вторник, 8 ноября 2016 г.

Էկոհամակարգերի հիմնախնդիրները

1.Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞:

Էկոհամակարգը բաղկացած է կենդանի օրգանիզմներից և նրանց ապրելու միջավայրից: Յուրաքանչյուր էկոհամակարգում ամեն ինչ փոխկապակցված է: Փոխկապակցվածությունն էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշներից մեկն է: Օրինակ կռնեխները և արոսենին կախված են միմյանցից, թռչունները սնվում են ծառի պտուղներով և այլն:
Համակարգի բաղադրիչների պակասությունից ամբողջ համակարգը կարող է վերանալ:


2. Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:

Էկոհամակարգերը  բաժանվում են երկու մեծ խմբերի` բնական և արհեստական: Բնական էկոհամակարգերը կատարում են իրենց հատկությունները առանց մարդու միջամտության: Օրինակ` գետը: Իսկ արհեստական էկոհամակարգերը մարդածին են: Օրինակ` բանջարանոցները, արոտավայրերը, այգիները և այլն:
  

3. Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեության վրա:

Մարդը մեծ վնասներ է պատճառում էկոհամակարգերին`կտրելով ծառերը, աղտոտելով շրջակա միջավայրը, զբաղվելով որսորդությամբ, ձկնորսությամբ և այլն: Մարդկանց միջամտությամբ կարող է նաև խախտվել սննդառության շղթան:


4. Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակն ներկայացնել առանձին):

Էներգիայի պակասությունը էկոհամակարգերում կնպաստի համակարգի ոչնչացմանը:
Ֆոսֆորի և ազոտի հոսքի նվազման հետևանքով չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ և կխաղտվի դրանց շրջանառությունը էկոհամակարգերում: Ածխածնի հոսքի նվազման հետևանքով կխաղտվեն շրջանառության ուղղությունները:

пятница, 4 ноября 2016 г.

Անպոչ աղվեսը

Աղվեսը պոչը կորցրել էր մի ինչ-որ թակարդում և մտածում էր, որ այդպիսի խայտառակությամբ ապրել չի կարող:Եվ նա որոշեց մյուս բոլոր աղվեսներին առաջարկել կտրել իրենց պոչերը, որպեսզի ընդհանուր դժբախտության տակ ծածկի իր խեղումը:
Նա հավաքեց բոլոր աղվեսներին, և նրանց հորդորեց կտրել իրենց պոչերը պատճառաբանելով, որ նախ և առաջ գեղեցիկ չեն, և երկրորդն էլ` ավելորդ ծանրություն է: Աղվեսներից մեկը ասաց նրան.
-Դու մեզ չէիր տա այդպիսի խորհուրդ, եթե այն քեզ ձեռնտու չլիներ:

Թարգմանության աղբյուրը՝  https://pritchi.ru/id_4841

четверг, 3 ноября 2016 г.

Սոխակն ու բազեն

Սոխակը նստած էր բարձր կաղնու վրա և, իր սովորության համաձայն, երգում էր: Բազեն, տեսնելով սոխակին, ով ուտելու ոչինչ չուներ, թռավ և բռնեց նրան: Սոխակը զգաց, որ իր վերջը եկել է և խնդրեց բազեին բաց թողնել իրեն` պատճառաբանելով, որ ինքը շատ փոքրիկ է, որպեսզի լցնի բազեի ստամոքսը, և եթե բազեն ոչինչ չունի ուտելու, թող որ նա հարձակվի ավելի մեծ թռչունների վրա:
Բայց բազեն պատասխանեց.
-Բոլորովին: Ես զրկված կլինեմ գիտակցությունից, եթե բաց թողնեմ այն հաջողությունը, որն իմ ճանկերում է և վազեմ այն երևակայական հաջողության վրա, որն անգամ չի երևում: 

Թարգմանության աղբյուրը՝  https://pritchi.ru/id_4793

Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...