вторник, 30 мая 2017 г.

Հոնգ Ջոնգ Հյոն

Հոնգ Ջոն Հյոն հարավկորեացի դերասան և մոդել է:
Հոնգ Ջոն Հյոնը դեբյուտ է արել 2008 թվականին, նկարահանվելով իր  առաջին ֆիլմում («Հեյ Թոմ»): Նույն թվականին սկսնակ դերասանը հայտնվեց միանգամից երկու ֆիլմում, որոնցից մեկը «Սառած ծաղիկ» ֆիլմն է:
2009 թվականին նա առաջին անգամ ստացավ դեր «Heading to the Ground» հեռուստաշոուում:
2010 թվականին Ջոն Հյոնը մասնակցեց «Oh! My Lady» շոուին: Որից հետո հնարավորություն ստացավ նկարահանվել «Jungle Fish 2»-ում, գլխավոր դերում: Ֆիլմի հաջողությունը օգնեց Ջոն Հյոնի կարիերայի առանընթացին:
2011 թվականին նա մասնակցեց ևս երեք շոուների, որոնք նույնպես հասան հաջողությանWhite Christmas», «Warrior Baek Dong Soo» ,«Vampire Idol»)։

Թեև այս դերասանի դերերի մեծ մասը գլխավոր չէին, սակայն այս շոուների հանրահայտ լինելը օգնեց նրան դառնալ իսկական աստղ:

Աղբյուրը՝  https://en.wikipedia.org/wiki/Hong_Jong-hyun
Թարգմանեցին՝ Անահիտ Զաքարյանը և Սիրուշիկ Սահակյանը

Old Woman Learns to Read

87 տարեկան Ուրսուլա Շեփհերդը՝ Մեծ Բրիտանիայից, 1944 թվականին ավարտեց դպրոցը առանց կարդալ կարողանալու։ Նա երբևէ ժամանակ չի ունեցել սովորել կարդալ, քանի որ պետք է խնամեր իր խեղճ ծնողներին: 1930 և 1940 թվականներին դպրոցում նա ձևացնում էր թե չի կարող կարդալ՝ գրքի էջերը փոխելով:

Ուրսուլան զգաց, որ նա շատ բաներ է բաց թողել և շատ տխրեց, քանի որ այլ մարդիկ կարողանում էին թերթեր կամ գրքեր կարդալ, իսկ ինքը ոչ։ Սակայն նա որոշեց, որ ժամանակն է եկել վերջապես սովորել կարդալ։ Նա արդեն հասել է մեծ հաջողությունների և հուսով է, որ կարող է ոգեշնչել այլ մարդկանց կարդալ, նույնպես։

Թարգմանության աղբյուրը՝ https://www.newsinlevels.com/products/old-woman-learns-to-read-level-3/#

пятница, 19 мая 2017 г.

Ֆրենե Սելեստեն

Կենսագրություն

Ֆրենե Սելեստենը ծնվել է 1896 թվականի հոկտեմբերի 15_ին Գառ քաղաքում, գյուղական ընտանիքում։ 1913-1914 թվականներին սովորել է Նիցցեյի դպրոցում։ Եղել է կազմակերպիչ և ղեկավար փորձարարական նախնական կրթական հաստատություններում` Բար_սյուր_Կու (1920—1928), Սեն_Պոլ (1928—1934), Վանս (1934—1966)։ Ֆրենեն նաև եղել է թողարկող և գլխավոր խմբագիր «Դաստիարակ» և «Մանկության արվեստ» ամսագրերի։ Մահացել է Վանս քաղաքում 1966 թվականի հոկտեմբերի 7_ին։  


Աղբյուրը՝ 
 https://ru.wikipedia.org/wiki/%D0%A4%D1%80%D0%B5%D0%BD%D0%B5,_%D0%A1%D0%B5%D0%BB%D0%B5%D1%81%D1%82%D0%B5%D0%BD

Թարգմանեցին՝ Անահիտ Զաքարյանը և Սիրուշիկ Սահակյանը

Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...