суббота, 2 апреля 2016 г.

Ուսուցողական շրջայց դեպի Թալին և Կոշ

 Նախագծային ուսուցման շաբաթվա շրջանակներում մարտի 24-ին իրականացրեցինք հետաքրքիր ճամփորդություն դեպի Թալին և Կոշ:
Սկզբում այցելեցինք Թալինի բերդ և ծանոթացանք բերդի պատմությանը: Այնուհետև սկսեցինք շրջել գյուղով և ծանոթացանք մարդկանց առօրյա հոգսերի մասին և գյուղի ամենօրյա անցուդարձին: Տեղի բնակիչներն այնքան բարի էին և հյուրասեր, որ մեզ հյուրընկալեցին իրենց տուն: Մենք առանց վարանելու ընդունեցինք նրանց առաջարկը: Ներս մտնելուն պես մեր ուշադրությունը միանգամից սևեռեցինք ընտանի կենդանիներին: Առաջին անգամ էինք տեսնում, թե ինչպես են մարդիկ պահում նրանց: Այնուհետև հավաքվեցինք իրենց տան բակում, կազմակերպեցինք խաղեր և անցկացրեցինք ուրախ ժամանակ:

Կարճատև հանգստից հետո շարունակեցինք մեր ճամփորդությունը դեպի Կոշի ամրոցը: Այն ուներ շատ հետաքրքիր հատակագիծ և կառուցված էր տուֆի խոշոր քարերով: Ուսուցիչների հետ միասին ուսումնասիրեցինք ամրոցը, ձեռք բերեցինք նորանոր գիտելիքներ և պատրաստվում էինք ետ վերադառնալ ու հանկարծ մեր ճանապարհին հայտնվեց ևս մեկ հյուրասեր ընտանիք: Չկարողանալով մերժել նրանց առաջարկը մենք հյուրընկալեցինք նրանց, պատմեցինք մեր ուսուցողական և դրա հետ մեկտեղ արկածային ճամփորդության մասին և երեկոյան ետ վերադարձանք Երևան:






Комментариев нет:

Отправить комментарий

Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...