вторник, 11 апреля 2017 г.

Հաչիկո՝ մի շան պատմություն

Պատմություն

Համալսարանի պրոֆեսոր Պարկեր Ուիլսոնը կայարանում գտնում է մոլորված մի շան։ Քանի որ շունը տեր չուներ, Պարկերը վերցրեց նրան իր հետը։ Շունը սկսեց ապրել պրոֆեսորի հետ, և այդ ժամանակ ուժեղ բարեկամություն ստեղծվեց նրանց միջև։ Պարկերը շատ է կապվում իր նոր ընկերոջ հետ։ Ամեն օր Հաչիկոն ուղեկցում է տիրոջը դեպի կայարան, երբ նա գնում է աշխատանքի, իսկ երեկոյան գալիս է, որպեսզի հանդիպի նրան, և միասին վերադառնան տուն։ Մի օր պրոֆեսորը հանկարծամահ է լինում համալսարանում դասախոսության ժամանակ, սրտի կաթվածից։ Սպասելով իր տիրոջը, Հաչիկոն ամեն օր գնում է կայարան և սպասում նրա գալուն։
Չնայած նրան, որ պրոֆեսորի հարազատները փորձում են շանը վերցնել իրենց մոտ, միևնույն է Հաչիկոն վերադառնում է ետ կայարան և շարունակում սպասել իր հավատարիմ ընկերոջը։ Տեղի վաճառականները կերակրում են Հաչիկոյին և հիանում են շան նվիրվածության և համառության վրա։
Շուտով այս ոչ սովորական շան մասին իմանում են լրագրողները, և Հաչիկոն դառնում է մամուլի հերոսը։ Մինչև կյանքի վերջին օրերը Հաչիկոն գնում է կայարան, մոտենում է գնացքներին և սպասում , որ երեկոյան իր ընկերը կիջնի գնացքից և նրանք միասին կվերադառնան տուն։ Պրոֆեսորն այդպես էլ չի վերադառնում, բայց հավատարիմ շունը չի հեռանում կայարանից։ Հենց այս կայարանում էլ մահանում է շունը, սպասելով իր տիրոջը։

Թարգմանության աղբյուրը՝  https://en.wikipedia.org/wiki/Hachi:_A_Dog%27s_Tale

вторник, 28 марта 2017 г.

Լեգենդ փնտրողի մասին (ֆիլմ)

Պատմություն

Սերիալի պատմությունը կառուցված է գիտաֆանտաստիկ գրող Թերրի Գուդկաինդայի  գրված գրքերի հիման վրա, ավելի կոնկրետ  <<Սուրը Ճշմարտության>> գրքի մոտիվներով։
Ռիչարդ Սայֆերը ճշմարտության փնտրողը, մի մարտիկ էր, ում վիճակված էր ազատել երկիրը մի դաժան բռնակալից՝ Դարկեն Ռալից։ Այս հարցում նրան օգնում է Կելեն Ամնելն և աճպարար առաջին աստիճանի՝ Զեդիկուս Զուլ Զոռանդեռը։
Երկրորդ սեզոնում Դարկեն Ռալը պարտված էր, և Ռիչարդին հայտնվում է ավելի հզոր թշնամի՝ ստորգետնյա աշխարհի տիրակալը։ Իր մարտական թիմին է միանում Կառա Մորդ Սիթը, ով նախկինում ծառայում էր Դարկեն Ռալին։
Սերիալի սյուժեն շատ հեռու է գրքի սյուժեից, հատկապես վերջի հատվածը։ Վերցված հիմնական կերպարները մեջբերված են այլ իրավիճակներից, սակայն ամբողջությամբ սյուժեն վերակառուցված է։

Արտադրություն
Սերիալի նկարահանումները սկսել են 2008 թվականի մայիսին Դիսնեյ ընկերության և Էյբիսիի ուժերով։ Առաջին և երկրորդ սեզոնները բաղկացած 22-ական դրվագներից։
Երկրորդ սեզոնը վերջինն էր։ Նկարահանումները ընդհատվեցին, սերիալը փակվեց և նոր սեզոն չէր լինելու։

Թարգմանության աղբյուրը՝  https://en.wikipedia.org/wiki/Legend_of_the_Seeker

четверг, 19 января 2017 г.

PLED GUILTY

<<Խաղարկային դատարան>>-ը ներկայացում է հորինված պատմության հիման վրա։

 Ֆիլմը՝  https://www.youtube.com/watch?v=YS-mJlc-Vks

воскресенье, 15 января 2017 г.

Հիլարի Քլինթոն

Early life (Վաղ տարիներ)
Հիլարի Քլինթոնը ծնվել է հոկտեմբերի 26-ին, 1947 թվականին, Չիկագոյի Էդգեվատոր հիվանդանոցում։ Նա մեծացել է միացյալ մեթոդիստների ընտանիքում։ Սկզբում ապրել է Չիկագոյում, իսկ երբ նա երեք տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Իլինոյս նահանգ: Նրա հայրը, Հյու Ռոդհեմը (1911-1993թթ), ունեցել է անգլիական ծագում։ Նրան հաջողվել է դնել փոքր բիզնեսը տեքստիլ արդյունաբերության մեջ։ Նրա մայրը, Դորոթի Էմմա (1919-2011թթ), եղել է տնային տնտեսուհի ։ Ունեցել է անգլիական, շոտլանդական, ֆրանսիական, կանադական, հոլանդական ծագում։ Հիլարին ունի երկու փոքր եղբայրներ՝ Հյուն եւ Թոնին։ Նա մասնակցել է սպորտի ՝լողի, բեյսբոլի և վաստակել է բազմաթիվ մեդալներ։
Նա սովորել է Արևելյան ավագ դպրոցում, որտեղ նա մասնակցել է ուսանողական խորհրդին, և հաղթելով ընտրություններում դարձել է դասարանի փոխնախագահ, բայց հետո պարտվել է դասարանի նախագահի ընտրություններում, քանի որ տարիքով մեծ էր իր երկու դասընկերներից, որոնցից մեկը ասել էր նրան. «Դուք իսկապես հիմար եք, եթե կարծում եք, որ աղջիկը կարող է նախագահ ընտրվել»:

Թարգմանության աղբյուրը՝  https://en.wikipedia.org/wiki/Hillary_Clinton#Early_life

Լենչխումնի-Վրաստանի շրջաններ նախագիծ

Իհարկե, բոլորն էլ գիտեն, որ կա վրացական գինի «Խվանչկարա»: Ոմանք նույնիսկ գիտեն, որ դա եղել է Ստալինի սիրած գինին: Բայց քչերը գիտեն, որ այս խաղողի այդ տեսակը աճում է միայն Ռաճա-Լենչխումիի շրջանում գտնվող լեռան մի փոքր հատվածում, որտեղ առանձնահատուկ միկրոկլիմա է: Դա է պատճառը, որ այս «Խվանչկարա» գինու տեսականին շատ քիչ է, այն ինչ վաճառվում է հիմնականում կեղծ է: Նոր տարին այս մարզում բնակվող ընտանիքները դիմավորում էին ձեռքներում լի զամբյուղներով, լեցուն հյուրասիրմամբ։ Մեկվլեի դերը (այն մարդը, ով առաջինն է մտնում օջախ Նոր տարին շնորհավորելու) այստեղ կատարում է ընտանիքի մեծը: Երբ գալիս էր Նոր տարին, ընտանիքի մեծը ընտանիքի ամենափոքր անդամի հետ դուրս էին գալիս տնից դեպի խաղողի այգի, պահելով իրենց ձեռքերում գինու կուժ և աղոթում էին Աստծուն փոքրերի առողջության համար։ Հետո նրանք միասին ոռոգում էին խաղողի այգին գինով և վերադառնում էին տուն նշելու տոնը։

среда, 11 января 2017 г.

Խաղողի այգին և եղջերուն

Եղջերուն մի թշվառ օր, խիտ խաղողի այգու շնորհիվ , գտավ իրեն փրկություն՝ թաքնվեց խաղողի այգում, որտեղ անտեսանելի էր որսորդների հայացքներից.
— Վտանգն անցել է ,- մտածելով, եղջերուն համոզվեց, որ նրան այլևս չեն նկատի և սկսեց կրծոտել խաղողի տերևները։ Նա մի այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ բոլոր որսորդները նկատեցին նրան: Որսորդներից մեկը մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց նրան։ Եղջերուն, զգալով մոտալուտ մահը, հառաչելով ասաց․
-Ես չկարողացա պահպանել այն, ինչն ինձ փրկեց։
Մի մոռացեք և միշտ ցուցաբերեք հարգանք նրանց, ում մեջ գտել եք Ձեր փրկությունը։

Թարգմանության աղբյուրը՝  http://jandelafonten.ru/vinogradnik/

Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...