вторник, 8 ноября 2016 г.

Էկոհամակարգերի հիմնախնդիրները

1.Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞:

Էկոհամակարգը բաղկացած է կենդանի օրգանիզմներից և նրանց ապրելու միջավայրից: Յուրաքանչյուր էկոհամակարգում ամեն ինչ փոխկապակցված է: Փոխկապակցվածությունն էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշներից մեկն է: Օրինակ կռնեխները և արոսենին կախված են միմյանցից, թռչունները սնվում են ծառի պտուղներով և այլն:
Համակարգի բաղադրիչների պակասությունից ամբողջ համակարգը կարող է վերանալ:


2. Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:

Էկոհամակարգերը  բաժանվում են երկու մեծ խմբերի` բնական և արհեստական: Բնական էկոհամակարգերը կատարում են իրենց հատկությունները առանց մարդու միջամտության: Օրինակ` գետը: Իսկ արհեստական էկոհամակարգերը մարդածին են: Օրինակ` բանջարանոցները, արոտավայրերը, այգիները և այլն:
  

3. Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեության վրա:

Մարդը մեծ վնասներ է պատճառում էկոհամակարգերին`կտրելով ծառերը, աղտոտելով շրջակա միջավայրը, զբաղվելով որսորդությամբ, ձկնորսությամբ և այլն: Մարդկանց միջամտությամբ կարող է նաև խախտվել սննդառության շղթան:


4. Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակն ներկայացնել առանձին):

Էներգիայի պակասությունը էկոհամակարգերում կնպաստի համակարգի ոչնչացմանը:
Ֆոսֆորի և ազոտի հոսքի նվազման հետևանքով չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ և կխաղտվի դրանց շրջանառությունը էկոհամակարգերում: Ածխածնի հոսքի նվազման հետևանքով կխաղտվեն շրջանառության ուղղությունները:

пятница, 4 ноября 2016 г.

Անպոչ աղվեսը

Աղվեսը պոչը կորցրել էր մի ինչ-որ թակարդում և մտածում էր, որ այդպիսի խայտառակությամբ ապրել չի կարող:Եվ նա որոշեց մյուս բոլոր աղվեսներին առաջարկել կտրել իրենց պոչերը, որպեսզի ընդհանուր դժբախտության տակ ծածկի իր խեղումը:
Նա հավաքեց բոլոր աղվեսներին, և նրանց հորդորեց կտրել իրենց պոչերը պատճառաբանելով, որ նախ և առաջ գեղեցիկ չեն, և երկրորդն էլ` ավելորդ ծանրություն է: Աղվեսներից մեկը ասաց նրան.
-Դու մեզ չէիր տա այդպիսի խորհուրդ, եթե այն քեզ ձեռնտու չլիներ:

Թարգմանության աղբյուրը՝  https://pritchi.ru/id_4841

четверг, 3 ноября 2016 г.

Սոխակն ու բազեն

Սոխակը նստած էր բարձր կաղնու վրա և, իր սովորության համաձայն, երգում էր: Բազեն, տեսնելով սոխակին, ով ուտելու ոչինչ չուներ, թռավ և բռնեց նրան: Սոխակը զգաց, որ իր վերջը եկել է և խնդրեց բազեին բաց թողնել իրեն` պատճառաբանելով, որ ինքը շատ փոքրիկ է, որպեսզի լցնի բազեի ստամոքսը, և եթե բազեն ոչինչ չունի ուտելու, թող որ նա հարձակվի ավելի մեծ թռչունների վրա:
Բայց բազեն պատասխանեց.
-Բոլորովին: Ես զրկված կլինեմ գիտակցությունից, եթե բաց թողնեմ այն հաջողությունը, որն իմ ճանկերում է և վազեմ այն երևակայական հաջողության վրա, որն անգամ չի երևում: 

Թարգմանության աղբյուրը՝  https://pritchi.ru/id_4793

понедельник, 19 сентября 2016 г.

Շարդենի փողոց - Թբիլիսիի թաղամասեր նախագիծ


Շարդենի փողոցը զբոսաշրջիկների և տեղի բնակիչների սիրված վայրն է: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում Ձվելի Թբիլիսի թաղամասում, Բամբակե շարքի աջ մասում : Փողոցը անվանել են ի պատիվ ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի, ով 1673 թվականին այցելել է Թբիլիսի՝ թողնելով քաղաքի նկարագրի մասին հուշագրություններ եւ որոշ նկարներ: Հենց այս փողոցը դեռ միջնադարում համարվել է թիֆլիսյան ամենաաշխույժն ու բանուկը, որի վրա այնքան կրպակ ու ծածկ է եղել, որ, լույսի բացակայության պատճառով, նույնիսկ Մութ շարք (վրաց.՝ «Բնելի րիգի») է անվանվել: Փողոցի վերականգնումից հետո, այստեղ բացվել են հուշանվերների խանութներ, ժողովրդական արհեստները «ցուցադրող» մի քանի վարպետաց սրահներ, ինչպես նաեւ ամառային ռեստորաններին ու սրճարաններին բնորոշ սեղանիկներ: Մի խոսքով, փողոցն այսօր շատ հարմար է զբոսաշրջության համար և ունի հետիոտնային երթևակարգ: Շարդենի փողոցի վերջում, ափամերձ մասում, կանգնեցված է նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անզուգական արձանը: Այն պատրաստվել է Իտալիայում՝ վրացի քանդակագործ Վաժա Միքաբրիձեի էսքիզներով և թբիլիսցի լուսանկարիչ Յուրի Մեչիտովի լուսանկարի օրինակով: Լուսանկարը «ծնվել է» Փարաջանովի «թռիչք» կատարելու պահին: Շարդենի փողոցի մոտ է գտնվում Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում։ Այստեղ է Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրը։ Եկեղեցին նվիրված է Սուրբ Գևորգին։ Այն գտնվում է Վախթանգ Գորգասալի հրապարակի հարավ-արևմտյան անկյունում։ Եկեղեցու բակում է մեծ հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի գերեզմանը։



вторник, 24 мая 2016 г.

About Jamala





Շվեդիա, Ստոկհոլմ:
Դա շատ հետաքրքիր երեկո է, որտեղ հազարավոր մարդիկ են ելույթ ունենում և միլիոնավոր մարդիկ դիտում այն հեռուստացույցով: Խոսքը Եվրատեսիլ երգի մրցույթի մասին է: Ուկրանիայի մասնակիցը` Ջամալան, այս տարի՝ 2016 թվականին, հաղթեց Եվրատեսիլ մրցույթում իր “1944” երգով:
Ջամալան ուկրաինացի երգչուհի, երգահան և դերասան է:  Նրա կատարած երգը ներառում է տարբեր էլեմենտներ վերցված ջազից, ժողովրդական և էլեկտրոնային ոճերից: Երգչուհին դարձել է սիրված և ճանաչված 2009  թվականին կայացած Նոր Ալիք մրցույթից հետո: 2011 թվականին նա կատարեց իր զվարթ երգը “Սմայլ” վերնագրով` Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացնելու համար, սակայն չկարողացավ հաղթել ֆինալը: Այս տարի Եվրատեսիլ երգի մրցույթում նա կատարեց արդեն բոլորի կողմից սիրված “1944” երգը և դարձավ հաղթող:
Ջամալան իր առաջին ռեկորդը երգի ասպարեզում սահմանել է ինը տարեկանում: Նա ներկայացրել է իր առաջին ալբոմը երգեր երեխաների համար: Ավարտել է Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիան Կիևում` օպերային դասական վոկալի բաժինը: Ջամալը պատրաստվում էր կերտել իր կարիերան դասական երաժշտության ասպարեզում, սակայն 2009 թվականի ամռանը նա մասնակցեց Նոր Ալիք միջազգային մրցույթին և արժանացավ Գրանդ Պրիի:
Այս տարի երգչուհուն շնորհվել է “Լավագույն ալբոմ”, “Լավագույն դուետ”, “Լավագույն արտիստ” և “Լավագույն երգ” մրցանակները: Բացի այս մրցանակներից նրան է շնորհվել “Տարվա երգիչ” մրցանակը նաև “Տարվա անձ” Ուկրանիայի Ազգային մրցանակը:
Ջամալան դեռ թողարկել է չորս ալբոմ: Վերջին ռեկորդային ալբոմը թողարկվել է 2015 թվականին: Երգչուհին ունի 12 պաշտոնական երաժշտական տեսահոլովակներ:

Աղբյուրներ՝

понедельник, 2 мая 2016 г.

Անտառների պահպանումը

Բնապահպան ակտիվիստները անտառները համարում են ամենաառաջնային և ամենակարևոր պաշարը երկրի վրա: Սա ճիշտ է և մենք այսօր պետք է նայենք թե որքան հրաշալի են մեր անտառները մեզ համար, և հենց այդ պատճառով մենք պետք է անհապաղ դադարեցնենք ծառահատումները և դրանց ոչնչացումը:
Շատ անտառներ կան, որոնք զանգվածային հավաքածուի ծառեր են: Դա բնական էկոհամակարգի համալիր է, որը կազմված է մի շարք լայն ծառերից, որոնք աջակցում են մի շարք զանգվածային ծառերի կյանքի ձևերին:
Անտառները լինում են տարբեր չափերի և ձևերի:

Անտառները շատ կարևոր դեր են խաղում մարդկանց կյանքի համար երկրի վրա: Սա պայմանավորված է նրանով, որ ծառերը ծառայում են որպես էկոհամակարգի կարևոր մաս և պահպանում են միլիոնավոր կենդանիների և թռչունների կյանքեր, որոնք ապրում են գետերի, վտակների կողքին գտնվող անտառներում: Այն նաև շատ լավ է մթնոլորտի կլիմայի վերահսկողության համար, ինչպես նաև մատակարարող թթվածին է, որը ապահովում է մարդկանց առողջ կենսակերպը:



Թարգմանության աղբյուրը՝ http://eschooltoday.com/forests/forest-preservation-tips-for-kids.html

среда, 27 апреля 2016 г.

Some young people believe that while at school we should concentrate on studying; others think that working part-time has many advantage

I think that basic education, which we get during school years is the foundation for our future profession. As experience shows, young people with good basic knowledges integrate in practical work more easy than others. However practice has its big role. As Emanuel Kant says they are three important levels in our life: first of all is education, than improvement and consolidation, which accompany us all our life. 

Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...