1.Ձեր կարծիքով որոնք են
էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞:
Էկոհամակարգը բաղկացած է կենդանի
օրգանիզմներից և նրանց ապրելու միջավայրից: Յուրաքանչյուր էկոհամակարգում ամեն ինչ
փոխկապակցված է: Փոխկապակցվածությունն էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշներից
մեկն է: Օրինակ կռնեխները և արոսենին կախված են միմյանցից, թռչունները սնվում են
ծառի պտուղներով և այլն:
Համակարգի բաղադրիչների
պակասությունից ամբողջ համակարգը կարող է վերանալ:
2. Ինչպիսի էկոհամակարգեր
են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:
Էկոհամակարգերը բաժանվում են
երկու մեծ խմբերի` բնական և արհեստական: Բնական էկոհամակարգերը կատարում են իրենց
հատկությունները առանց մարդու միջամտության: Օրինակ` գետը: Իսկ արհեստական
էկոհամակարգերը մարդածին են: Օրինակ` բանջարանոցները, արոտավայրերը, այգիները և
այլն:
3. Ինչպես է ազդում մարդը ձեզ
շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեության վրա:
Մարդը մեծ վնասներ է պատճառում
էկոհամակարգերին`կտրելով ծառերը, աղտոտելով շրջակա միջավայրը, զբաղվելով
որսորդությամբ, ձկնորսությամբ և այլն: Մարդկանց միջամտությամբ կարող է նաև խախտվել
սննդառության շղթան:
4. Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի
հետ, եթե պակասի էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր
տարբերակն ներկայացնել առանձին):
Էներգիայի պակասությունը
էկոհամակարգերում կնպաստի համակարգի ոչնչացմանը:
Ֆոսֆորի և ազոտի հոսքի նվազման
հետևանքով չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ և կխաղտվի դրանց
շրջանառությունը էկոհամակարգերում: Ածխածնի հոսքի նվազման հետևանքով
կխաղտվեն շրջանառության ուղղությունները: