вторник, 30 мая 2017 г.

Հոնգ Ջոնգ Հյոն

Հոնգ Ջոն Հյոն հարավկորեացի դերասան և մոդել է:
Հոնգ Ջոն Հյոնը դեբյուտ է արել 2008 թվականին, նկարահանվելով իր  առաջին ֆիլմում («Հեյ Թոմ»): Նույն թվականին սկսնակ դերասանը հայտնվեց միանգամից երկու ֆիլմում, որոնցից մեկը «Սառած ծաղիկ» ֆիլմն է:
2009 թվականին նա առաջին անգամ ստացավ դեր «Heading to the Ground» հեռուստաշոուում:
2010 թվականին Ջոն Հյոնը մասնակցեց «Oh! My Lady» շոուին: Որից հետո հնարավորություն ստացավ նկարահանվել «Jungle Fish 2»-ում, գլխավոր դերում: Ֆիլմի հաջողությունը օգնեց Ջոն Հյոնի կարիերայի առանընթացին:
2011 թվականին նա մասնակցեց ևս երեք շոուների, որոնք նույնպես հասան հաջողությանWhite Christmas», «Warrior Baek Dong Soo» ,«Vampire Idol»)։

Թեև այս դերասանի դերերի մեծ մասը գլխավոր չէին, սակայն այս շոուների հանրահայտ լինելը օգնեց նրան դառնալ իսկական աստղ:

Աղբյուրը՝  https://en.wikipedia.org/wiki/Hong_Jong-hyun
Թարգմանեցին՝ Անահիտ Զաքարյանը և Սիրուշիկ Սահակյանը

Old Woman Learns to Read

87 տարեկան Ուրսուլա Շեփհերդը՝ Մեծ Բրիտանիայից, 1944 թվականին ավարտեց դպրոցը առանց կարդալ կարողանալու։ Նա երբևէ ժամանակ չի ունեցել սովորել կարդալ, քանի որ պետք է խնամեր իր խեղճ ծնողներին: 1930 և 1940 թվականներին դպրոցում նա ձևացնում էր թե չի կարող կարդալ՝ գրքի էջերը փոխելով:

Ուրսուլան զգաց, որ նա շատ բաներ է բաց թողել և շատ տխրեց, քանի որ այլ մարդիկ կարողանում էին թերթեր կամ գրքեր կարդալ, իսկ ինքը ոչ։ Սակայն նա որոշեց, որ ժամանակն է եկել վերջապես սովորել կարդալ։ Նա արդեն հասել է մեծ հաջողությունների և հուսով է, որ կարող է ոգեշնչել այլ մարդկանց կարդալ, նույնպես։

Թարգմանության աղբյուրը՝ https://www.newsinlevels.com/products/old-woman-learns-to-read-level-3/#

пятница, 19 мая 2017 г.

Ֆրենե Սելեստեն

Կենսագրություն

Ֆրենե Սելեստենը ծնվել է 1896 թվականի հոկտեմբերի 15_ին Գառ քաղաքում, գյուղական ընտանիքում։ 1913-1914 թվականներին սովորել է Նիցցեյի դպրոցում։ Եղել է կազմակերպիչ և ղեկավար փորձարարական նախնական կրթական հաստատություններում` Բար_սյուր_Կու (1920—1928), Սեն_Պոլ (1928—1934), Վանս (1934—1966)։ Ֆրենեն նաև եղել է թողարկող և գլխավոր խմբագիր «Դաստիարակ» և «Մանկության արվեստ» ամսագրերի։ Մահացել է Վանս քաղաքում 1966 թվականի հոկտեմբերի 7_ին։  


Աղբյուրը՝ 
 https://ru.wikipedia.org/wiki/%D0%A4%D1%80%D0%B5%D0%BD%D0%B5,_%D0%A1%D0%B5%D0%BB%D0%B5%D1%81%D1%82%D0%B5%D0%BD

Թարգմանեցին՝ Անահիտ Զաքարյանը և Սիրուշիկ Սահակյանը

вторник, 11 апреля 2017 г.

Հաչիկո՝ մի շան պատմություն

Պատմություն

Համալսարանի պրոֆեսոր Պարկեր Ուիլսոնը կայարանում գտնում է մոլորված մի շան։ Քանի որ շունը տեր չուներ, Պարկերը վերցրեց նրան իր հետը։ Շունը սկսեց ապրել պրոֆեսորի հետ, և այդ ժամանակ ուժեղ բարեկամություն ստեղծվեց նրանց միջև։ Պարկերը շատ է կապվում իր նոր ընկերոջ հետ։ Ամեն օր Հաչիկոն ուղեկցում է տիրոջը դեպի կայարան, երբ նա գնում է աշխատանքի, իսկ երեկոյան գալիս է, որպեսզի հանդիպի նրան, և միասին վերադառնան տուն։ Մի օր պրոֆեսորը հանկարծամահ է լինում համալսարանում դասախոսության ժամանակ, սրտի կաթվածից։ Սպասելով իր տիրոջը, Հաչիկոն ամեն օր գնում է կայարան և սպասում նրա գալուն։
Չնայած նրան, որ պրոֆեսորի հարազատները փորձում են շանը վերցնել իրենց մոտ, միևնույն է Հաչիկոն վերադառնում է ետ կայարան և շարունակում սպասել իր հավատարիմ ընկերոջը։ Տեղի վաճառականները կերակրում են Հաչիկոյին և հիանում են շան նվիրվածության և համառության վրա։
Շուտով այս ոչ սովորական շան մասին իմանում են լրագրողները, և Հաչիկոն դառնում է մամուլի հերոսը։ Մինչև կյանքի վերջին օրերը Հաչիկոն գնում է կայարան, մոտենում է գնացքներին և սպասում , որ երեկոյան իր ընկերը կիջնի գնացքից և նրանք միասին կվերադառնան տուն։ Պրոֆեսորն այդպես էլ չի վերադառնում, բայց հավատարիմ շունը չի հեռանում կայարանից։ Հենց այս կայարանում էլ մահանում է շունը, սպասելով իր տիրոջը։

Թարգմանության աղբյուրը՝  https://en.wikipedia.org/wiki/Hachi:_A_Dog%27s_Tale

вторник, 28 марта 2017 г.

Լեգենդ փնտրողի մասին (ֆիլմ)

Պատմություն

Սերիալի պատմությունը կառուցված է գիտաֆանտաստիկ գրող Թերրի Գուդկաինդայի  գրված գրքերի հիման վրա, ավելի կոնկրետ  <<Սուրը Ճշմարտության>> գրքի մոտիվներով։
Ռիչարդ Սայֆերը ճշմարտության փնտրողը, մի մարտիկ էր, ում վիճակված էր ազատել երկիրը մի դաժան բռնակալից՝ Դարկեն Ռալից։ Այս հարցում նրան օգնում է Կելեն Ամնելն և աճպարար առաջին աստիճանի՝ Զեդիկուս Զուլ Զոռանդեռը։
Երկրորդ սեզոնում Դարկեն Ռալը պարտված էր, և Ռիչարդին հայտնվում է ավելի հզոր թշնամի՝ ստորգետնյա աշխարհի տիրակալը։ Իր մարտական թիմին է միանում Կառա Մորդ Սիթը, ով նախկինում ծառայում էր Դարկեն Ռալին։
Սերիալի սյուժեն շատ հեռու է գրքի սյուժեից, հատկապես վերջի հատվածը։ Վերցված հիմնական կերպարները մեջբերված են այլ իրավիճակներից, սակայն ամբողջությամբ սյուժեն վերակառուցված է։

Արտադրություն
Սերիալի նկարահանումները սկսել են 2008 թվականի մայիսին Դիսնեյ ընկերության և Էյբիսիի ուժերով։ Առաջին և երկրորդ սեզոնները բաղկացած 22-ական դրվագներից։
Երկրորդ սեզոնը վերջինն էր։ Նկարահանումները ընդհատվեցին, սերիալը փակվեց և նոր սեզոն չէր լինելու։

Թարգմանության աղբյուրը՝  https://en.wikipedia.org/wiki/Legend_of_the_Seeker

четверг, 19 января 2017 г.

PLED GUILTY

<<Խաղարկային դատարան>>-ը ներկայացում է հորինված պատմության հիման վրա։

 Ֆիլմը՝  https://www.youtube.com/watch?v=YS-mJlc-Vks

Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...