Early life (Վաղ տարիներ)
Հիլարի Քլինթոնը ծնվել է հոկտեմբերի 26-ին, 1947 թվականին,
Չիկագոյի Էդգեվատոր հիվանդանոցում։ Նա մեծացել է միացյալ մեթոդիստների ընտանիքում։
Սկզբում ապրել է Չիկագոյում, իսկ երբ նա երեք տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել
է Իլինոյս նահանգ: Նրա հայրը, Հյու Ռոդհեմը (1911-1993թթ․), ունեցել է անգլիական ծագում։ Նրան հաջողվել է դնել փոքր
բիզնեսը տեքստիլ արդյունաբերության մեջ։ Նրա մայրը, Դորոթի Էմմա (1919-2011թթ․), եղել է տնային տնտեսուհի ։ Ունեցել է անգլիական,
շոտլանդական, ֆրանսիական, կանադական, հոլանդական ծագում։ Հիլարին ունի երկու փոքր
եղբայրներ՝ Հյուն եւ Թոնին։ Նա մասնակցել է սպորտի ՝լողի, բեյսբոլի և վաստակել է
բազմաթիվ մեդալներ։
Նա սովորել է Արևելյան ավագ դպրոցում, որտեղ
նա մասնակցել է ուսանողական խորհրդին, և հաղթելով ընտրություններում դարձել է
դասարանի փոխնախագահ, բայց հետո պարտվել է դասարանի նախագահի ընտրություններում,
քանի որ տարիքով մեծ էր իր երկու դասընկերներից, որոնցից մեկը ասել էր նրան. «Դուք
իսկապես հիմար եք, եթե կարծում եք, որ աղջիկը կարող է նախագահ ընտրվել»:
Թարգմանության աղբյուրը՝ https://en.wikipedia.org/wiki/Hillary_Clinton#Early_life