вторник, 7 ноября 2017 г.

Նարգիս Ֆակրի

 Նարգիս Ֆակրի (անգլ Nargis Fakhri) ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 20-ին Նյու Յորք քաղաքում։ Մասնագիտությամբ դերասանուհի է և մոդել։ 27 տարեկանում իր կարիերիան սկսել է որպես մոդել։ 2011 թվականին տեղի է ունեցել Ֆակրիի դերասանական դեբյուտը՝ <<Ռոք Աստղ>> Բոլիվուդյան դրամայում, որի համար կինոփառատոնի անվանակարգում արժանացել է <<Լավագույն կին դեբյուտ>> մրցանակին։ Նա նաև արժանացել է գովասանքի , որպես պատերազմի թղթակից քաղաքական հոլովակում «Madras Cafe»(2013թ) նկարահանվելու համար: Հետագայում նա հայտնվեց 3 հաջողված կոմեդիաներում՝ <<Գլխավոր Թերա հերոսը>> (2014թվական), <<Լրտեսը>>(2015թվական) և <<Հաուսֆուլ 3>>(2016թվական), որոնցից երկրորդ ֆիլմը հոլիվուդյան արտադրանք էր։

Վաղ կյանքը

 Ֆակրին ծնվել է Նյու Յորք քաղաքի Քուինս թաղամասում, գործարար Մուհամմադ Ֆակրիի և ոստիկանության նախկին աշխատակից Մարի Ֆակրիի ընտանիքում։ Դերասանուհու խոսքերով, նրա հայրը Պակիստանից էր և տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ, ավելի լավ գումար վաստակելու համար, իսկ մայրը ազգությամբ չեխ էր: Նա ունի քույր: Քրոջ անունը Ալիշա է։ Դերասանուհու ծնողները ամուսնալուծվել են, երբ Նարգիսը վեց տարեկան է եղել, իսկ ամուսնալուծությունից մեկ տարի անց մահացել է հայրը։ Ֆակրին ինքն իրեն բնութագրում է ինչպես համաշխարհային քաղաքացի, քանի որ ազգությամբ խառնված է պակիստանի եւ չեխական ազգային պատկանելիությամբ։


Թարգմանության աղբյուրը՝ https://en.wikipedia.org/wiki/Nargis_Fakhri

Комментариев нет:

Отправить комментарий

Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...