Պատմություն
Համալսարանի պրոֆեսոր Պարկեր Ուիլսոնը կայարանում
գտնում է մոլորված մի շան։ Քանի որ շունը տեր չուներ, Պարկերը վերցրեց նրան իր հետը։
Շունը սկսեց ապրել պրոֆեսորի հետ, և այդ ժամանակ ուժեղ բարեկամություն ստեղծվեց նրանց
միջև։ Պարկերը շատ է կապվում իր նոր ընկերոջ հետ։ Ամեն օր Հաչիկոն ուղեկցում է տիրոջը
դեպի կայարան, երբ նա գնում է աշխատանքի, իսկ երեկոյան գալիս է, որպեսզի հանդիպի նրան,
և միասին վերադառնան տուն։ Մի օր պրոֆեսորը հանկարծամահ է լինում համալսարանում դասախոսության
ժամանակ, սրտի կաթվածից։ Սպասելով իր տիրոջը, Հաչիկոն ամեն օր գնում է կայարան և սպասում
նրա գալուն։
Չնայած նրան, որ պրոֆեսորի հարազատները փորձում են շանը վերցնել իրենց մոտ, միևնույն
է Հաչիկոն վերադառնում է ետ կայարան և շարունակում սպասել իր հավատարիմ ընկերոջը։ Տեղի
վաճառականները կերակրում են Հաչիկոյին և հիանում են շան նվիրվածության և համառության
վրա։
Շուտով այս ոչ սովորական շան մասին իմանում են լրագրողները, և Հաչիկոն դառնում
է մամուլի հերոսը։ Մինչև կյանքի վերջին օրերը Հաչիկոն գնում է կայարան, մոտենում է
գնացքներին և սպասում , որ երեկոյան իր ընկերը կիջնի գնացքից և նրանք միասին կվերադառնան
տուն։ Պրոֆեսորն այդպես էլ չի վերադառնում, բայց հավատարիմ շունը չի հեռանում կայարանից։
Հենց այս կայարանում էլ մահանում է շունը, սպասելով իր տիրոջը։
Թարգմանության աղբյուրը՝ https://en.wikipedia.org/wiki/Hachi:_A_Dog%27s_Tale