Շվեդիա, Ստոկհոլմ:
Դա շատ հետաքրքիր երեկո է, որտեղ հազարավոր մարդիկ են ելույթ ունենում
և միլիոնավոր մարդիկ դիտում այն հեռուստացույցով: Խոսքը Եվրատեսիլ երգի մրցույթի մասին
է: Ուկրանիայի մասնակիցը` Ջամալան, այս տարի՝ 2016 թվականին, հաղթեց Եվրատեսիլ մրցույթում
իր “1944” երգով:
Ջամալան ուկրաինացի երգչուհի, երգահան և դերասան է: Նրա կատարած երգը ներառում է տարբեր էլեմենտներ վերցված
ջազից, ժողովրդական և էլեկտրոնային ոճերից: Երգչուհին դարձել է սիրված և ճանաչված
2009 թվականին կայացած Նոր Ալիք մրցույթից
հետո: 2011 թվականին նա կատարեց իր զվարթ երգը “Սմայլ” վերնագրով` Եվրատեսիլ երգի մրցույթում
ներկայացնելու համար, սակայն չկարողացավ հաղթել ֆինալը: Այս տարի Եվրատեսիլ երգի մրցույթում
նա կատարեց արդեն բոլորի կողմից սիրված “1944” երգը և դարձավ հաղթող:
Ջամալան իր առաջին ռեկորդը երգի ասպարեզում սահմանել է ինը տարեկանում:
Նա ներկայացրել է իր առաջին ալբոմը երգեր երեխաների համար: Ավարտել է Չայկովսկու անվան
ազգային երաժշտական ակադեմիան Կիևում` օպերային դասական վոկալի բաժինը: Ջամալը պատրաստվում
էր կերտել իր կարիերան դասական երաժշտության ասպարեզում, սակայն 2009 թվականի ամռանը
նա մասնակցեց Նոր Ալիք միջազգային մրցույթին և արժանացավ Գրանդ Պրիի:
Այս տարի երգչուհուն շնորհվել է “Լավագույն ալբոմ”, “Լավագույն
դուետ”, “Լավագույն արտիստ” և “Լավագույն
երգ” մրցանակները: Բացի այս մրցանակներից
նրան է շնորհվել “Տարվա երգիչ” մրցանակը
նաև “Տարվա անձ” Ուկրանիայի Ազգային մրցանակը:
Ջամալան դեռ թողարկել է չորս ալբոմ: Վերջին ռեկորդային ալբոմը թողարկվել
է 2015 թվականին: Երգչուհին ունի 12 պաշտոնական երաժշտական տեսահոլովակներ:
Աղբյուրներ՝
Комментариев нет:
Отправить комментарий