пятница, 29 сентября 2017 г.

Պատմության քառուղիներում. նախագիծ 2

«Պատմության քառուղիներում» նախագծի շրջանակներում նկարահանվում է
Ժամանակի մեքենա տեսադասերի շարքը: 
Առաջին տեսադասի նկարահանումները կազմակերպվել են Դաշտադեմի ամրոցում: Թեման՝ Տիրան թագավոր:
Երկրորդ տեսադասի նկարահանումները նախատեսված են իրականացնել Սյունիքում: Թեման՝ Դավիթ Բեկ. հայոց պետականության զուգահեռները: Տաղավարային նկարահանումները կազմակերպվելու են Կրթահամալիրում:
Նախագիծ
Պատմության քառուղիներում.

Ընդհանուր նկարագիր
Սույն նախագծի շրջանակներում նկարահանվելու են տեսադասեր, որոնք նվիրված են անցյալի և ներկայի մեջ զուգահեռներ անցկացնելուն, սովորողին նոր մոտեցումներով ուսումնական նյութեր ներկայացնելուն:
Նախագիծը կրելու է շարունակական բնույթ և անդրադառնալու է տարբեր ժամանակաշրջանների իրադարձություններին: Այն երևութական է:
Երկրորդ տեսադաս. հիմնական նկարագիր
21-րդ դարի գիտնականը կառուցել է ժամանակի մեքենա: Այս անգամ լրագրողները ուղևորվում են 18-րդ դարի առաջին քառորդ՝ ծանոթանալու Սյունիքում ծավալվող իրադարձություններին։ Գործող հիմնական անձիք են՝ Դավիթ Բեկը, Մխիթար Սպարապետը, Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսը, տեր Ավետիսը, Գոհարը, Սաթենիկը։
Խնդիրներ
Սովորողները ծանոթանում են առկա նյութի հետ:
Ստեղծվում է համապատասխան հագուստ:
Ստեղծվում է համապատասխան տաղավար:
Կատարվում է դերերի բաշխում:
Ընթացք
Վերոնշյալ խնդիրների կարգավորումից հետո, նկարահանումներն իրականացվում են Սյունիքում, որը զուգորդվում է նաև հայրենագիտությամբ։ Նկարահանումները կազմակերպվում են Խնձորեսկի քարանձավներում՝ Ճոճվող կամրջի շրջակայքում, Հալիձորի բերդում։
Գործընկերություն
Նախագիծը հնարավոր չի լինի իրականացնել առանց ԹՎ միջոցների և կրթահամալիրում գործող ԹՎ-ի հետ համագործակցելու: Այս անգամ, հոլովակի նկարահանման, մոնտաժման և այլ տեխնիկական աշխատանքներին մասնակցելու են 12-րդ դասարանի սովորող Նանե Սարգսյանի գործընկերները՝ Թումո կենտրոնից։
Նպատակ
Ուսումնական ֆիլմի, տեսադասի ստեղծում, որում կներկայացվեն 18-րդ դարի առաջին քառորդի անցքերը։ Կանցկացվեն զուգահեռներ արդի իրականության հետ։ Սովորողների մի խումբ հանդես է գալիս որպես փորձագետ։
Թեմայի արդիականությունը
Դասական պատմագրության մեջ ընդունված է այս թեման ներկայացնել որպես ազատագրական շարժում։ Իրականության մեջ, եթե համեմատենք, այն բավականին կուռ պետական կառույց էր, որն ուներ պետականությանը բնորոշ հիմնական բաղադրիչները։ Թեման հատկապես կարևոր է Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության վերաբերյալ ընկալումների ու քննարկումների ֆոնին։

Շահառուներ և կիրառման ուղղություններ
6-րդ և բարձր դասարանների սովորողներ, ծնողներ, կրթության հետ առնչվող անձիք, պարզապես հետաքրքրված անձիք: Կարող է կիրառվել հասարակագիտական տարբեր բնույթի դասընթացներում:
Համակարգող ̀   Վահրամ Թոքմաջյան

Ճամփորդությունը նախատեսվում է իրականացնել սույն թվականի հոկտեմբերի 6-8-ը։
Մասնակիցները՝ 10-12-րդ դասարանի սովորողները։
Ճամփորդության և նկարահանումների ծրագիր.
Օր առաջին, հոկտեմբերի վեց
Մեկնում ՝
Հոկտեմբերի 6, ժամը՝ 8:00, Մայր դպրոցից։
Առաջին կանգառ՝ Աղավնաձորի շուկային հարակից տարածքում ընդմիջում։
Երկրորդ կանգառ՝ այցելություն Զորաց քարեր։
Երրորդ կանգառ՝ Խնձորեսկ, տեսադասի առաջին մասի նկարահանումներ։
Չորրորդ կանգառ՝ Կոռնիձոր գյուղ։ Տեղավորվում են տներում։ Ընթրիք։ Շփումներ գյուղի բնակիչների հետ։
Օր երկրորդ, հոկտեմբերի յոթ
Վերկաց՝ 8.00
Նախաճաշ՝ 9.00:
Մեկնում Հալիձորի բերդ՝ 9.30:
11.00-ից, Ողջի բերդի հովտով քայլք դեպի Հալիձոր բերդ։
12.00-ից նկարահանումների մեկնարկ։
14.00 ճաշ։
16.00 մեկնում Շիկահողի արգելոց։
20:00 ժամանակում Կոռնիձոր, ընթրիք։
Օր երրորդ, հոկտեմբերի ութ
Վերկաց՝ 8.00
Նախաճաշ՝ 9.00:
Նկարահանումներ Կոռնիձոր գյուղում։
12.00 մեկնում Տաթևի վանք։
14.00 ճաշ։
16.00 վերադարձ Երևան։
Հնարավորության դեպքում, փոքրիկ տեղեկատվական հոլովակի նկարահանում Կոռնիձոր գյուղի, գյուղի խնդիրների, բնակիչների վերաբերյալ։

суббота, 9 сентября 2017 г.

Baby Tiger

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի դեռահասներից մեկը, Մեխիկոյից գնել էր վագրի ձագ։ Փոքրիկ Բենգալյան վագրը արժեր 300 դոլլար։ Նոր օրենքի համաձայն արգելվում էր էկզոտիկ կենդանիների մուտքը Մեքսիկայի կրկեսներ։ Ձագը ընդամենը 6 շաբաթական էր և կշռում էր մոտավորապես 3 կգ։ Կան մոտ 2500 վայրի Բենգալյան վագրեր Հնդկաստանում, Չինաստանում, Բութանում, Բանգլադեշում և Միանմայում։ Ոստիկանությունը ձերբակալեց դեռահասին։ Եթե մարդիկ նրան ճանաչեին մեղավոր, ապա նրան կարող էին դատապարտել ավելի քան 20 տարի ազատազրկման։

Թարգմանության աղբյուրը՝ 
https://www.newsinlevels.com/products/baby-tiger-level-3/

четверг, 7 сентября 2017 г.

Սիմոն Սոլովեյչիկ

Սիմոն Սոլովեյչիկ Լվովիչը(հոկտեմբերի 1, 1930, Սիմֆերոպոլ- հոկտեմբերի 18, 1996, Մոսկվա, Ռուսաստան) խորհրդային և ռուս հրապարակախոս է, լրագրող ու մանկավարժ։
Սոլովեյչիկը վարել է «Աշակերտության ժամը» և «Մանկավարժություն բոլորի համար» հեռուստատեսային հաղորդումները։ 1970 թվականի երկրորդ կեսին նա հեռանում է բոլոր թերթերից՝ աշխատանքը շարունակելով տանը։ Այդ ժամանակահատվածում գրել է «Մանկավարժություն բոլորի համար» և մի շարք այլ գրքեր։
1985-1988 թվականներին «Ուսուցչի թերթի» հատուկ թղթակից և գլխավոր ղեկավար Վլադիմիր Ֆեդերովիչ Մատեևի գլխավորությամբ կազմակերպվում են փորձարարական հանդիպումներ: Այս ընթացքում Սոլովեյչիկը այցելում է օտարերկրյա դպրոցներ՝ իր հոդվածներում ներկայացնելով աշխարհի տարբեր երկրների դպրոցական կյանքի մասին տպավորություններ:
1992 թվականին հիմնել և ղեկավարել է «Սեպտեմբերիթերթն ու հրատարակչությունը։
Մահացել է 1996 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Մոսկվայում։ Թաղված է Վոստրյակովսկու գերեզմանատանը:

Թարգմանության աղբյուրը՝ https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2%D0%B5%D0%B9%D1%87%D0%B8%D0%BA,_%D0%A1%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BD_%D0%9B%D1%8C%D0%B2%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87

Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...