Համամոլորակային
էկոլոգիական խնդիրները
1.Որո՞նք են համամոլորակային էկոլոգիական խնդիրները:
Համամոլորակային են այն խնդիրները,
որոնք ընդգրկում են ողջ երկրագունդն ու մարդկությունը:Դրանք մեծ վտանգ են սպառնում
մարդկանց ներկային և ապագային: Աշխարհում
էկոլոգիական խնդիրները գնալով շատանում են : Համամոլորակային էկոլոգիական
խնդիրներից են՝
Ա) Երկրագնդի մթնոլորտի աղտոտումը և
օզոնի շերտի քայքայումը;
Բ) Անտառազրկումը;
Գ) Հողերի վատթարացումը և էրոզիան;
Դ) Անապատացումը;
Ե) Համաշխարհային օվկիանոսների, լճերի
և գետերի աղտոտումը;
Զ) Քաղցրահամ ջրերի որակի վատացումը;
Է) Կենսաբանական տեսակների
բազմազանության հիմնախնդիրները և այլն:
2.Ի՞նչ վիճակում են այսօր գտնվում աշխարհագրական թաղանթի ոլորտները: Որ
ոլորտն է առավել վտանգված, բերել օրինակներ:
Աշխարհագրական թաղանթի ոլորտները հինգն
են՝ մթնոլորտ, քարոլորտ, ջրոլորտ, կենսոլորտ, մարդոլորտ: Այս բոլոր աշխարհագրական
թաղանթները ցավոք գտնվում են վտանգի մեջ: Այս հինգից կցանկանամ առանձնացնել
մթնոլորտ թեման և մանրամասն կներկայացնեմ այն: Մթնոլորտի աղտոտումը հասնում է
անհավանական սահմանների: Արդյունաբերության, ջերմաէլեկտրակայանների, տրանսպորտային
միջոցների արտանետումները, կենցաղային աղբի և այլ օրգանական նյութերի հսկայական
զանգվածների փտումից առաջացած գազերը աղտոտում են երկրի օդային ավազանը: Սա ունի
համամոլորակային բացասական ներգործություն: Մթնոլորտի աղտոտման ազդեցությանը
ենթակա են արտանետման օջախներին մոտ բնակվող մարդիկ, բնական համակարգերը, պատմական
հուշարձանները: Արտանետվող վնասակար նյութերը մթնոլորտում կուտակվելով, փոխում են
մթնոլորտային օդի բաղադրությունը և պատճառ են դառնում նոր համամոլորակային
էկոլոգիական հիմնախնդիրների:
3.Նշել՝ ինչպիսի բնապահպանական
միջոցառումներ ու մոնիթորինգներ են կատարվում խնդիրները կանխելու համար:
Մասնավորեցնել մեր երկրի օրինակով:
ՀՀ-ում անտառների անկանոն հատումների
պատճառով շատ կաթնասուններ լքել են իրենց բնական կենսավայրերը:Հայաստանում անտառները պետական սեփականություն են, և
պետությունն է ապահովում անտառների պահպանությունը, օգտագործումը, վերականգնումն և
նոր անտառային տարածքների ստեղծումը: Օրենքով անտառահատում թույլատրվում է միայն
սանիտարական և խնամքի նպատակներով: Անտառների ոչ ճիշտ շահագործման հետևանքով
արագանում ու խորանում են հողերի էրոզիան, անտառային գետերի ու ջրամբարների
տղմակալումն: Անտառային հողերում ջրի պակասի
պատճառով տեղի են ունենում առավել խոնավասեր խոտան ծառատեսակների քանակական և
որակական փոփոխություններ: Համաձայն փորձագետների, անտառային տարածքների ոչնչացման
առկա տեմպերով շարժվելու դեպքում աշխարհում կվերանան բոլոր կանաչապատ տարածքները և
մոտակա 50 տարվա ընթացքում կվերածվեն անապատի: Եվ որպեսզի կանխվի անտառահատման
բոլոր փորձերը պետությունը անցկացնում է բազմաթիվ միջոցառումներ, որոնք դրական
տեղաշարժեր են գրանցում:
Комментариев нет:
Отправить комментарий