понедельник, 27 ноября 2017 г.

Ակսել Բակունց

Հայ խորհրդային արձակագիր, գյուղատնտես, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934 թվականից) Ակսել Բակունցն ապրել է ստեղծագործական կարճատև կյանք`1923-1937թթ., որի ընթացքում հասցրել է գրել ու հրապարակել պատմվածքների չորս ժողովածու`«Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները», ինչպես նաև առանձին մասեր «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպերից: Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ 

среда, 22 ноября 2017 г.

Մաթեմատիկայի առաջադրանքներ 2

12-րդ դասարանցիների գիտելիքների երկրորդ ստուգումը մաթեմատիկայից

1.Նշված եռյակներից որո՞ւմ են թվերը գրված նվազման կարգով:
1.      0,75;  2/3 ; 3/5

2.Քանի՞ պարզ թիվ կա[10; 30] միջակայքում:
1.      6


3. Նշված թվերից ընտրել այն, որը երկու պարզ թվերի արտադրյալ է:
2.     106


4. Քանի՞ քառակուսի մետր է մեկ հեկտարը:
3.   10000

5. Ի՞նչ թվանշանով է վերջանում (16*7-11*5):
4.      5

6.36-ը 60-ի ո՞ր տոկոսն է:
4.      60

7.Գտեք 2-ից փոքր հինգ հայտարարով բոլոր անկանոն կոտորակների գումարը:
2․   7

8.60-ը 48 –ից քանի՞ տոկոսով է մեծ:
2.      25

9.Գտեք 3/2-1/2(3+2/3արտահայտության արժեքը:
2.      - 1/3

10.Գտեք 4/7∙5:5/3+1 արտահայտության արժեքը:
4.      19/7

11.Գտեք |14/3-3∙1,6արտահայտության արժեքը:
3.      2/15


12.Գտեք 1/2+ 1/3:|-1/6|
4.      2,5

13.Գտեք 3(7/9-2/3)-|-2արտահայտության արժեքը:
4.      -5/3

14.Գտնել (11/60;5/24)միջակայքին պատկանող 5 հայտարարով սովորական կոտորակը:
1.      1/5

15.15 րոպե 46 վայրկյանը մեկ ժամի ո՞ր մասն է:
1.      473/1800

16.50 հատ բնական թվերի գումարը հավասար է 51-ի: Գտեք այդ թվերի արտադրյալը:
4.     2 

17.Գտեք a+6 թիվը 7-ի բաժանելիս ստացվող մնացորդը, եթե a-ն 7-ի բաժանելիս ստացվում է 3 մնացորդ;
3.      2

18.Գտեք (100-1/7տարբերությունից 7 անգամ մեծ թիվը:
3.      699


19.Քանի՞ զրոյով է վերջանում առաջին 16 պարզ թվերի արտադրյալը:
1.      1

                                                          Ճի՞շտ են, թե սխա՞լ հետևյալ պնդումները:

20.Գոյություն ունեն 10-ից փոքր երկու այնպիսի բնական թվեր, որոնց արտադրյալը հավասար է 120: (սխալ)
21.Մեկից մինչև 100 բնական թվերի շարքում կա 6-ի բաժանվող 16 թիվ: (ճիշտ)
22.a, b, a+b, a-b բնական թվերից գոնե մեկը բաժանվում է 3-ի: (ճիշտ)
23.Եթե իրարից տարբեր երեք բնական թվերի արտադրյալը մեծ է 300-ից, ապա նրանցից գոնե մեկը մեծ է 7-ից: (ճիշտ)
24.Գոյություն ունի անպիսի բնական n թիվ, որի դեպքում n*2-2n թիվը բնական թվի քառակուսի է: (սխալ)
25.1-ից մինչև 19 բնական թվերի արտադրյալի վերջին չորս թվանշանները զրո են: (սխալ)



https://docs.google.com/document/d/1k1pqBxs7sVOvdwwqTQ1vZpkz08Hd-Ul0ifZePHfyzo8/edit#

понедельник, 20 ноября 2017 г.

Մաթեմատիկայի առաջադրանքներ 1

I. Տրված են 18 և 27 թվերը
1.Գտնեք այդ թվերից մեծի և փոքրի տարբերության հակադիր թիվը: Պատ.՝ -9
2.Գտեք այդ թվերի գումարը 4-ի բաժանելիս ստացված մնացորդը: Պատ.՝ 1
3.Գտեք այդ թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը: Պատ.՝ 9
4.Գտեք այդ թվերի ամենփոքր ընդհանուր բազմապատիկը: Պատ․՝ 54
5.Քանի՞ անգամ է 6-ի բոլոր բաժանարարների գումարը մեծ 6-ից: Պատ.՝ 3.5
6.Քանի՞ պարզ թիվ կա [17; 37) միջակայքում: Պատ.՝ 5
7.Գտեք 8-ի բազմապատիկ ամենամեծ երկնիշ և ամենափոքր երկնիշ թվերի տարբերությունը: Պատ.՝ 80
8.Գտեք 210 և 462 թվերի պարզ բաժանարարների քանակը: Պատ.՝ 3
9.Գտեք 70-ից մեծ ամենափոքր բնական թիվը, որը 8-ի բաժանելիս ստացվում է 1 մնացորդ: Պատ.՝ 73
10.Ինչպե՞ս կփոխվի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 4-ով, իսկ հանելին՝ 1-ով: Պատ.՝ կմեծանա 3-ով
11.Գտեք 168 և 128 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը: Պատ.՝ 8
12.Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, քանորդը՝ 7, իսկ մնացորդը՝ 4: Պատ.՝ 81
13.Նշված թվերից ո՞րն է բաժանվում 6-ի: Պատ.՝ 40452
14.Նշված թվերից ընտրել այն, որն ավելի շատ բաժանարար ունի: Պատ.՝ 30
15.Նշվածներից ո՞ր թիվը 25-ի բաժանելիս քանորդում կստացվի 8, իսկ մնացորդում՝ 15: Պատ.՝ 215
16.Ո՞ր թիվն է 39, 130, 143 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը: Պատ.՝ 13
17.Ի՞նչ թվանշանով է վերջանում (6^15-5^12) թիվը: Պատ.՝ 1
18.Ո՞ր թվանշանը պետք է աջից և ձախից կցագրենք 23 թվին, որպեսզի ստացված քառանիշ թիվը մեծ լինի 6000-ից և բաժանվի 3-ի: Պատ.՝ 8
19.Նշվածներից ո՞րն է փոխադարձաբար պարզ թվերի զույգ: Պատ.՝ 17 և 153

II. Ճի՞շտ են, թե սխա՞լ հետևյալ պնդումները:
20.Ցանկացած երկու դրական թվերի գումարի հակադարձը հավասար է այդ թվերի հակադարձների գումարին: Պատ.՝ սխալ
21.Ցանկացած անկանոն կոտորակի հակադարձը կանոնավոր կոտորակ է: Պատ.՝ ճիշտ
22.Ցանկացած երկու թվերի գումարի հակադիրը հավասար է այդ թվերի հակադիրների գումարին: Պատ.՝ ճիշտ
23.Ցանկացած երկու պարզ թվերի գումարը բաղադրյալ թիվ է: Պատ.՝ ճիշտ
24.Եթե բնական թիվը բաժանվում է և՛ 3-ի, և՛ 8-ի, ապա այն կբաժանվի նաև 24-ի: Պատ.՝ ճիշտ
25.Եթե կոտորակի համարիչը և հայտարարը մեծացնենք 1-ով, ապա կոտորակը կմեծանա: Պատ.՝ ճիշտ

четверг, 16 ноября 2017 г.

Արագվի. Վրաստանի գետեր նախագիծ

Արագվի (վրաց.՝ არაგვი), գետ Վրաստանի արևելքում, Կուր գետի ձախ վտակը։ Կազմավորվում է Սպիտակ, Սև և Փշավյան Արագվիների գետնախառնուրդի արդյունքում (վերջինս հոսում է Բարբալո լեռան արևմտյան լանջերից)։ Երկարությունը 66 կմ է, ավազանի մակերեսը՝ 2740 կմ²։ Գետի երկայնքով ընկած է Ռազմավիրական ճանապարհը։ Կուր թափվելու տեղում է գտնվում Մցխեթա քաղաքը։
 Արագվայի վրա՝ Մցխեթա քաղաքից արևելք, տեղակայված է գործող արական Զեդազենի վանքը, որը հիմնադրվել է 6-րդ դարում։ Գետի վրա է գտնվում Ժինվալյան հիդրոէլեկտրոկայանն իր ջրամբարով, որը ապահովում է Թբիլիսին ջրով։

Աղբյուրը ` https://hy.m.wikipedia.org/wiki/Արագվի


вторник, 14 ноября 2017 г.

Եկեղեցին և վանքը

Մարիա Շյուզ եկեղեցին կառուցվել է 1874 թվականին `փոխարինելով հին Կափուչի վանքին։ Նույն թվականին ճարտարապետ Կամիլլո Սիտտեի նախագծով կառուցվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին ,որը պետք է մաս կազմեր վանական համալիրին։ Այդ պատճառով եկեղեցու ավագ խորանը ուղղվում է դեպի հյուսիս։
Մխիթարյանների եկեղեցին սուրբ պատարագների արարողություններով  դարձավ հայ կաթոլիկ համայնքի հոգևոր կենտրոնը։ Կաթոլիկների զգալի մասը ամեն կիրակի`ժամը 11-ին, վայելում են հայկական տպավորիչ ծեսն ու գեղեցիկ երգեցողությունը, որոնք աստվածային կայծ են բերում հազարավոր մարդկանց։


Շատ տպավորիչ է ավագ խորանի հսկա նկարը, որի հեղինակը Կամիլլո Սիտտեն է։ Այն ներկայացնում է Հայաստան աշխարհը , որը Աստվածամոր պաշտպանության տակ է։ Արվեստի բազմաթիվ գործերի մեջ առանձնանում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի խորանը, որը Վիեննայի խորհրդարանի ճարտարապետ Թեոֆիլ Ֆոն Հանսենի գործն է։
Առանձնահատուկ նշանակություն ունի Կապուչինների վանքից դեպի արևելք ուղղված Լորետտո մատուռը։Այնտեղ է գտնվում բարոկկո ոճով մի նկար` << Աստվածամայրը վարդով>>, որը 1683 թվականին փրկվել է թուրքերի ձեռքից։
2011 թվականին վերանորոգման աշխատանքներից հետո եկեղեցին ստացել է իր սկզբնական փայլը։
Վանքի գլխավոր հատվածում, որ կառուցվել է 1837 թվականին, ճանաչված և հայտնի ճարտարապետ Եոզեֆ Քոռնհոյզլի գծագրերի համաձայն գտնվում է ճաշարանը՝ Լյուդվիգ Շնորր Ֆոն Կառոլսֆելդի 6x4 մետր մեծությամբ հոյակապ խճանկարով (Հիսուս Քրիստոսը 5 հացով 5000 հոգի է կերակրում)։

Թարգմանությունը` Անահիտ Զաքարյանի
Աղբյուրը `

http://mechitharisten.org/monastic-life-
pastoral-care/

http://mechitharisten.org/church-and-monastery/

вторник, 7 ноября 2017 г.

Նարգիս Ֆակրի

 Նարգիս Ֆակրի (անգլ Nargis Fakhri) ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 20-ին Նյու Յորք քաղաքում։ Մասնագիտությամբ դերասանուհի է և մոդել։ 27 տարեկանում իր կարիերիան սկսել է որպես մոդել։ 2011 թվականին տեղի է ունեցել Ֆակրիի դերասանական դեբյուտը՝ <<Ռոք Աստղ>> Բոլիվուդյան դրամայում, որի համար կինոփառատոնի անվանակարգում արժանացել է <<Լավագույն կին դեբյուտ>> մրցանակին։ Նա նաև արժանացել է գովասանքի , որպես պատերազմի թղթակից քաղաքական հոլովակում «Madras Cafe»(2013թ) նկարահանվելու համար: Հետագայում նա հայտնվեց 3 հաջողված կոմեդիաներում՝ <<Գլխավոր Թերա հերոսը>> (2014թվական), <<Լրտեսը>>(2015թվական) և <<Հաուսֆուլ 3>>(2016թվական), որոնցից երկրորդ ֆիլմը հոլիվուդյան արտադրանք էր։

Վաղ կյանքը

 Ֆակրին ծնվել է Նյու Յորք քաղաքի Քուինս թաղամասում, գործարար Մուհամմադ Ֆակրիի և ոստիկանության նախկին աշխատակից Մարի Ֆակրիի ընտանիքում։ Դերասանուհու խոսքերով, նրա հայրը Պակիստանից էր և տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ, ավելի լավ գումար վաստակելու համար, իսկ մայրը ազգությամբ չեխ էր: Նա ունի քույր: Քրոջ անունը Ալիշա է։ Դերասանուհու ծնողները ամուսնալուծվել են, երբ Նարգիսը վեց տարեկան է եղել, իսկ ամուսնալուծությունից մեկ տարի անց մահացել է հայրը։ Ֆակրին ինքն իրեն բնութագրում է ինչպես համաշխարհային քաղաքացի, քանի որ ազգությամբ խառնված է պակիստանի եւ չեխական ազգային պատկանելիությամբ։


Թարգմանության աղբյուրը՝ https://en.wikipedia.org/wiki/Nargis_Fakhri

пятница, 3 ноября 2017 г.

Դոկ Մարտենս

Դոկ Մարտենսը (անգլերեն Doc Martens) բրիտանական կոշիկի և հագուստի բրենդ է, որը նաև պատրաստում է մի շարք այլ պարագաներ՝ կոշիկի խնամքի միջոցներ, հագուստներ, ուղեբեռներ և այլն։ Բացի Դոկտոր Մարտենս անվանումից հայտնի է նաև որպես Դոկ Մարտենս կամ Դոկս։ Կոշկեղենը առանձնահատուկ է իր օդային բարձր ներբաններով։ Կոշիկները եղել են ոճային բրիտանական մշակույթի տարբեր խմբերում։ 1960 թվականից սկսած աղքատ մարդիկ սկսեցին կրել այս ոճի կոշիկներ, իսկ 1980-ականների վերջերին, այս կոշիկները սկսեցին դառնալ հայտնի հեծանվորդների, որոշ երաժիշտների և այլ երիտասարդական անդամների շրջանում։


Թարգմանության աղբյուրը՝ https://en.wikipedia.org/wiki/Dr._Martens

Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...