среда, 25 октября 2017 г.

Նասրեդինի առակները (4 առակ)

Անձրևանոցը

Նասրեդինը և իր ընկերը քայլում էին փողոցով, և հանկարծ սկսվեց հորդառատ անձրև։
Ընկերը նկատեց, որ Նասրեդինը իր մոտ անձրևանոց ուներ և ասաց.
-Բացիր անձրևանոցը, որպեսզի խուսափենք թրջվելուց:
-Ոչ, - ասաց Նասրեդինը, - դա մեզ չի հաջողվի, քանի որ այս հովանոցը լի է անցքերով:
-Ուրեմն ինչու՞ ես այն բերել,-հետաքրքրությամբ հարցրեց ընկերը։
-Դե, ես չէի կարծում, որ այսօր կանձրևեր, - պատասխանեց Նասրեդինը։



Նասրեդինի սուտը

-Նասրեդին, դու հայտնի ես որպես ստախոս և չափազանցնող մարդ։ Մի սուտ ասա ինձ առանց մտածելու , և ես քեզ կպարգևատրեմ հիսուն դոլլարով։

-Հիսուն դոլլա՞ր։ Դու հենց նոր ինձ խոստացար հարյուր դոլլար պարգևատրել։



Ի՞նչ պետք է անեմ

Նասրեդինի ընկերը մշտապես անհանգստացած էր և ցնցված ամեն կատարվող բանից։
Մի օր նա գնաց Նասրեդինի մոտ և հարցրեց նրան. 
-Ի՞նչ պետք է անեմ, եթե առավոտյան շուտ եմ վեր կենում և այդ ժամանակ այնքան մութ է լինում, որ ես բախվում եմ ինչ-որ բանի և վնասում եմ ինձ:
Նասրեդինը պատասխանեց. 
-Առավոտյան վեր կաց ավելի ուշ:



Ուղտ թե՞ մարդ

-Նասրեդին, ո՞վ է ավելի իմաստուն, ուղտը թե մարդը:
-Ուղտը:
-Ինչու՞:
-Քանի որ ուղտը բեռ է բեռնում, բայց ոչինչ չի պահանջում, մինչդեռ մարդը, նույնիսկ եթե նա պատասխանատվություն է կրում, հաճախ ընտրում է ավելին:


Թարգմանությունների աղբյուրը՝ http://www.rodneyohebsion.com/mulla-nasrudin.htm

воскресенье, 22 октября 2017 г.

Պի (П) մաթեմատիկական թիվը երաժշտության մեջ

П-ն մաթեմատիկական հաստատուն թիվ է, որը ցույց է տալիս շրջանագծի երկարության հարաբերությունը տրամագծին։ Այն երբեք չի կրկնվում և երբեք չի վերջանում, եթե այն գրված է տասնորդական տեսքով։ Եթե նոտաները համարակալենք 0-ից 9 թվանշաններով, ապա կստանանք պի (П) թվի երաժշտությունը։




Հետաքրքիր փաստեր պի թվի մասին

Առաջին անգամ հունարեն այբուբենի П տառով այս թիվը նշանակել է բրիտանացի մաթեմատիկոս Վիլյամ Ջոնսը 1706 թվականին։
Նյու-Յորքից մինչև Կանզաս ընկած հեռավորությունը կարող է ընդգրկվել պի թվի մեկ միլիարդ թվանշաններով։
2010 թվականին հայտնի դարձավ, որ պի թվանշանի տասնորդական թվերի քանակը ստորակետից հետո ունի ավելի քան 5 տրիլիոն նիշ։
Պի թվանշանները երբեք չեն կրկնվում։
Այս թվերի հաջորդականությունը պատահական չէ։
Ենթադրվում է, որ թվերի հիմքում պի-ն հանդիպում է բոլոր հնարավոր թվերի համակցություններում, այդ թվում նաև սմարթֆոնների կոնտակտային հեռախոսահամարներում։
Թեև մաթեմատիկական տեսանկյունից որևէ երաշխիք չկա, որ թվերի բոլոր հնարավոր համադրություններում ներկա է պի թիվը, մինչև նրանք իսկապես չեն հայտնաբերվի։ 
Պի թվի օրը ամեն տարի նշվում է մարտի 14-ին (3/14):
Սակայն 2015 թվականին այս ամսաթիվը յուրահատուկ է ,քանի որ պի թվի առաջին 10 թվանշանները համընկնում են ամսաթվի և ժամանակի հետ (3/14/15 ժամը 9:26:53):
Դա տեղի է ունենում յուրաքանչյուր 100 տարին մեկ։ 

Թարգմանության աղբյուրը՝ https://www.youtube.com/watch?v=IOMkTGZ6GuU

среда, 11 октября 2017 г.

Եռօրյա ճամփորդություն դեպի Սյունիք

Ուրբաթ օրը ՝ հոկտեմբերի 6-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի շրջանավարտները, և 11-րդ դասարանի որոշ սովորողներ, պատմության ուսուցիչներ Վահրամ Թոքմաջյանի և Վարդան Կարապետյանի հետ ուղևորվեցինք Սյունիք։ Ես առաջին անգամ էի Սյունիքում և բազում տպավորություններ ունեմ այս ճամփորդությունից։ Այն ուներ ուսուցողական բնույթ և դրա հետ մեկտեղ մեզ տվեց զվարճալի հիշողություններ։ Էքսկուրսիայի ընթացքում կատարելու էինք նախագիծ, որի շրջանակներում պետք է նկարահանեինք փոքր տեսադաս 18-րդ դարի ժամանակաշրջանի մասին։ Ամեն ինչ պատրաստ էր, որպեսզի սկսվեին մեր երկրորդ տեսադասի նկարահանումները։ Դերերը բաշխված էին, կար համապատասխան հագուստ։  21-րդ դարի գիտնականի ստեղծած ժամանակի մեքենայի առաջին փորձարկումից հետո, որի ժամանակ լրագրողները հայտնվել էին Տիրան թագավորի կառավարած ժամանակաշրջանում, ժամանակն էր եկել այն ևս մեկ անգամ գործածել, սակայն այս անգամ ուղևորվել 18-րդ դարի առաջին քառորդ՝ ծանոթանալու Սյունիքում կատարվող իրադարձություններին։ Գլխավոր կերպարներն էին Դավիթ Բեկը,Մխիթար Սպարապետը , տեր Ավետիսը, Գոհարը և Սաթենիկը։ Սակայն այս կերպարները հետաքրքիր չէին լինի եթե նրանց չմիանաին նաև լրագրողների, թոք-շոույի հաղորդավարի, փորձագետների և լրացուցիչ անձանց դերակատարումները։  Նկարահանումները տեղի ունեցան Խնձորեսկի ճոճվող կամրջի շրջակայքում, քարանձավներում, Հալիձորի բերդում։ Նկարահանումը հնարավոր չէր լինի իրականցնել առանց կրթահամալիրի տրամադրած նկարահանման պարագաների և հատուկ այդ դարաշրջանի համար կարված հագուստների, ուստի շնորհակալ ենք կրթահամալիրին  տրամադրած պարագաների համար։

Առավոտյան ժամը 9։30 մեկնեցինք Մայր դպրոցից։ Ճանապարհի որոշ մասը անցնելուց հետո կանգնեցինք առաջին կանգառում։ Նախաճաշեցինք, որից հետո ուղևորվեցինք դեպի Զորաց քարեր, ծանոթացանք տեղանքին, ավելացրեցինք մեր գիտելիքի պաշարը և այնուհետ շտապեցինք դեպի Խնձորեսկ, որտեղից էլ սկսեց մեր տեսադասի նկարահանման քայլերը։ Սկզբում շատ բարդ թվացող նկարահանմանը տվեցինք հաջող մեկնարկ, քարանձավում նկարեցինք Գոհարի և լրագրողների հանդիպումը, իսկ ճոճվող կամրջի շրջակայքում Մխիթար Սպարապետի հատվածը։ Ժամերն անցնում էին, սակայն այնքան հետաքրքիր և ծիծաղաշարժ էր նկարահանման ամեն մի պահը, որ մենք անգամ չէինք նկատում, թե ինչպես է մթնում և ավարտվում նկարահանման առաջին օրը։ Հագեցած օրվա ավարտին շարժվեցինք դեպի Կոռնիձոր։ Իսկ այստեղ իրենց հյունընկալ տան դռները բացեցին Ընկեր Վարդանի ծնողները։ Չշտապեցինք օրը ավարտված համարելով քնել, ամեն ինչ այնքան հետաքրքիր էր սկսվել, որ մենք չէինք ցանկանում, որ այն ավարտվի։ Գրեթե լուսանում էր, բայց հետաքրքրաշարժ և զվարճալի խաղերը, ծիծաղելի զրույցները թույլ չէին տալիս մտածել քնելու մասին։ Սակայն մեր դիմաց մենք ունեիք ավելի ծանր նկարահանումներով օր, ուստի մեծ դժվարությամբ մի կողմ դրեցինք ջերմ զրույցները և խաղերը ու գիշերեցինք։ Առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք ։ Երկու խմբերը միացան և ուղևորվեցինք դեպի Հալիձոր։ Մեր անկրկնելի խմբին միացան երկու աշակերտներ, ովքեր առանց վարանելու համաձայնել էին մեզ օգնել և ստանձնել թիկնապահի դերը։ Ինչպես միշտ այնքան էինք տարվել մտերմիկ զրույցներով, որ չնկատեցինք թե ինչպես հասանք Հալիձոր։ Բայց միայն Հալիձոր, իսկ բերդը, որում նկարահանելու էինք տեսարանները դեռ առջևում էր։ Այս ճանապարհն էլ հաղթահարելով վերջապես հասանք Հալիձորի բերդ։ Մի փոքր հանգստանալուց հետո բուռն ոգևորությամբ շարունակեցինք նկարահանումները։ Նկարահանեցինք Սաթենիկի և Դավիթ Բեկի զրույցը, դարպասները թշնամու դեմ բացելու տեր Ավետիսի և լրագրողների անհաջող զրույցը, ու դրա արդյունքում լրագրողներին զնդան նետելու և այնտեղից 21-րդ դար վերադառնալու տեսարանները։ Այնքան էինք տարվել նկարահանումներով, որ անգամ մոռացել էինք սովի մասին, բայց սովի մասին երկար չհիշել անհնար էր ։ Իջնելով Հալիձորի բերդը, բնության գրկում կազմակերպեցինք պիկնիկ։ Երկրորդ օրն անցավ ավելի հետաքրքիր։ Վերադարձանք Կոռնիձոր։ Քնելուց առաջ բոլորով միասին խաղացինք սեղանային խաղեր։ Ժամանակը սլանում էր կարծես թե ինչ-որ տեղ էր շտապում։ Արդեն շատ ուշ էր, իսկ վաղը մեր մեկնելու օրն էր։ Հետևաբար շտապեցինք քնել։ Վերջին օրը մեր թանկ ժամանակի մի մասը նվիրեցինք գյուղին ծանոթանալուն։ Մեզ տրամադրած թռչող տեսախցիկով կադրեր արեցինք գյուղի գեղատեսիլ վայրերում։ Հետո հիշեցինք, որ տանը մեզ է սպասում հայկական ավանդական խորովածը և շտապեցինք վերադառնալ մեզ արդեն հարազատ դարձած տուն, պատրաստելու այն։ Արդեն մոտ 14։30 էր և ժամանակն էր հրաժեշտ տալու բոլորին և վերադառնալ ետ Երևան։ Երևան հասանք շատ ուշ, սակայն ավտոբուսում մինչև վերջին պահը պահպանվում էր ջերմ տրամադրությունը։ Կյանքում կան զգազմունքներ և պահեր, որոնք խոսքերով անհնար է նկարագրելը։ Մեր այս 3 օրյա ճամփորդությունը լի էր արկածներով և անմոռանալի պահերով։





четверг, 5 октября 2017 г.

Զիգբերտ Տառաշ

Զիգբերտ Տառաշը ( 5 Մարտ 1862 – 17 Փետրվար 1934) ամենահզոր շախմատիստներից էր և միաժամանակ ամենաազդեցիկ շախմատի ուսուցիչներից 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։
Տառաշը ծնվել է Գերմանիայում ։ 1880 թվականին ավարտելով դպրոցը, նա լքում է իր քաղաքը և ուղևորվում է Հալլե ուսումնասիրելու բժշկությունը։ Ընտանիքի հետ նա բնակություն է հաստատում Բավարիայի կենտրոնական մասում գտնվող՝ Նյուրնբերգ քաղաքում,  իսկ ավելի ուշ տեղափոխվում է Մյունխեն , ունենալով հաջողություններ բժշկական պրակտիկայում։ Նա ուներ 5 երեխաներ։ Տառաշը հրեա էր, սակայն 1909 թվականից դարձավ քրիստոնեա ։ Նա հայրենասեր գերմանացի էր, ով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցեց որդուն, սակայն նացիզմի վաղ փուլերում  դիմեց հակասեմիտիզմի։
 Շախմատային Հրապարակումներ
Զիգբերտ Տառաշը շախմատի բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Նրա հեղինակային հիմնական գրքերը հետևյալ էինDreihundert Schachpartien (1895), թարգմանել է Ալբերտ Սոլոմոնովիչը որպես <<Երեք հարյուր շախմատային խաղ>>(1999),  Die modern Schachpartie (1912), և Das Schachspiel (1931) , թարգմանել են ԳՍմիթը և ԹԲոնը  <<Շախմատի խաղ>> վերնագրով (1935)։ Երրորդ գիրքը բաղկացած է երեք մասիցվերջաբանը, միջին խաղացանկը և բացումը։ Դա նրա գրած վերջին գիրքն էր և ամենահաջողվածը։

Թարգմանության աղբյուրը՝ 
https://en.wikipedia.org/wiki/Siegbert_Tarrasch

Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...