понедельник, 19 сентября 2016 г.

Շարդենի փողոց - Թբիլիսիի թաղամասեր նախագիծ


Շարդենի փողոցը զբոսաշրջիկների և տեղի բնակիչների սիրված վայրն է: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում Ձվելի Թբիլիսի թաղամասում, Բամբակե շարքի աջ մասում : Փողոցը անվանել են ի պատիվ ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի, ով 1673 թվականին այցելել է Թբիլիսի՝ թողնելով քաղաքի նկարագրի մասին հուշագրություններ եւ որոշ նկարներ: Հենց այս փողոցը դեռ միջնադարում համարվել է թիֆլիսյան ամենաաշխույժն ու բանուկը, որի վրա այնքան կրպակ ու ծածկ է եղել, որ, լույսի բացակայության պատճառով, նույնիսկ Մութ շարք (վրաց.՝ «Բնելի րիգի») է անվանվել: Փողոցի վերականգնումից հետո, այստեղ բացվել են հուշանվերների խանութներ, ժողովրդական արհեստները «ցուցադրող» մի քանի վարպետաց սրահներ, ինչպես նաեւ ամառային ռեստորաններին ու սրճարաններին բնորոշ սեղանիկներ: Մի խոսքով, փողոցն այսօր շատ հարմար է զբոսաշրջության համար և ունի հետիոտնային երթևակարգ: Շարդենի փողոցի վերջում, ափամերձ մասում, կանգնեցված է նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անզուգական արձանը: Այն պատրաստվել է Իտալիայում՝ վրացի քանդակագործ Վաժա Միքաբրիձեի էսքիզներով և թբիլիսցի լուսանկարիչ Յուրի Մեչիտովի լուսանկարի օրինակով: Լուսանկարը «ծնվել է» Փարաջանովի «թռիչք» կատարելու պահին: Շարդենի փողոցի մոտ է գտնվում Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում։ Այստեղ է Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրը։ Եկեղեցին նվիրված է Սուրբ Գևորգին։ Այն գտնվում է Վախթանգ Գորգասալի հրապարակի հարավ-արևմտյան անկյունում։ Եկեղեցու բակում է մեծ հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի գերեզմանը։



Login Password Project

Login Password project (Gui Programming) 1. LoginPassword.pro QT += core gui greaterThan ( QT_MAJOR_VERSION , 4): QT += widge...