Մարիա Շյուզ եկեղեցին կառուցվել է 1874 թվականին `փոխարինելով հին Կափուչի վանքին։ Նույն թվականին ճարտարապետ Կամիլլո Սիտտեի նախագծով կառուցվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին ,որը պետք է մաս կազմեր վանական համալիրին։ Այդ պատճառով եկեղեցու ավագ խորանը ուղղվում է դեպի հյուսիս։
Մխիթարյանների եկեղեցին սուրբ պատարագների արարողություններով դարձավ հայ կաթոլիկ համայնքի հոգևոր կենտրոնը։ Կաթոլիկների զգալի մասը ամեն կիրակի`ժամը 11-ին, վայելում են հայկական տպավորիչ ծեսն ու գեղեցիկ երգեցողությունը, որոնք աստվածային կայծ են բերում հազարավոր մարդկանց։
Շատ տպավորիչ է ավագ խորանի հսկա նկարը, որի հեղինակը Կամիլլո Սիտտեն է։ Այն ներկայացնում է Հայաստան աշխարհը , որը Աստվածամոր պաշտպանության տակ է։ Արվեստի բազմաթիվ գործերի մեջ առանձնանում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի խորանը, որը Վիեննայի խորհրդարանի ճարտարապետ Թեոֆիլ Ֆոն Հանսենի գործն է։
Առանձնահատուկ նշանակություն ունի Կապուչինների վանքից դեպի արևելք ուղղված Լորետտո մատուռը։Այնտեղ է գտնվում բարոկկո ոճով մի նկար` << Աստվածամայրը վարդով>>, որը 1683 թվականին փրկվել է թուրքերի ձեռքից։
2011 թվականին վերանորոգման աշխատանքներից հետո եկեղեցին ստացել է իր սկզբնական փայլը։
Վանքի գլխավոր հատվածում, որ կառուցվել է 1837 թվականին, ճանաչված և հայտնի ճարտարապետ Եոզեֆ Քոռնհոյզլի գծագրերի համաձայն գտնվում է ճաշարանը՝ Լյուդվիգ Շնորր Ֆոն Կառոլսֆելդի 6x4 մետր մեծությամբ հոյակապ խճանկարով (Հիսուս Քրիստոսը 5 հացով 5000 հոգի է կերակրում)։
Թարգմանությունը` Անահիտ Զաքարյանի
http://mechitharisten.org/monastic-life-
pastoral-care/
http://mechitharisten.org/church-and-monastery/

Աղբյուրը `

Комментариев нет:
Отправить комментарий