրի գեղարվեստում նախագծի ամփոփմանը: Գեղարվեստի դպրոցի բակում կազմակերպվել էր Կլոր սեղան քննարկում: Գեղարվեստի բակը վերածվել էր մի մեծ բեմահարթակի, որում բոլոր երեխաները ցանկանում էին ցույց տալ իրենց հնարավորությունները տարբեր բնագավառներում: Քննարկումից հետո այդ նույն լուրջ և ուսումնական բեմահարթակը վերածեցինք պարային հարթակի և մենք Ստեփան Թորոյանի հետ պարեցինք մեր հայկական ազգային պարերից: Պարային տրամադրությամբ շարունակեցինք շրջել գեղարվեստի դպրոցում, շրջեցինք ցուցասրահում, ծանոթացանք բոլոր նկարներին, իրենց պատմությանը և բարձր ու ոգևորիչ տրամադրությամբ ավարտեցինք մեր հետաքրքիր օրը:















суббота, 2 апреля 2016 г.

Ուսուցողական շրջայց դեպի Թալին և Կոշ

 Նախագծային ուսուցման շաբաթվա շրջանակներում մարտի 24-ին իրականացրեցինք հետաքրքիր ճամփորդություն դեպի Թալին և Կոշ:
Սկզբում այցելեցինք Թալինի բերդ և ծանոթացանք բերդի պատմությանը: Այնուհետև սկսեցինք շրջել գյուղով և ծանոթացանք մարդկանց առօրյա հոգսերի մասին և գյուղի ամենօրյա անցուդարձին: Տեղի բնակիչներն այնքան բարի էին և հյուրասեր, որ մեզ հյուրընկալեցին իրենց տուն: Մենք առանց վարանելու ընդունեցինք նրանց առաջարկը: Ներս մտնելուն պես մեր ուշադրությունը միանգամից սևեռեցինք ընտանի կենդանիներին: Առաջին անգամ էինք տեսնում, թե ինչպես են մարդիկ պահում նրանց: Այնուհետև հավաքվեցինք իրենց տան բակում, կազմակերպեցինք խաղեր և անցկացրեցինք ուրախ ժամանակ:

Կարճատև հանգստից հետո շարունակեցինք մեր ճամփորդությունը դեպի Կոշի ամրոցը: Այն ուներ շատ հետաքրքիր հատակագիծ և կառուցված էր տուֆի խոշոր քարերով: Ուսուցիչների հետ միասին ուսումնասիրեցինք ամրոցը, ձեռք բերեցինք նորանոր գիտելիքներ և պատրաստվում էինք ետ վերադառնալ ու հանկարծ մեր ճանապարհին հայտնվեց ևս մեկ հյուրասեր ընտանիք: Չկարողանալով մերժել նրանց առաջարկը մենք հյուրընկալեցինք նրանց, պատմեցինք մեր ուսուցողական և դրա հետ մեկտեղ արկածային ճամփորդության մասին և երեկոյան ետ վերադարձանք Երևան:






Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...