Ներածություն
Այս աշխատանքում ներկայացնում եմ համաշխարհային հռչակ ունեցող, վաստակավոր և միջնադարյան հզոր մեծության՝ Լեոնարդո դա Վինչիին։
Լեոնարդո դա Վինչին իտալացի հռչակավոր նկարիչ, քանդակագործ ու ճարտարապետ էր։ Նա նաև հրաշալի ինժեներ էր և մաթեմատիկ։ Ծնվել է 1452 թվականի ապրիլի 6-ին մի չնաշխարհիկ իտալական քաղաքում՝ Անչիանոյում։ Լեոնարդո դա Վինչին բնավորությամբ փակ մարդ է եղել։ Նա աշխատել է մենակ, ստեղծել է իր գործերը և պահպանել դրանք հատուկ վայրերում։ Նա սիրում էր իր գործերի մեջ կոդավորումներ թողնել։ Նրա յուրաքանչյուր գործը, որ բնագավառից էլ որ լիներ, ուներ իրեն հատուկ բացատրություններ, որոշներն էլ մինչ օրս ողջ մարդկության համար անբացատրելի են։ Դա Վինչին նկարում էր, գյուտեր անում, կառուցում։ Մահից հետո նա թողեց 7 հազար ձեռագիր էջ, որոնք մինչ օրս դեռ լրիվ ուսումնասիրված չեն։
Ձեռագրերում գտնվեցին միջնադարյան ճարտարապետական նախատիպը չունեցող շատ ու շատ զարմանալի գծագրեր պարաշյուտի, սուզանավի, ուղղաթիռի նաև ջրանցքների, վառարանների, տպագրական ու հողափոր մեքենաների նախագծեր։ Մինչ ինքնաթիռի հայտնագործումը շատ ու շատ տարիներ առաջ դա Վինչին արդեն ստեղծել էր թռչուն հիշեցնող թռչող ապարատ։
Սակայն այն ժամանակների տեխնիկայի ցածր մակարդակը դա Վինչիին խանգարեց իրականացնելու իր նորարարական մտահաղացումները։ Այնուամենայնիվ կարելի է համարել, որ Լեոնարդո դա Վինչին դարերով առաջ էր անցել իր ժամանակից։
Նկարչի ստեղծագործություններն ավելի երջանիկ ճակատագիր ունեցան։ Նրա նկարներով ու անհամար գծանկարներով հիացել է և շարունակում է հիանալ ողջ աշխարհը։ Այսօր մարդիկ ժամերով հերթ են կանգնում նրա ստեղծած թեկուզ մեկ նկար տեսնելու համար։ Լեոնարդոյի ստեղծագործությունները դեպի իրենց են ձգում միլիոնավոր մարդկանց։
Նրա նկարները կենսաթրթիռ են։ Պատկերված առարկաները, մարդկանց և կենդանիների կերպարներն, ասես, ծավալ ունենան։ Պատկերման հիմնական միջոցը, որով նկարիչը հասնում էր դրան, լույսն ու ստվերն էր։ Այդ ամենի օգնությամբ Լեոնարդոն նկարում վերարտադրում էր իրական աշխարհի ողջ բազմազանությունը։ Այդ վարպետությանը նա հասել էր բնության մեջ տեղի ունեցող երևույթների խոր իմացության շնորհիվ։
Լեոնարդո Դա Վինչին ծնվել է Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող գյուղակում: Նրա հայրը Պիերոն՝նոտար էր, մայրը Կատերինան գեղջկուհի էր: 1996 թվականին ընտանիքի հետ տեղափոխվում է Ֆլորենցիա,որտեղից սկսվում է ապագա հանճարի ստեղծագործական
ուղին: Դեռ վաղ հասակից արտահայտվում էր նրա նկարչական ձիրքը,և այդ պատճառով Լեոնարդոյի հայրը նրան ուղարկում է Տոսկանայի լավագույն նկարիչ ՝Անդրեա Դել Վերոկկոյի մոտ ուսանելու: Այդ տարիներին նա սովորել է ոսկերչություն,քանդակագործություն և նկարչություն: Նրա վաղ շրջանի հայտնի գործերից հրեշտակի գլուխը՝ Վերոկկիոյի «Մկրտություն» նկարում, «Ավետումը», «Ծաղկով Տիրամայրը» , որտեղ նկարիչը կերպարները պատկերել է քանդակային, սահուն, կորակազմ մակերեսներով: Այդ տարիներին նա զբաղվել է նաև անատոմիայիում,ֆիզիկայով և մաթեմատիկայով։
Դատելով նրա պահվածքից, հագուստից և խոսելաձևից, բոլորը կարծում էին, որ նա մեծահարուստ էր,սակայն դա ամենեվին էլ այդպես չէր:Չնայած այս ամենին նրան շատերն էին մեղադրում կախարդ լինելու և քրիստոնեական աշխարհի մայրաքաղաքը պղծելու համար, դիակներ հերձելու և հերետիկոս լինելու համար։
1840 թվականին նա ուներ իր արվեստանոցը, սակայն զուգահեռաբար զբաղվում էր գիտությամբ: Իսկ մի քանի տարի հետո նա պաշտոն է ստանում Միլանի դուքս Լյուդովիկո Մորոյի մոտ:
Նա իր գործունեությունը սկսեց դուքս Լյուդովիկո Մորոյի հոր՝ Ֆրանչեսկո Սֆորցայի քանդակային հուշակոթողի՝ հեծյալ արձանի կերտումով, սակայն 1499 թվականին ֆրանսիացիների կողմից Միլանը գրավվելու ժամանակ այն կործանվեց: Այս շրջանում նա նաև զբաղվում էր դիմանկարչությամբ:Պահպանվել են պալատական կանանց մի քանի ուշագրավ դիմանկարներ «Ազնվազարմ տիկնոջ դիմանկարը», «Կզաքիսով տիկինը» և այլն: Վերջինս ըստ բազմաթիվ հետազոտողների Միլանի դուքս Լյուդովիկո Սֆորզայի սիրուհու՝ Չեչիլիա Գալերանիի դիմանկարն է:
Ֆլորենցիայի հանրապետության պատվերով նա ստեղծեց «Անգիարիի ճակատամարտը» որմնանկարի էտյուդը,և սկսեց մրցակցության մեջ մտնել երիտասարդ Միքելանջելոյի հետ: «Անգիարիի ճակատամարտը» որմնանկարը
Լեոնարդո Դա վինչիի ամենահայտնի գործերից է նաև <<Խորհրդավոր ընթրիքը>>, որը ստեղծվել է 1495-97 թվականներին։ Այն իր դինամիզմով և կերպարների հոգեբանական խորությամբ համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է: Այս նկարում առկա բոլոր անձիք ներկայացված են հատուկ ձևով հայացքները, ձեռքի շարժումները և այլ
բնորոշումները նկարին ինքնին տալիս են խորհրդավորություն: Այս նկարի մեջ բոլորը ինչ որ խառնվածքի մեջ են բացի Քրիստոսից և նրանից ձախ գտնվող կնոջից, որոնց հայացքում հանգստություն է երևում:Հետազոտողները փորձեցին տալ այն մեծ տարածության բացատրությունը որը գտվում էր կնոջ և Հիսուսի միջև:Ըստ հետազոտողների եթե ուղիղ գծով միացնենք իրար կնոջ և Հիսուս Քրիստոսի մարմնի եզրագծերը ապա կնկատենք որ այն նմանվում է լատինատառ M տառի :Այստեղից հետևություն որ այդ կինը Մարիամ Մագդաղենացին է:
Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը հանրահռչակ <<Մոնա Լիզան է>>,մեզանից գրեթե 500 տարի առաջ ապրած երիտասարդ կնոջ՝ մի հարուստ քաղաքացու դիմանկարը (այն կոչվում է նաև <<Ջոկոնդա>>):Կինը թեթևակի ժպտում է՝երազկոտ խոհուն փոքր ինչ թախծոտ:Երկար նայելով այդ չքնաղ դեմքին,թափանցում ես կնոջ հարուստ ու բարդ ներաշխարհը,զգում նրա արտասովոր խելքը:Մոնա Լիզան բնանկարի ֆոնին.հեռավոր սարերը,երկինքը,գետը ծառերը՝ ամենը ասես տարրալուծվում է պաղ մշուշում:Չնայած այս ամենին կտավն ունի իր մեջ շատ ու շատ գաղտնիքներ և հետաքրքիր փաստեր:
Ըստ որոշ տվյալների նկարում պատկերվածը Ֆրանչեսկո դել Ջոկոնդայի կինն է՝Լիզա Գերարդինին:Կան ենթադրությունները ,ըստ որի Դա վինչին այս աշխարհահռչակ կտավում իր մորն է պատկերել: Ըստ այլ վարկածի նկարում պատկերաված է հենց ինքը դա Վինչին։ Ըստ այդ տարբերակի նա փորձել է ինքն իրեն նկարել, այնուհետև տգեղ համարելով
ավելացրել է կանացի դիմագծեր և ստացել իր կնոջ իդեալը: Որոշ գիտնականների համոզմամբ նկարում պատկերվածը Լեոնարդոյի աշակերտ Սալային է՝ կանացի հագուստով:Իսկ Ամստերդամի համալսարանի աշխատակիցները անց են կացրել զգացմունքների ուսումնասիրություն,որն արտահայտել է Մոնա Լիզան: Պարզվել է, որ 83%-ով «Մոնա Լիզան» երջանիկ է եղել,9%-ով տհաճություն է զգում,6% վախեցած է, 2%-ով բարկացած է:
Եվ այսպես շարունակ շուրջ 500 և ավելի տարի գիտնականները և մասնագետները փորձում են պարզել, թե ով է պատկերված նկարում, փորձում են բացահայտել գեղանկարչության գլուխգործոցներից ամենագաղտնին
Այժմ նկարը գտնվում է Լուվրի թանգարանում:Տարեկան ութ միլիոնից ավելի մարդիկ են այցելում թանգարան ,որպեսզի հիանան նկարի գեղեցկությամբ:Նկարը գնահատվում է մոտ մեկ միլիարդ դոլլար:Սակայն ինչպես ասում են Լուվրում <<այդ նկարը անգին է>>:
Այս տարիների ընթացքում նկարը փորձել են բազմիցս անգամ վնասել կամ գողանալ:Չնայած նրան որ այն փորձել են փչացնել թթվի,քարի, կավե բաժակի և ներկերի օգնությամբ,սակայն նկարը այդ ամենի պատճառով լրջորեն չի տուժեն:
1911թ-ի օգոստոսի 21-ին Լուվրից գողացվում է Լեոնարդո դա Վինչիի<<Մոնա Լիզա>> նկարը:Այս գողության մեջ կասկածվում էին գրող Գիյոմ Ապոլիները և նկարիչ Պաբլո Պիկասոն: Երկու տարի անց նկարը գտնում են Ֆլորենցիայում, այնքան անսպասելի,որքան անհետացել էր:Պարզվեց որ գողությունն իրականցրել էր Լուվրի աշխատող,հայելիների իտալացի վարպետ Վինչենցո Պերուջան:Ոչ ոք այդպես էլ չէր բացահայտի նրան,եթե երկու տարի անց իտալական Ուֆֆիցի պատկերասրահին չառաջարկեր ձեռք բերել Ջոկոնդային:
Դա Վինչիի լավագույն գործերից են նաև <<Սուրբ Աննան Մարիամի և մանուկ Քրիստոսի հետ», «Հովհաննես Մկրտիչ», «Ջրհեղեղ» գծանկարները և այլն:
Դա Վինչին թողել է 7 հազար ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝ խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր:
Նախաբանում նշեցինք դա Վինչիի ստեղծած ծրագրերը, իսկ հիմա փորձենք ավելի մոտիկից ծանոթանալ այս ամենի հետ։
Օդապարիկ։ Մշտապես ոգեշնչված թռչելու հնարավորությամբ՝ դա Վինչին երկար ժամանակ էր անցկացնում՝ մտածելով, թե ինչպես է հնարավոր, որ մարդը թռչի:Ի վերջո, նա մտածում է օդապարիկի մասին, որը փայտյա բուրգաձև նախագիծ էր՝ ծածկված
կտորով, որը պետք է դանդաղեցներ մարդու տերմինալ արագությունը երկիր ընկնելիս: Ինչպես ինքը՝ դա Վինչին էր գրում, դա թույլ կտար մարդուն «իրեն վայր գցել ամեն տեսակ բարձրությունից՝ առանց որևէ վնասվածք ստանալու»:
Սուզորդի համազգեստ։ Դա Վինչին աշխատում էր ռազմական ուժերում, որպեսզի պատերազմական գործողություններում հաջողությունների հասնելու հավանականության համար մեխանիզմներ մտածեր: Սկզբնական շրջանում նախագծված լինելով ներխուժող նավերից պաշտպանվելու համար՝ դա Վինչիի՝ սուզվելու համար նախատեսված համազգեստը թույլ էր տալիս մարտիկներին սրանցով ծովային դիվերսիա իրականացնել՝ թշնամական նավերի տակ անցքեր բացելով: Ցավոք, համազգեստի դիզայնը, որի մեջ նաև ներառված էին աչքերը պաշտպանող ու տեսողությունն ապահովող ապակիներ ու շնչելու համար փողրակներ, այդ ժամանակ դեռևս չօգտագործվեց ու մնաց միայն նախագծման փուլում:
Զրահավորված տանկ։Դա Վինչին առաջին մարդն էր, որ մտածել ու նախագծել է զրահավորված տանկը: Աշխատելով Միլանի դքսի համար՝ նա ստեղծել է զրահավորված մեքենա` հագեցած 8 զինվորների կողմից կառավարվող 36 հրազենով: Տեսականորեն սա պետք է անպարտելի լիներ: Այնուամենայնիվ, դա Վինչիի գծագիրը իր մեջ սխալ էր պարունակում. մեխանիզմները անիվները հակառակ կողմերով էին շարժվում: Իրականում դա Վինչին հատուկ էր այդպես գծագրել, որ միայն ինքը իմանա դրա աշխատող իրական մեխանիզմները, ու այն հեռու մնա թշնամիների ձեռքից:
Թռչող մեքենա։ Դա Վինչին թռչող մեքենան նախագծել է թռչուններից ոգեշնչված: Մեքենան այնպես է նախագծված, որ օդաչուն պառկում է կենտրոնում՝ հագնելով ոտնակները, որոնք ամրացված են ձողային ճախարակի համակարգին, ինչի միջոցով էլ պետք է կառավարվեր թռչող մեքենան: Մեքենայի թևերը պետք է թափահարվեին՝ ինչպես թռչունը:
Գնդացիր։ Դա Վինչիի ռազմական հայտնագործություններից էր նաև գնդացիրը: Սա դա Վինչի այն բազմաթիվ նախագծերից մեկն էր, որ այդպես էլ իրականություն չդարձավ, սակայն, անկասկած, այն կոչնչացներ բազմաթիվ թշնամիների: Այն իրականում այնքան էլ այն գնդացիրը չէր, որը մենք օգտագործում ենք այսօր: Այն 33 բարելային մարմին էր՝ 11 մուշկետով, որոնք պետք է կրակ բացեին մեկը մյուսի հետևից` թույլ տալով բարելներին հովանալ մինչև շրջապտույտը:
Զրահակիր ռոբոտ։ Չնայած դա Վինչիի տասնյակ հայտնագործություններ այդպես էլ իրականություն չեն դարձել, սակայն թերևս հենց նրա զրահակիր ռոբոտն էր, որ առավել սարսափելի կլիներ, եթե իրականանար: Սա առաջին ռոբոտն է` մարմնով, անիվներով ու ճոպաններով հագեցած, որը ներկայացվել էր Միլանի տոնական շքերթի համար: Դա Վինչիի գծագրերի համաձայն, որոնց մեծ մասը հնարավոր չի եղել վերականգնել, այս ռոբոտը կարող էր նստել, շարժել գլուխը ու նույնիսկ բարձրացնել իր իսկ սաղավարտի երեսկալը: Մինեսոտայից Մարկ Ռոշեյմը, ցանկանալով կյանքի կոչել դա Վինչի ֆուտուրիստական ռոբոտը, 5 տարի շարունակ ուսումնասիրելով նրա գծագրերը, արդեն 2002-ին ներկայացնում է դրանց հիման վրա իր կողմից ստեղծված ռոբոտը, որը
կարողանում էր քայլել ու ձեռքով անել: Ռոշեյմն այն օգտագործել է NASA-ի (ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերական հետազոտություների գործակալություն)ռոբոտների դիզայնի համար:
Նա նաև առաջինն էր բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը: Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով Դա Վինչին չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները:
Լեոնարդո դա Վինչին չհանդուրժելով անարդարությունը տեղափոխվում է Ֆրանսիա և այնտեղ ապրում մինչև կյանքի վերջ: Դա Վինչիին անկասկած կարելի է համարել ամենաբազմաշնորհ հանճարը պատմության մեջ։
Լեոնարդո Դա Վինչին վախճանվել է 67 տարեկան հասակում։ Ապրիլի 23-ին Լեոնարդոն հոգին ավանդել է իր լավագույն բարեկամի՝Ֆրանցիսկ առաջին թագավորի ձեռքերում:Լեոնարդոյին հուղարկավորել են թագավորական պալատի գերեզմանատանը:Նրա տապանաքարին արել են հետևյալ մակագրությունը՝ <<Այս քարի տակ հանգչում է Լեոնարդո Դա Վինչին՝ ֆրանսիական պետության ամենամեծ նկարիչը,ճարտարագետը և ճարտարապետը>>:
Այս ամենը մի փոքր մասն է մի մեծ ժառանգության որը թողել է մեծագույն հանճար Լեոնարդո Դա Վինչին: Նրա կյանքն ամբողջությամբ մի մեծ չլուծված հանելուկ է: Ճիշտ է ՝դա Վինչին ինքնին առեղծված է, իսկ նրա բոլոր գործերը բացի առեղծվածային լինելուց ունեն նաև հրապուրող, հեքիաթային, երևակայական գեղեցկություն, որոնք գրավում են յուրաքանչյուրին, մտնում ամեն մեկի հոգու մեջ: Լեոնարդո դա Վինչին եղել է ու ընդմիշտ կմնա պատմության մեջ ամենահռչակավոր արվեստագետը….ՄԱՐԴ ..ՀԱՆՃԱՐԵՂՈՒԹՅՈՒՆ…
Շարժումը՝ յուրաքանչյուր կյանքի հիմքն է:
Լեոնարդո Դա Վինչի
Օգտագործված գրականության ցանկ
Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II Հատոր http://blognews.am/arm/news/133570/leonardo-da-vinchii-anhavanakan-6-haytnagortsutyunnery.html https://hy.wikipedia.org/wiki/%D4%BC%D5%A5%D5%B8%D5%B6%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8_%D5%A4%D5%A1_%D5%8E%D5%AB%D5%B6%D5%B9%D5%AB http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1204 http://www.iravunk.com/news/8867